ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի`
ա. 2-րդ կետում «(այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «(այսուհետ` լիազոր մարմին)» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի լրակազմ փաթեթի պատճենի առկայության դեպքում լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում` ըստ ուսումնասիրության ձևերի:»,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են պետական գրանցման գրանցամատյանում, և տրվում է գրանցման մասին տեղեկանք՝ 3 օրինակից. առաջինը տրամադրվում է ընդերքօգտագործողին, 2-րդ օրինակը` պետական գրանցում կատարող մարմնին, իսկ 3-րդ օրինակը` հանքային իրավունք տրամադրող մարմնին:»,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում:»,
ե. 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում փոփոխության կատարման դեպքում աշխատանքը վերագրանցվում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն:»,
է. 9-րդ կետից հանել «Ընդերքօգտագործողների» բառը,
ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն կարգի 5-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) լիազոր մարմնում պահպանվում է անժամկետ:»,
թ. ամբողջ տեքստում «Նախարարություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանքի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
|  Հավելված | 
«Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____________
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդերքօգտագործման իրավունքը տալու __________________________________________________
   
  (օրը, ամիսը, տարեթիվը և համարը) 
_________________________________________________________________________________
Ընդերքօգտագործողի ________________________________________________________________
(լրիվ անվանումը, անունը, ազգանունը)
| NN | Պետական գրանցման համարը | Ամսա- | Ուսումնասիրվող տեղամասի (և օգտակար հանածոյի) անվանումը և գտնվելու վայրը | Աշխատանքի տեսակը | Աշխատանքների կատարման | Ծանոթա-գրություն | |
| սկիզբը | ավարտը | ||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 
Տեղեկանքը տրվել է _________________________ 20 թ.
| (օրը, ամիսը, ամսաթիվը) | 
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի
| տնօրեն | _____________________________ | _____________________________ | 
| (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | 
Կ. Տ.»:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |