Basic information
Number
N 1
Type
Պաշտոնական պարզաբանում
Act type
Base act (-06.12.2010)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2010.11.15/27(379)
Enactment organisation
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
Enactment date
03.11.2010
Signing organisation
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ
Signing date
03.11.2010
Interrupt date
15.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

3 նոյեմբերի 2010 թ.

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի փախստականների հարցերի բաժնի պետի զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է.

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի վկայական ունեցող այն անձինք, ովքեր ծնվել են 1988 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կամ 1983-1988 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական չեն ճանաչվում, ուստի նրանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ չի կարող տրվել։

 

Ծառայության պետ

Գ. Եգանյան