«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1997 թվականի N 594
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել լուծարված «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գույքը «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու գործընթացը»:
Այդ կապակցությամբ որոշման 15-րդ և 16-րդ կետերը համապատասխանաբար համարել 16-րդ և 17-րդ կետեր.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված ու լրացված տարբերակում կատարել հետևյալ փոփոխությունները`
լիցենզիայի 6-րդ բաժնի «Բ» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վերախմբագրման ամսաթվից 5-րդ տարվանից հետո հաջորդ ընթացիկ տարվա համար արդյունավետության գործակիցը կլինի 0,25 (զրո ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս: Դրանից հետո յուրաքանչյուր տարի արդյունավետության գործակիցը կբարձրանա 0,25 տոկոսով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ որևէ տարում արդյունավետության գործակիցը երբևիցե չի անցնի 2,5 տոկոսից: Եթե լիցենզավորվողը համոզվում է, որ արդյունավետության գործակիցը կայուն չէ և չի համապատասխանում լիցենզիայի 6-րդ բաժնի «Ա» ենթաբաժնի 1-ին կետով նախատեսված նպատակներին, ապա նա 11-րդ բաժնի համաձայն իրավունք ունի դիմելու արբիտրաժ».
լիցենզիայի Բ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախնական սակագներ
| Տեղական հեռահաղորդակցության 
 | ||
| տեղադրում 
 | 24000 դրամ* | |
| բաժանորդային վարձ 
 | բնակչություն*** | 600 դրամ* (ամսական) | 
| գործարար բաժանորդ | 5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ամսական) | |
| տեղական անվճար զանգեր 
 | բնակչություն | 120 րոպե (ամսական) | 
| գործարար բաժանորդ | 0 (զրո) րոպե (ամսական) | |
| 
 
 | 8 դրամ`* 1 րոպեի համար** | |
| տեղական այլ ծառայություններ 
 | Բ-1 հավելվածի համաձայն | |
| Ներհանրապետական հեռահաղորդակցության ծառայություններ 
 | 20 դրամ`* 1 րոպեի համար* | |
| Հասարակական տաքսաֆոններ 
 | 20 դրամ` 1 րոպեի համար | |
| Շարժական բջջային (ԳՍՄ) հեռահաղորդակցության ծառայություններ 
 | Բ-2 հավելվածի համաձայն | |
| Շարժական հեռատող (փեյջինգ) հեռահաղորդակցության ծառայություններ 
 | Բ-3 հավելվածի համաձայն | |
| Միջազգային հեռահաղորդակցության ծառայություններ | Բ-4 հավելվածի համաձայն | 
Ելնելով նշված սակագների նպատակներից` «գործարար բաժանորդ» և «բնակչություն» հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
գործարար բաժանորդ`
իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից.
օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.
Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև բյուջետային հիմնարկները (այսուհետև` կառավարական բաժանորդներ).
բնակչություն` բաժանորդ, որը չի համապատասխանում «գործարար բաժանորդ» հասկացությանը:
Նախատեսվում է, որ`
ա) 1998 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի).
բ) 1999 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի), գումարած «գործարար բաժանորդ» և «բնակչություն» բաժանորդների համար սահմանված սակագների տարբերության 50 (հիսուն) տոկոսը.
գ) 2000 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն «գործարար բաժանորդ» բաժանորդների համար սահմանված սակագները»:
* Ներառյալ ավելացված արժեքի հարկը «բնակչություն» բաժանորդների համար:
** Գործածվում է թվային հեռահաղորդակցության ծառայության ոլորտում տեղական զանգերի նկատմամբ:
*** 1999 թվականի հունվարի 1-ից բարձրացնել մինչև 1,70 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ամսական):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 18-ից:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|