ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 4396/21 և ևս 2-ը.
տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 դեկտեմբերի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Նիկողոսյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],
Աննա Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի նոյեմբերի 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ընդդեմ Հայաստանի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողության առնչությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռի շրջանակներում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ տվյալ քաղաքացիական գործով վարույթի տևողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» սահմանված պահանջին։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
7. Դատարանը վերահաստատում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները. գործի բարդությունը, դիմումատուների և համապատասխան մարմինների վարքագիծը և այն, թե ինչն է վիճարկվում դիմումատուների համար տվյալ վեճի շրջանակներում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
8. Ֆիլ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia] (թիվ 18526/13, 2019 թվականի հունվարի 31) նախադեպային գործում Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք առկա են սույն գործում:
9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և որոշելով մերժել իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով Կառավարության առարկությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Ֆիլ ՍՊԸ-ի գործը, §§ 49-50, Վասիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia [Committee]], թիվ 20193/15 և ևս 2-ը, §§ 7-9, 2022 թվականի հունիսի 23, և Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 և 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9)՝ Դատարանը չի հայտնաբերել ազգային մակարդակում իրականացված վարույթի ամբողջ տևողությունը հիմնավորող որևէ փաստ կամ փաստարկ: Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
10. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և մատնանշում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Ֆիլ ՍՊԸ-ի գործը, §§ 62 և 65)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողության մասով.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Ֆարիս Վեհաբովիչ՝ |
Քարտուղարի տեղակալի |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը (քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողություն)
Թիվ |
Գանգատ թիվ |
Դիմումատուի անունը |
Ներկայա-ցուցչի անունը և գտնվելու վայրը |
Վարույթն սկսելու ամսաթիվը |
Վարույթն ավարտելու ամսաթիվը |
Ընդհանուր տևողու-թյունը |
Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը (եվրոյով)2 |
1. |
4396/21 |
ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ 1968 |
Սիմոնյան Լիպարիտ |
19 դեկտեմբերի 2011 թ. |
5 օգոստոսի 2020թ. |
8 տարի և 7 ամիս և 18 օր |
1,800 |
250 |
2. |
12858/21 25 փետրվարի 2021 թ․ |
Ստելլա ԻՍԱՅԱՆ 1958 |
Սիմոնյան Մարիամ |
28 դեկտեմբերի 2016 թ. |
26 հոկտեմբերի 2022թ. |
5 տարի և 9 ամիս և 29 օր |
1,500 |
250 |
3. |
22844/22 28 ապրիլի |
Ընտանիքի անդամներ |
Խուրշուդյան Տիգրան |
8 հունվարի 2014 թ. |
29 սեպտեմբերի 2021 թ. |
7 տարի և 8 ամիս և 22 օր |
1,200 |
250 |
_________________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|