Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50837/20
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (09.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 20.03.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 50837/20)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

9 փետրվարի 2023թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ, Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan], Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2023 թվականի հունվարի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը։

3. Հայաստանի կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

4. Դիմումատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և գանգատին վերաբերելի տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում։

5. Դիմումատուն բողոք է ներկայացրել, որ դատաքննությունից առաջ չափազանց երկար ժամանակ կալանավորված է եղել։ Նա նաև Կոնվենցիայի դրույթներով նախատեսված այլ բողոքներ է ներկայացրել։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

6. Դիմումատուն բողոք է ներկայացրել հիմնականում առ այն, որ դատաքննությունից առաջ ինքը անհիմն երկար ժամանակ կալանավորված է եղել։ Նա հղում է արել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունը ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներովե։

7. Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի կամ մինչև դատաքննությունը ազատ արձակվելու իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները նշվել են իր մի շարք վճիռներում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC] թիվ § 110, ՄԻԵԴ 2000 XI և ՄըքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom [GC], թիվ 543/03, §§ 41-44, ՄԻԵԴ 2006 X)։

8. Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի [Muradkhanyan v. Armenia], թիվ 12895/06, 2012 թվականի հունիսի 5 գործով Դատարանն արդեն իսկ խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:

9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ դրանք ըստ էության քննելու վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ սույն գործով դիմումատուն դատաքննությունից առաջ չափազանց երկար ժամանակ է կալանավորված եղել։

10. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է, և ակնահայտ է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը։

 

II. ՄՅՈՒՍ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

11. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացված բողոքին՝ Դատարանը գտնում է, որ ինքը քննել է գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցերը։ Ուստի այն գտնում է, որ բողոքն ընդունելի է, սակայն դրա մասով առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա (համեմատե՛ք Իրավական ռեսուրսների կենտրոնը Վալենտին Կամպեանուի անունից ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014 և Խոդորկովսկին և Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy and Lebedev v. Russia], թիվ 11082/06 և 13772/05,§ 525, 2013 թվականի հուլիսի 25):

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

12. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝

«Եթ» Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրելե։

13. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ սույն գանգատով ակնհայտ է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը դատաքննությունից առաջ չափազանց երկար ժամանակ կալանավորված լինելու մասով.

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացված բողոքը առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը վերոնշյալ գումարների նկատմամբ պետք է հաշվարկվի պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի փետրվարի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անյա Սիբերտ Ֆուա՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ

 

(չափազանց երկար ժամանակով կալանավորման համար վերաբերելի և բավարար պատճառների բացակայություն)

 

Գանգատ թիվ

Ներկայաց-ման

ամսաթիվը

Դիմումատուի

անունը

Ծննդյան

ամսաթիվը

Ներկայա-ցուցչի

անունն ու

գտնվելու վայրը

Կալանա-վորված

լինելու

ժամանակա-

հատվածը

Դատա-րանը,

որը կայացրել է

կալանա-վորման

մասին

որոշումը/

քննել է վերաքննիչ

բողոքը

Նշված թերություն-ները

Որպես ոչ

նյութական

վնասի

հատուցում

յուրաքանչյուր

դիմումատուի

շնորհվող

գումարը

(եվրոյով)1

Յուրաքան-չյուր

գանգատի

մասով

ծախսերի և

ծախքերի

համար

շնորհվող

գումարը

(եվրոյով)2

50837/20

30 հոկտեմբերի 2020թ.

Արթուր

Մարտիրոսյան

1986թ.

Հայրապետյան

Արամայիս

Գյումրի

6 նոյեմբերի

2014թ. - 20

մարտի 2018թ.

16 նոյեմբերի

2018թ. -

մինչ օրս

Շիրակի

մարզային

դատարան

Վերաքննիչ

քրեական

դատարան

երկարատև

կալանավորում,

կալանավորման

ընթացքում

ընթացա-կարգերը

հավուր

պատշաճի

չկատարելը,

դատարանների

կողմից բերված

թույլ

պատճառաբա-

նությունները

3,000

250

 

____________________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: