Basic information
Number
N 3-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.02.2012-11.11.2012)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.19
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
12.01.2012
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
12.01.2012
Effective date
11.02.2012
Interrupt date
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 հունվարի 2012 թ.

ք. Երևան

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայտը ներկայացվում է այն արտաքին գովազդային վահանակների համար, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառներ տեղադրելու համար:

3. Հայտի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

Հայտը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2012թ. հունվարի 12-ի N 3-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

_____________________________________________________________________________________________________

(նշվում է Հանրապետության Նախագահի թեկնածուի անունը կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

կողմից հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար խնդրում ենք հատկացնել

Գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության կամ մարմնի անվանումը

Գովազդային վահանակի գտնվելու վայրը (հասցե) և մակերեսը

1.

1.

 

2.

3.

2.

1.

____________________________________________

Հանրապետության Նախագահի թեկնածուի կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին

մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի

անունը, ազգանունը և ստորագրությունը

____________________ 

(օր, ամիս, տարեթիվ)

Changed acts
Changing Act Corresponding incorporation