Basic information
Number
N 1768-Ն
Type
Որոշում
Act type
Base act (22.12.2011-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.12.21/69(872) Հոդ.1679
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.12.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.12.2011
Effective date
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1687-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային և լիազորված մարմինների պահպանության ծախսերի վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ` ապահովելով դրանց պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 19
Երևան