Basic information
Number
N 470
Type
Որոշում
Act type
Base act (27.10.1997-23.02.2006)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 1997.11.12/25
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.10.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.10.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.10.1997
Effective date
27.10.1997
Interrupt date
23.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1997 թվականի N 470
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «524» թիվը փոխարինել «545» թվով.

բ) որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և դրանց սպասարկման տարածքների ցանկը Երևան քաղաքի մասով շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Երևան քաղաք

 

Կենտրոնի

Կենտրոնի թաղային համայնքի տարածքը

Արաբկիրի

Արաբկիրի թաղային համայնքի տարածքը

Շենգավիթի

Շենգավիթի թաղային համայնքի տարածքը

Էրեբունու

Էրեբունու թաղային համայնքի տարածքը

Նուբարաշենի

Նուբարաշենի թաղային համայնքի տարածքը

Նորք-Մարաշի

Նորք-Մարաշի թաղային համայնքի տարածքը

Մալաթիա-Սեբաստիայի

Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի տարածքը

Ավանի

Ավանի թաղային համայնքի տարածքը

Նոր Նորքի

Նոր Նորքի թաղային համայնքի տարածքը

Քանաքեռ-Զեյթունի

Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի տարածքը

Աջափնյակի

Աջափնյակի թաղային համայնքի տարածքը

Դավթաշենի

Դավթաշենի թաղային համայնքի տարածքը»:

 

2. Երևանի քաղաքային ենթակայության նորաստեղծ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 1997 թվականի պահպանման լրացուցիչ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան