Basic information
Number
N 785
Type
Որոշում
Act type
Base act (11.12.1998-17.08.2002)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.12.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.12.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.12.1998
Effective date
11.12.1998
Interrupt date
17.08.2002

040.0785.11.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 1998 թվականի N 785
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի «Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատելու մասին» N 10 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) որոշմամբ հաստատված իրավական ակտերի կոդավորման համակարգի իրավական ակտերի տեսակները բնորոշող կոդերի ցանկը լրացնել հետևյալ նոր տողերով.

«322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի հրամաններ

323. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ

324. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ

325. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ

326. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ».

«600. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումներ».

բ) նշված ցանկի 103, 109, 114, 118, 120, 121, 122 և 305-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

«103. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ».

«109. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի հրամաններ».

«114. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի հրամաններ».

«118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ».

«120. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի հրամաններ».

«121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ».

«122. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ».

«305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ».

զ) հանել նշված ցանկի 101, 107, 119, 307, 309 և 317-րդ տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան