Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-10/2
Տիպ
Կարգ
Ակտի տիպ
Base act (06.03.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.1995
Ստորագրման ամսաթիվ
06.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1995

Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից

06.03.95թ.
թ. 17-10/2

 

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման արդյունքները հաշվապահական հաշվառման ԵՎ հաշվետվությունների մեջ արտացոլելու կարգը

 

ՀՀ կառավարության 1995թ. փետրվարի 15-ի N 73 որոշմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատում 1995թ. հունվարի 1-ի դրությամբ:

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման արդյունքները հաշվառվում են 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշվի «Գույքի ինդեքսավորման հիմնադրամ» ենթահաշվով (կուտակման հիմնադրամ):

Վերագնահատման ենթակա հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատումը հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.

 

1.Դեբետ 01
Կրեդիտ 88

Հիմնական միջոցներ»
«Գույքի ինդեքսավորման
հիմնադրամ» ենթահաշիվ

(վերականգնման և սկզբնական
արժեքների տարբերության
գումարով)

Վերագնահատման ենթակա չտեղակայված սարքավորումների վերագնահատումը հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.

 

Դեբետ 07 Տեղակայման ենթակա
սարքավորումներ»
(վերագնահատումից առաջացած
տարբերության գումարով)

Կրեդիտ 88 «Գույքի ինդեքսավորման
հիմնադրամ» ենթահաշիվ

 

Վերագնահատման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների վերագնահատումը հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.

 

Դեբետ 08 «Կապիտալ ներդրումներ» (վերագնահատումից առաջացած
տարբերության գումարով)
Կրեդիտ 88 «Գույքի ինդեքսավորման
հիմնադրամ» ենթահաշիվ

  

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման հետևանքով առաջացած տարբերությունը` 88 հաշվի «Գույքի ինդեքսավորման հիմնադրամ» ենթահաշվի մնացորդը (սալդոն) ուղղվում է պահեստաֆոնդ և հետագայում սահմանված կարգով կարող է օգտագործվել կանոնադրական ֆոնդի ավելացման նպատակով.

 

1.Դեբետ 88
Կրեդիտ 86 
«Գույքի ինդեքսավորման
հիմնադրամ» ենթահաշիվ
«Պահեստաֆոնդ»
(մնացորդի գումարով)
2.Դեբետ 86
Կրեդիտ 85
«Պահեստաֆոնդ»
«Կանոնադրական ֆոնդ»
(հիմնադիր փաստաթղթերում
 համապատասխան գրանցում
կատարելուց հետո)

  

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման արդյունքները հաշվետվության մեջ արտացոլվում են ՀՀ կառավարության 1995թ. փետրվարի 15-ի թիվ 73 որոշմամբ սահմանված ժամկետներում: 88 հաշվի «Գույքի ինդեքսավորման հիմնադրամ» ենթահաշվի շարժը տարեկան հաշվապահական հաշվետվության N 5 ձևում ցույց է տրվում 041-045 տողերից որևէ մեկում:
(փոփ. 27.04.95թ. N 17-10/4 որոշում)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան