Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41320/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (16.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 10.03.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2021

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Գանգատ թիվ 41320/13

 

Արամ ԴԱՎԹՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս կից աղյուսակը)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2021 թվականի նոյեմբերի 25-ին հանդես գալով Կոմիտեի հետյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

Վիկտորյա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2013 թվականի հունիսի 19-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

հաշվի առնելով պատասխանող կառավարության կողմից ներկայացված հայտարարությունը, համաձայն որի Դատարանից խնդրում են հանել գանգատը գործերի ցուցակից,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետյալ որոշումը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸԹՆԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում: Դիմումատուին ներկայացրել է Երանում գործող իրավաբան տկն Ն. Սվարյանը:

Դիմումատուի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացրած բողոքները՝ կապված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահելու ոչ պատշաճ պայմանների հետ, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն)։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Գործը բարեկամաբար կարգավորելուն ուղղված անարդյունավետ բանակցություններից հետո Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է, որ բողոքում բարձրացված խնդրի լուծման նպատակով առաջարկում է միակողմանի հայտարարություն անել։ Նրանք այնուհետ Դատարանից խնդրել են գանգատը հանել գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի։

Հայտարարության բովանդակությունը հետյալն է.

«Ես՝ Եղիշե Կիրակոսյանս՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչս, հաշվի առնելով Դատարանի կողմից Գասպարին ընդդեմ Հայաստանի1 գործով վճռի մեջ արված եզրահանգումները, սույնով հայտարարում եմ, որ Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ տվյալ դեպքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմումատուի կալանքի տակ պահելու պայմանները չեն համապատասխանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված պահանջներին, այդ առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Կառավարությունն առաջարկում է դիմումատու Արամ Դավթյանին վճարել 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո) գումար՝ ցանկացած բոլոր նյութական ոչ նյութական վնասները, ինչպես նա ծախսերն ու ծախքերը՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, հոգալու համար։

Կառավարությունը նշում է, որ սույն գործի հանգամանքները նման են Գասպարիի գործի հանգամանքներին։ Մինույն ժամանակ Կառավարությունը Դատարանի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Կառավարության կողմից ձեռնարկվել են ընդհանուր միջոցառումներ՝ հետագայում նմանօրինակ խախտումները կանխելու համար։ Կառավարության ջանքերի, վերահսկողական արտաքին արդյունավետ մեխանիզմների, ինչպես նա պետական ոչ պետական կառույցների հետ կառուցողական համագործակցության արդյունքում վերջին տարիների ընթացքում ձեռնարկվել են կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կալանքի տակ պահելու պայմանները բարելավելուն, ինչպես նա Կառավարության կողմից պրոակտիվ կերպով ձեռնարկվել են քայլեր՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գերծանրաբեռնվածության խնդիրը հաղթահարելու համար2։

Իր հերթին, Խոշտանգումների անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) 2019 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ իր պատվիրակությունը, ի թիվս այլնի [inter alia], ստուգողական այցեր է կատարել «Նուբարաշեն» [քրեակատարողական հիմնարկ]: Կոմիտեն ողջունել է Հայաստանի իշխանությունների՝ մինչ 2022 թվականի վերջը վատթարագույնից մինչ գրեթե ընդունելի նյութական պայմաններ ունեցող մի քանի հին քրեակատարողական հիմնարկներ ([այդ թվում]՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը) փակելու դրանք այնպիսի նոր քրեակատարողական հիմնարկներով (կամ բաժանմունքներով) փոխարինելու ծրագրերը, որոնք կառուցվելու են զրոյից՝ միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխան3։

 Ուստի Կառավարությունը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի այն խախտումների կանխարգելման մասով, որոնց վերաբերյալ դիմումատուն սույն գործով բողոք է ներկայացրել, ներկայումս Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվում են ընդհանուր միջոցառումներ՝ հետագայում նմանօրինակ խախտումները կանխելու նպատակով: Այսպիսով, դիմումատուին սույն գործով տրամադրվող դրամական փոխհատուցումը համարվում է բավարար արդարացի փոխհատուցում»:

Նրանք Դատարանին առաջարկել են հանել գանգատը գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի: Առաջարկվող գումարը փոխարկվելու է պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, ենթակա է վճարման Դատարանի որոշման մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչ վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոսներ՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում:

Դիմումատուին Կառավարության միակողմանի հայտարարության պայմաններն ուղարկվել են սույն որոշումը կայացնելու ամսաթվից մի քանի շաբաթ առաջ։ Վերջինս մերժել է այն։

Դատարանը նկատում է, որ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով իրեն իրավունք է վերապահվում հանել գործը ցուցակից, եթե.

«...Դատարանի կողմից հիմք ընդունված որէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»։

Այսպիսով, այն կարող է գանգատը հանել գործերի ցուցակից՝ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուն ցանկություն է հայտնում, որ գործի քննությունը շարունակվի (տե՛ս մասնավորապես Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի վճիռը (նախնական առարկություններ) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey judgment (preliminary objections) [GC]], թիվ 26307/95, §§ 75-77, ՄԻԵԴ 2003-VI)։

Դատարանը կալանքի տակ պահելու ոչ պատշաճ պայմանների հետ կապված բողոքների վերաբերյալ ձավորել է հստակ ծավալուն նախադեպային իրավունք (տե՛ս, օրինակ՝ Մուրշիչն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Muršić v. Croatia [GC]], թիվ 7334/13, §§ 99-101 137-41, 2016 թվականի հոկտեմբերի 20, Գասպարին ընդդեմ Հայաստանի [Gaspari v. Armenia], թիվ 44769/08, §§ 50-53, 2018 թվականի սեպտեմբերի 20)։

Դատարանը նկատի է առնում ներկայումս Կառավարության կողմից ձեռնարկվող ընդհանուր միջոցառումները, ինչպես նշված է իրենց հայտարարության մեջ։

Հաշվի առնելով Կառավարության հայտարարության մեջ բերված փաստարկները, ինչպես նա առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապատասխանում է նմանատիպ գործերով տրամադրված գումարի չափին, Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլս արդարացված չէ (37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):

Բացի այդ, հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ Դատարանը բավարարված է, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ՝ վերջում)։

Եվ վերջապես, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չպահպանի իր միակողմանի հայտարարության պայմանները, ապա գանգատը կարող է վերստին ընդգրկվել գործերի ցուցակում՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի (տե՛ս Յոսիպովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) [Josipović v. Serbia (dec.)], թիվ 18369/07, 2008 թվականի մարտի 4)։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը ցուցակից հանելը։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Նկատի է առնում պատասխանող Կառավարության հայտարարության պայմանները, ինչպես նա դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու պայմանավորվածությունները.

Որոշում է հանել գանգատը գործերի իր ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի։

Կատարված է անգլերենով գրավոր ծանուցվել է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին։

___________________

1 Գասպարին ընդդեմ Հայաստանի [Gaspari v. Armenia], թիվ 44769/08, 2018 թվականի սեպտեմբերի 20։

2 Մուշեղ Սաղաթելյանի խմբի գործին առնչվող՝ Կառավարության գործողությունների ծրագիր (2020 թվականի ապրիլի 2)

3 CPT/Inf (2021)10

 

Վիկտորյա Մարադուդինա՝
Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

 

Յոլիեն Շուկինգ՝
Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների մասով գանգատ

(կալանքի տակ պահելու ոչ պատշաճ պայմաններ)

 

Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը

Դիմումատուի անունը
Ծննդյան տարին

Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը

Կառավարության հայտարարությունը ստանալու ամսաթիվը

Դիմումատուի դիտարկումները ստանալու ամսաթիվը

Նյութական ոչ նյութական վնասի, ինչպես նա ծախսերի ու ծախքերի մասով վճարվող գումարը (եվրոյով)1

41320/13
19 հունիսի 2013թ.

Արամ ԴԱՎԹՅԱՆ
1956 թվական

Սվարյան Նվարդ
Երան

29 հուլիսի 2021 թվական

11 սեպտեմբերի 2021 թվական

3 600

 

_________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ