Basic information
Number
ՀՕ-288-Ն
Type
Օրենք
Act type
Base act (09.01.2011-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.62
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.12.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.12.2010
Effective date
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչ,» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին»,» բառերից հետո` ««Ներդրումային ֆոնդերի մասին»,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում`

 

1) առաջին պարբերությունը «մարմնի» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդի կառավարչի մասնակցի դեպքում` սույն մասով նախատեսված մասնակիցների ռեեստրը վարող անձի» բառերով.

2) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց մասնակիցների գրանցամատյանի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային կամ այլ մասնագիտացված կազմակերպությանը, որն oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ընդ որում, ներդրումային ֆոնդի կառավարիչներին արգելվում է անձամբ վարել իրենց մասնակիցների գրանցամատյանը:».

3) երկրորդ պարբերությունը «բանկ» բառից հետո լրացնել «կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-288-Ն 

  

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation