Basic information
Number
N 574
Type
Որոշում
Act type
Base act (18.09.1998-till now)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.09.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.09.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.09.1998
Effective date
18.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1998 թվականի N 574

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի ու Վարդենիսի մարզային ենթակայության հոգեբուժական հիվանդանոցները հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի «քաղ. Սևան» և «քաղ. Վարդենիս» տողերից հանել «հոգեբուժական հիվանդանոց» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված հիվանդանոցների գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ