Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76124/14
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (31.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.06.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

 

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Գանգատ թիվ 76124/14

 

Հովհաննես ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 10-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2014 թվականի նոյեմբերի 17-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատու պրն Հովհաննես Բալասանյանը ծնվել է 1967 թվականին։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Սաֆարյանը։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն դիմումատուի այն բողոքները, որոնք վերաբերում են կալանավորման հիմքերի ենթադրյալ բացակայությանը և ենթադրյալ անօրինական կալանավորման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայությանը, ինչպես նաև Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն նրա այն բողոքները, որոնք վերաբերում են նամակագրության և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտմանը և այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը, ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներակայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ է իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին հրավիրել են ներկայացնելու իր սեփական դիտարկումները: Քարտուղարության գրությունը պատասխան չի ստացել։

2020 թվականի սեպտեմբերի 22-ի գրությամբ դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամկետը լրացել է 2020 թվականի ապրիլի 9-ին, և որ ժամկետի երկարաձգման համար դիմում չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնեն եզրակացության այն մասին, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել գանգատին։ Սույն գրությունը պատասխան չի ստացել։

2021 թվականի հունվարի 28-ի՝ պատվիրված առաքանու միջոցով ուղարկված մեկ այլ գրությամբ դիմումատուին կրկին առաջարկել են պատասխան ներկայացնել մինչև 2021 թվականի մարտի 12-ը։ Դիմումատուի իրավաբանն ստացել է սույն գրությունը։ Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել։

Դիմումատուն կամ նրա իրավաբանը կապ չեն հաստատել Դատարանի հետ 2017 թվականի հոկտեմբեր ամսից ի վեր։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Վերոշարադրյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության դեպքում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։

Համապատասխանաբար, գործը պետք է վարույթ չընդունել։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է գանգատը վարույթ չընդունել։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին։

 

Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան