Basic information
Number
ՀՕ-47
Type
Օրենք
Act type
Base act (28.04.2000-26.06.2011)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
05.04.2000
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
21.04.2000
Effective date
28.04.2000
Interrupt date
26.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի ապրիլի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետում «քաղաքացիները» բառից հետո լրացնել հետևյալ բառերը.

«, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 10 հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում «ընդհանուր հիմունքներով ընդգրկվում են նաև» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարում բնակվող` 18 տարին լրացած անձինք» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
21 ապրիլի 2000 թ.
ՀՕ-47

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation