Basic information
Number
N 338
Type
Որոշում
Act type
Base act (16.09.1997-25.04.1999)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.09.06/20
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.08.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.08.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.08.1997
Effective date
16.09.1997
Interrupt date
26.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
14 օգոստոսի 1997 թ.

 

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 1997 թ. N 338
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության V բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ի պաշտոնե խորհրդի անդամներ են`

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության II բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամներ են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը,

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:

3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին» N 27, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին»
N 616 և 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 166 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թ.
օգոստոսի 14-ի N 338 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Զ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (ի պաշտոնե)
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (ի պաշտոնե)
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ (ի պաշտոնե)
Ս. Աբրահամյան - Սյունիքի մարզպետ (ի պաշտոնե)
Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ (ի պաշտոնե)
Վ. Խաչատրյան - Լոռու մարզպետ (ի պաշտոնե)
Յու. Սարգսյան - ՀՊՃՀ-ի պրեզիդենտ (ի պաշտոնե)

 

Նշանակման
ժամկետը (տարի)

 

Կ. Դեմիրճյան - «Հայէլեկտրամեքենա» ԱՄ-ի գլխավոր տնօրեն (նախագահ)

5

Ս. Ազատյան - «ՀԱԷ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

5

Ռ. Աթոյան - Երևանի ԱԿՀ-ի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

5

Վ. Ավետիսյան - ՀՊՃՀ-ի ասպիրանտական դպրոցի ուսանող

5

Կ. Դեմիրճյան - Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի (տեխնիկական համալսարան) ամբիոնի վարիչ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս

5

Ռ. Ենգոյան - «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

5

Վ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ի տնօրեն

5

Լ. Ղուլոյան - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

5

Գ. Մարտիրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարար

5

Շ. Նազարյան

-

Հայ կրթական հիմնարկության նախագահ (ԱՄՆ)

5

Խ. Պարսամյան - արքեպիսկոպոս, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ (ԱՄՆ)

5

Հ. Պարսամյան - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտների Լոս-Անջելոսի միության պատվավոր նախագահ (ԱՄՆ)

5

Գ. Պողպատյան - ՀՀ կապի նախարար

5

Մ. Ջամբազյան - Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն (ԱՄՆ)

5

Ա. Սաֆարյան - «Հրազդանմեքենա» ՓԲԸ-ի նախագահ

5

Ա. Վարդանյան - «Տրանզիստր» ԱՄ-ի տնօրեն

5

Ն. Ուզունօղլու - Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր (Հունաստան)

5

Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի նախարար

5