Basic information
Number
N 79
Type
Որոշում
Act type
Base act (06.03.1998-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.02.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.02.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ratification date
09.02.1998
Effective date
06.03.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար

 Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 փետրվարի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1998 թվականի N 79

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 420 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» N 420 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 31 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողամասից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) ավելի հողատարածություն օգտագործվելու դեպքում, եթե այդ հողատարածությունը սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, ապա փաստացի օգտագործողի համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով վաճառվում կամ վարձակալության է տրվում նրան:

Օգտագործվող հավելյալ հողատարածությունը գնելու կամ վարձակալելու վերաբերյալ փաստացի օգտագործողի կողմից համաձայնություն չտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում է նրա կողմից այդ հողատարածության օգտագործումը».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation