Basic information
Number
ՀՕ-296
Type
Օրենք
Act type
Base act (06.05.1999-01.01.2003)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.04.1999
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.05.1999
Effective date
06.05.1999
Interrupt date
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.

 

«ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի`

1) «ա» ենթակետը «ուսումնադաստիարակչական մասի վարիչները» բառերից հետո լրացնել «, հանրակրթության համակարգի մեթոդիստները» բառերով.

2) «դ» ենթակետը «ղեկավար-դաստիարակները» բառերից հետո լրացնել «դաստիարակները, մեթոդիստ-դաստիարակները,» բառերով.

3) «է» ենթակետը «գիտահետազոտական բաժինների մասնագետները» բառերից հետո լրացնել «, թատրոնների մանկավարժ-դաստիարակները» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 մայիսի 1999 թ.
ՀՕ-296