Basic information
Number
N 244
Type
Որոշում
Act type
Base act (21.04.1999-01.06.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.04.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.04.1999
Effective date
21.04.1999
Interrupt date
01.06.2007

040.0244.21.04.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

21 ապրիլի 1999 թվականի N 244

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միգրացիայի բնագավառում պետական միասնական քաղաքականություն վարելու և փախստականների հիմնահարցերի լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վարչության կանոնադրության, ապարատի կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան