Գլխավոր տեղեկություն
Համար
N 38
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (30.09.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 29 սեպտեմբերի 2011 թվականի N 38

11. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ Նախագծերին ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով՝ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 29-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I . ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:

 Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազային ծրագրի» հիմնական ուղղությունները:

Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:

 

II. Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

 

Ծրագրի նպատակն է`

Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը, կրթության համակարգի շարունակական զարգացումը, առողջապահության ոլորտում երեխաների որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումը: Իրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում ծրագրի նպատակն է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, այդ թվում` մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, անհրաժեշտ պահանջմունքների բավարարումը, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման իրականացումը.

1. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություներում և մանկատներում խնամվող մինչև 18 տարեկան երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը, հաստատություններում տեղավորման ռիսկի ենթակա երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ,

2. Մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանութjունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպումը և հասարակությանը ինտեգրման գործընթացի համակարգումը,

3. 6-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը,

4. Առանց ծնողական խնամքի մնացած մանկատան սաների խնամքի և դաստիարակության, ֆիզիկական և մտավոր զարգացման, կրթության գործընթացի ապահովումը, սոցիալական որբության երևույթի կանխարգելումը` խնամատար ընտանիքում խնամվող երեխայի խնամքի և դաստիարակության ապահովման շնորհիվ,

5. Այլընտրանքային ծառայությունների ընդլայնման միջոցով երեխաների հոսքի նվազեցումը մանկատներ և հատուկ հանրակրթական հաստատություններ, 6-18 տարեկան երեխաների սոցիալական վերականգնումը, շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:

Ծրագրի հիմնական խնդիրներն են`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին շարունակաբար ձեռնարկում է միջոցառումներ` ձևավորելու երկրում ի շահ երեխաների պետական քաղաքականության սկզբունքներ` սոցիալական պետության սկզբունքներին համապատասխան:

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների հոսքի կանխարգելումը, ընդհանուր առմամբ, հաստատություններում խնամվող երեխաների թվի կրճատումը: Առողջ երեխաների համար նախատեսված մանկատներում խնամվող երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն խնավող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում յուրաքանչյուր տարի ավելանում է` պայմանավորված համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ և այլն) թվի պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով: Խնդրի լուծման նպատակով ՀՀ ԱՍՀ նախարարությունը համագործակցում է նման ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ոչ պետական կազմակերպությունների հետ:

2. Այլընտրանքային համակարգի ընդլայնումը և հզորացումը:

3. Լոռու մարզում բեռնաթափման ծրագրի շարունակական իրականացումը, որն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը:

4. Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացումը, ինչը պայմանավոված է համայնքներում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների ընդլայնմամբ, հանձնաժողովներին վերապահված գործառույթներով, մարզերում` մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների համագործակցությամբ` իրենց լիազորությունների շրջանակներում և իրենց գործունեությամբ: Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային հաշվառման և բնակարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել և ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային հաշվառման և բնակարանի տրամադրման կարգը, «Պետական աջակցություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց» ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

 5. Համայնքային և մարզային մակարդակներն ապահովող համակարգի միջոցով երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերի կանխումը, ծննդյան գրանցում չունեցող երեխաների հայտնաբերերումը, վերջիններիս համապատասխան փաստաթղթերով ապահովումը:

 6. «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից «Մանուկ» համակարգի ընդլայնումը, հզորացումը: Այն հնարավորություն կտա տիրապետելու կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների մասին ամբողջական տեղեկատվությանը, իրականացնել նրանց տրամադրվող միասնական ծրագրերը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի կատարել անհրաժեշտ վերլուծություններ:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

 Երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման համաձայն ՀՀ Կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների գերակա խնդիր է համարվում մանկատների բեռնաթափումը:

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հիմնահարցերին ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ գերակա ուղղություն, որն ուղղված է երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի հզորացմանը, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը, հաստատություններում երեխաների հոսքի կանխարգելմանը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավմանը, խնամվող երեխաների հասարակությանը ինտեգրմանը, խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծմանը:

Հանրապետությունում ձևավորվել և գործում է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ` ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակը երեխաների պաշտպանության միասնական և համակարգված քաղաքականության իրականացման ապահովումն է:

2005 թվականին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որի գործունեության հիմնական ուղղվածությունը միասնական պետական քաղաքականության իրականացման, ինչպես նաև երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության երաշխիքների ապահովման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցության համակարգումն է:

2006 թ-ից գործում են մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, որոնց խնդիրն է մարզում` ՀՀ Կառավարության կողմից հաստատված երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը, նպատակային ծրագրերի մշակումը և իրագործումը:

Ընտանեկան օրենսգրքով ամրագրված` խնամակալության և հոգաբարձության մարմինները հանդիսանում են երեխաների իրավունքների պաշտպանության առաջին մակարդակը, որոնք համագործակցելով մարզպետարանների համապատասխան բաժինների հետ, իրականացնում են երեխաների իրավունքների պաշտպանությունը համայնքներում:

Հայաստանի Հանրապետությունում ներկայում գործում է 7 պետական և 3 բարեգործական մանկատուն: Այդ թվում` 2 պետական և 1 բարեգործական մանկատուն` նախատեսված մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների խնամքի ու դաստիարակության համար: Ուսումնասիրությունները փաստում են, որ երեխաները մանկատանը հիմնականում հայտնվում են ծանր սոցիալ-տնտեսական պատճառներով, երեխաների խնամքի ծառայությունների անհրաժեշտ թվի բացակայությամբ:

Մանկատներում երեխաների թվի կրճատման և մուտքի կանխարգելման խնդրից ելնելով` հանրապետությունում շարունակվում են բեռնաթափման` երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու ծրագրերը, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ցանցի ընդլայնումը, որոնք այլընտրանք են հանդիսանում մանկատների և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների:

Ներկայում նախարարության համակարգում` հանրապետության տարբեր մարզերում գործում են երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և երեխաների սոցիալական հոգածության 2 կենտրոն:

Շարունակվում է մանկատան չափահաս դարձած սաների ծրագիրը` ուղղված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

2011թ. շարունակվում է համակարգի մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը:

ՀՀ Կառավարության կողմից հաստատված թվի (860 երեխա` բոլոր մանկատներում) համեմատ երեխաների թիվը մանկատներում կրճատվել է 100-ով, միաժամանակ աճել է խնամվողների թիվը մասնագիտացված մանկատներում:

 Մանկատների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունենրի բեռնաթափման ծրագրի շրջանակներում նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն Լոռու մարզի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից յուրաքանչյուր տարի 40 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, կանխարգելվել է 10 երեխայի մուտքը հաստատություններ:

2003 թ.-ից իրականացվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Նախարարության և «Հայ Օգնության Միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սոցիալական գործընկերության շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն 2010թ. 40 շահառուի ցուցաբերվել է բազմակողմանի աջակցություն` կրթական, առողջապահական, իրավական, սոցիալ-հոգեբանական:

Ծրագրով նախատեսված բնակարանները 2009, 2010 և 2011թթ չեն գնվել` համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

2004 թվականից նախարարության համակարգի «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում գործում է «Մանուկ» տեղեկատվական համակարգի շտեմարանը, որում մուտքագրվում է տեղեկատվություն` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող` մանկատներում, ընտանիքներում, բուժհիմնարկներում, որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից սկզբնական հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող անձանց մասին:

Երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականության շրջանակներում ՀՀ Կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների գերակա խնդիր է համարվում մանկատների բեռնաթափումը, ինչը պայմանավորված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմամբ: Խնդրի լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես` ՀՀ ընտանեկան օրենսգրքում:

ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 804–Ն «Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հասատատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն կստեղծվի երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների նոր տիպ: «Զատիկ» մանկատունը կվերակազմակերպվի երեխաների աջակցության կենտրոնի:

Մշակվել և ՀՀ Կառավարություն է ներկայացվել «Զատիկ» մանկատան վերակազմակերպման մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը և մանկատանն այլընտրանք հանդիսացող նոր տիպի հաստատության կանոնադրությունը:

Առողջապահության ոլորտում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորվում են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:

 

Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

Ծրագրի նպատակն է `

1. երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.

2. «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2012թ. համար բյուջեով նախատեսված ծրագրերի ներդրման ապահովումը:

 

Սույն նպատակների հասանելիության ապահովմանն ուղղված խնդիրները

 1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա/ Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`

տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

1. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

2. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը.

3. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով:

բ/ Երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:

գ/ Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ըստ անհրաժեշտության, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:

դ/ Բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո:

ե/ Երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների:

զ/ 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության հետազոտումը, ըստ անհրաժեշտության` բուժօգնության կազմակերպումը:

է/ 14-15 տարեկան արական սեռի անձանց նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը և բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով:

ը/ Դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից:

թ/ Արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցումը համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

 

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

1. երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականցումը, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը

2. սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից

3. սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

4. մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,

5. նորածնային սկրինինգների իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայի սկրինինգ)

6. երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօնության ծառայությունների կազմակերպումը:

 

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

1. սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկային ցուցանիշի և տարածաշրջանում մանկական մահացությունների միտումների վերլուծության, հանրապետությունում վերջին 15 տարվա ընթացքում 46 տոկոսով կրճատվել է մանկական մահացության ցուցանիշը:

Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների, 2005 թվականից Հայաստանը ճանաչվել է որպես ԱՊՀ այն եզակի երկրներից մեկը, որին կհաջողվի շարունակաբար իջեցնել երեխաների մահացությունը և հասնել 2015 թվականի համար սահմանված հազարամյակի նպատակներին (ՄՄՑ իջեցում 2/3-ով), եթե այդ ոլորտում հետագայում ապահովվեն շարունակական զարգացումների նույն միտումները: Սակայն, ըստ միտումների հետագա զարգացումների գնահատականի, իրավիճակը մանկական մահացության անկման առումով վատացել է: Մինչև 2015 թվականը հարկ կլինի այն նվազեցնել ևս 43%-ով, ինչը ենթադրում է, որ 2015 թվականի համար սահմանված նպատակը դժվար հասանելի է և այն հնարավոր է միայն առկա ռեսուրսների համախմբման, այդ ոլորտում լրացուցիչ ներդրումների իրականացման պայմաններում:

Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների ու զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:

Այդ առումով շատ կարևոր քայլ հանդիսացավ 2011թ. հունվարի 1-ից «Երեխայի առողջության պետական հավաստագրի» ներդրումը, որի համար երաշխիք հանդիսացավ 2011թ. առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը: Հավաստագրի համակարգի ներդմամբ, երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների իրականին մոտ արժեքի փոխհատուցման և հետևաբար բուժանձնակազմի աշխատավարձերի շուրջ 2 անգամ բարձրացման միջոցով հնարավորություն ստեղծվեց բարելավել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, կրճատել մանկական հիվանդանոցային մահացությունը և նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումների գործելակերպը:

2011 թվականին շարունակում են իրականացվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը, ընդ որում 2010թ. բնածին հիպոթիրեոզի սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 26544 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզով հիվանդ 14 երեխա, նշանակվել է համապատասխան բուժում:

Ֆենիլկետոնուրիայի սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 19702 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է ֆենիլկետոնուրիայով հիվանդ 2 երեխա, որոնց նշանակվել է համապատասխան բուժում:

Լսողության սկրինինգի ծրագրի շրջանակներում 2008-2010թթ. իրականացվել է 16392 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 13 երեխա, բոլորը ապահովվել են լսողական սարքերով, 4 երեխայի կատարվել է ականջի խխունջի պատվաստման վիրահատություն:

ՀՀ առողջապահության նախարարի 23.06.2010թ. N 1040-Ա հրամանով ներդրվել է անհասության ռետինոպաթիայի նորածնային սկրինինգի ծրագիրը` ուղղված անհասության ռետինոպաթիայով պայմանավորված երեխաների հաշմանդամության կանխարգելմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել է 198 երեխայի հետազոտություն, կատարվել է 26 հիվանդի լազերային վիրահատություն:

2011 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվում են ծրագրեր` երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ վերականգնողական բուժում` «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «ԱրԲես» ԱԿ-ում` իր 7 մարզային մասնաճյուղերով, ինչպես նաև առողջարանային վերականգնողական բուժում` «Արարատ» մանկական առողջարանում, «Ապարան» առողջարարական կենտրոնում և «Օշական» առողջարանային-վերականգնողական կենտրոնում:

Երեխաների բուժօգնության մատչելիության և որակի բժշկական գործելակերպի բարելավման շրջանակներում մշակվել և մարզերին է հատկացվել «Երեխաների արտահիվանդանոցային նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպման գործընթացի բարելավման մասին» ՀՀ առողջապահության նախարարի 16.05.2011թ. N 920-Ա, «Անհասության ռետինոպաթիայի նորածնային սկրինինգի և բուժման գործընթացի բարելավման մասին» 17.05. 2011թ. N 945-Ա հրամանները:

Մշակվել և ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունումից հետո առողջապահական հաստատությունների կողմից կիրականացվի 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում ու անհրաժեշտության դեպքում` բուժում` դրանով իսկ նպաստելով վերջիններիս առողջացմանը և նախապատրաստելով ՀՀ Ազգային բանակում ծառայելու նրանց առաքելությանը:

Իմունականխարգելման ազգային ծրագիրը կարևորագույն դեր է խաղում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության մակարդակը վերահսկելու գործում: Հազարամյակի զարգացման նպատակների հասանելիությունը բնութագրող չափանիշներից է կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը: Կարմրուկի, ինչպես նաև մանկական այլ հիմնական վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 1990-ականների սկզբին գերազանցել է 90%-ը, իսկ կարմրուկի պատվաստանյութի մշտական առկայության պարագայում այն կազմել է 95.2%: Հաջորդող 10 տարիներին ցուցանիշը որոշակիորեն նվազել է: Վերջին տարիներին արձանագրվել է ցուցանիշի աճի միտում, 2010 թվականին հասնելով` երկու դեղաչափ /ԿԿԽ1 և ԿԿԽ2/ պատվաստումներում ընդգրկվածության 97%-ական ցուցանիշի: Այս ցուցանիշն արդեն իսկ գերազանցում է 2015թ. համար սահմանված 96% նպատակային մակարդակին:

Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում 2011 թվականի ընթացքում շարունակվում է հեպատիտ Բ-ի` մորից երեխային փոխանցման կանխարգելման փորձնական ծրագիրը:

2009 թվականի վերջին ներդրվեց և 2011 թվականին շարունակում է կիրառվել նոր հնգավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է երեխաներին ևս մեկ կառավարելի` Հեմոֆիլուս ինֆլուենցիա վարակով պայմանավորված հիվանդությունից:

Զգալի աշխատանք է կատարվել ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ: ՀՀ ԱՆ առաջարկությամբ, ԱԺ կողմից կատարվել է լրացում Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում, որի կիրարկման դեպքում զգալի կբարելավվի նորածնային մահացության դեպքերի գրանցման գործընթացը:

Շարունակաբար իրականացվում են երեխայի առողջության պետական հավաստագրի մշտադիտարկման աշխատանքներ, հասարակական կազմակերպությունների և «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» ազգային ծրագրի դասավանդողների ներգրավմամբ, ինչպես նաև վիճակագրական տվյալների մոնիտորինգ` տվյալների հավաքագրում և ամփոփում` ամսական կտրվածքով:

Մայրական առողջության բարելավման և մայրական մահացության իջեցման գործընթացում խիստ կարևորվում է «Ծննդօգնության պետական հավաստագրի» ծրագիրը, որը 2010թ. նույնպես շարունակվել է հաջողությամբ իրականացվել: Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական ներդրումները հնարավորություն տվեցին շուրջ 2 անգամ բարձրացնել ծննդաբերությունների հետ կապված գները, պետության կողմից այդ ծառայությունների դիմաց բուժհաստատություններին փոխհատուցվող գումարները մոտեցնելով իրական ծախսերին և 2-3 անգամ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, ինչը զգալի նպատեց ծրագրի շրջանակներում դրված նպատակների իրագործմանը` ծննդատներում ստվերի առավելագույնս կրճատմանը և բնակչության համար ծննդօգնության իրապես անվճար ու մատչելի ծառայությունների մատուցմանը:

Վերջինիս, ինչպես նաև Երեխայի առողջության հավաստագրի համակարգի ներդրմանն են ուղղված նաև հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքները` բնակչության իրազեկումը ԶԼՄ-ների միջոցով և հասցեական տեղեկատվության տրամադրումը 24 ժամյա ռեժիմով աշխատող «Թեժ գծի» միջոցով:

Ծննդօգնության հավաստագրի ներդրման ծրագրի շրջանակներում նախարարությունը իրականացրել է նաև վիճակագրական տվյալների մոնիտորինգ` տվյալների հավաքագրում և վերլուծություն ամենօրյա ռեժիմով և ամփոփումներ` շաբաթական և ամսական կտրվածքով: Մասնավորապես, բուժհաստատությունների մակարդակով հսկվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են ծնունդների և կեսարյան հատումների թիվը, ծնունդների բաշխվածությունը ըստ կանանց բնակության և ծննդաբերության վայրի և այլն:

Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման շնորհիվ և ծննդօգնության հետ կապված պետության հոգածության և անվճար ծառայությունների մասին իրենց իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման արդյունքում էականորեն փոխվել է երիտասարդ ընտանիքների վերարտադրողական վարքագիծը: Եթե նախկինում երիտասարդները հետաձգում էին ցանկալի երեխայի, երբեմն նույնիսկ առաջնեկի ծնունդը` պատճառաբանելով ծննդատան հետ կապված ծախսերը, ապա ներկայում այդ հանգամանքը խոչընդոտ չէ հերթական երեխայի ծնունդի համար: Սա հատկապես կարևորվում է սոցիալապես ոչ ապահով ընտանիքների համատեքստում, որոնք ունենալով «Ծննդօգնության պետական հավաստագիրը», շատ ավելի ինքնավստահ են, քանզի գիտակցում են, որ պետությունը հոգում է իր երեխայի ծննդյան հետ կապված ծախսերը և որ այդ ծառայությունները իսկապես անվճար են: Այս ամենի շնորհիվ հանրապետությունում զգալի բարձրացել է նախածննդյան հսկողության վերցրված հղիների և ծնելիության ցուցանիշների աճի միտումը: Ասվածի ապացույցը ՀՀ Ան կողմից ծննդատներից օպերատիվ ընթացակարգով հավաքագրված վիճակագրական տվյալներն են.

Ըստ 2010թ. նախնական տվյալների հանրապետությունում շուրջ 35%-ով բարձրացել է հղիների վաղ հաշվառման (նախածննդյան հսկողություն մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը) ցուցանիշը:

2009թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 44430 ծնունդ, ինչը 3022 ծնունդով ավելի է 2008թ. համեմատությամբ: 2010թ. 44680, ինչը 280 -ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատությամբ:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2008թ. ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, որը շարունակում է իր գործունեությունը նաև 2011թ.-ի ընթացքում: Այդ ծառայությունն անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն է տրամադրում մարզերի ծննդօգնության հիմնարկներին, կատարելով տարեկան 60-70 կանչի սպասարկում, ինչի շնորհիվ հաջողվել է վերջին տարիներին մոտ 2009թ. 20 տոկոսով, իսկ 2010թ. 70 տոկոսով կրճատել մայրական մահացությունը և շուրջ 20 տոկոսով մոր և մանկան ծննդաբերական տրավմատիզմը:

Հղիների հուզահոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման ռազմավարության իրականացումը ներառված է «Պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային անվճար բուժօգնության և սպասարկման չափորոշիչում», որի շրջանակներում իրականացվում է հղիների ուսուցում և նախապատրաստում ծննդաբերությանը:

Այդ ռազմավարության շրջանակներում վերապատրաստվել է հղիներին ծառայություն մատուցող բուժանձնակազմը (արձանագրվել է գիտելիքի աճ շուրջ 35%-ով):

Հիմնականում կանանց կոնսուլտացիաներում կատարվում է այդ աշխատանքը, սակայն առանձնացվել են անհրաժեշտ տարածքներ, կահավորվել և ուսուցման համար անհրաժեշտ հագեցման են ենթարկվել և «Մայրության դպրոցներին» ներկայացվող պահանջների համապատասխանող թվով 18 Մայրության դպրոցներ:

Հանրապետության 6 մարզում շարունակում է գործել «Շրջիկ գինեկոլոգի» ծառայություն, որը հեռավոր գյուղերում իրականացնում է հղիների և կանանց հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղեգրման կազմակերպում:

Մոր եվ մանկան ոլորտում բուժծառայությունների որակի ապահովման նպատակով 2010 թթ. առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են մի շարք կլինիկական ուղեցույցներ և չափորոշիչներ, մասնավորապես.

2. Բնականոն ծննդաբերության վարման ուղեցույց

3. Մինչ հղիության խնամքի սկզբունքները

4. «Հղիության արհեստական ընդհատման դեպքում բուժօգնության կազմակերպման և տրամադրման մասին» չափորոշիչները և ուղեցույցները:

 Հիմական վերանորոգման են ենթարկվել և հագեցվել են սարքավորումներով մի շարք բժշկական կենտրոններ և դրանց կազմում գտնվող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, մասնավորապես Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Աշտարակի, Գորիսի բժշկական կենտրոնները, ընթացքի մեջ են Ապարանի, Կապանի բժշկական կենտրոնները:

Մայրական մահացության իրավիճակը

Յուրաքանչյուր տարվա կտրվածքով Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի տատանումները զգալի մեծ են և հետևաբար համեմատությունը օբյեկտիվ չէ, որը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այդ իսկ պատճառով մայրական մահացության միտումները գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականի համաձայն` եթե երկրի բնակչությունը կազմում է մինչև 5 մլն, ապա մայրական մահացության իրավիճակը գնահատելիս մայրական մահացության ցուցանիշը պետք է հաշվարկվի միջին եռամյա կտրվածքով: Այսպես 2009թ մայրական մահացությունը ինդեքսը 100000 կենդանածնության հաշվով կազմել է 33.6, 2010թ.`6.7:

Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշների միտումները վկայում են, որ Հայաստանում 1999-2001թ. համեմատությամբ մայրական մահացության եռամյա ցուցանիշը կրճատվել է շուրջ 35%-ով, այսպես 1999-2001թթ այն եղել է 43.2, 2005-2007թթ. 25.1, 2008-2010թթ. 25.5/ սակայն վերջին տարիներին ընթացքում չի արձանագրվել իջեցման միտում: Հայաստանի վերջին տարիների միջին եռամյա ցուցանիշը որոշակիորեն ցածր է ԱՊՀ երկրների միջին մակարդակից /29.3/ սակայն շուրջ 5 անգամ գերազանցում է Եվրոմիության երկրների համանուն ցուցանիշի /ինդեքսը 5/ միջին մակարդակը:

Վերը ներկայացվածը ենթադրում է, որ մոր և մանկան առողջապահության ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղված լինի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա զարգացումների ու լրացուցիչ ներդրումների ապահովմանը` որպես մայրերի և երեխաների առողջության բարելավման, հիվանդացության և մահացության իջեցման գրավական:

 

Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթությունը:

Հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Հայաստանում կրթությունը ավանդաբար բարձր վարկանիշ ունի: Պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը և զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը: Դա են վկայում անկախության հռչակումից հետո ընդունած օրենքներն ու որոշումները:

ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

1999թ. ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը՝ հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի, ՀՀ-ն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթակարգին:

 

Ծրագրի նպատակն է `

1. բարելավել նախադպրոցական կրթության ծառայությունների որակն ու մատչելիությունը` հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը,

2. ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ հանրակրթական դպրոցներում,

3. նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը,

 

Ծրագրի խնդիրն է`

1. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն` հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար

2. ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին, մրցույթներին և այլ միջոցառումներին

3. ստեղծել նպաստավոր պայմաններ շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման համար

4. բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչները և գործիքակազմը

5. ընդլայնել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը:

Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացման շեղումները շտկելու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները:

 Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումը իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ ԿԳ նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը։ Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:

 Կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռնմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:

 Հանրակրթության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Հաստատվել է ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քիչ ծախսատար նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրման միջոցով բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը` հատկապես բնակչության առավել անապահով խավերի համար:

 Հաստատված ռազմավարություններին համապատասխան ընդլայնվում է առանձին գործող ավագ դպրոցների, ինչպես նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը, իրականացվում է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը:

Մշակույթի բնագավառում իրականացվող միջոցառումները կնպաստեն երեխաների գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը, շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և ամառային հանգստի բազմաբովանդակ կազմակերպմանը:

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաները, որոնց հետագա ուսուցմանը և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:

Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը կնպաստի մանկական կինոյի զարգացմանը, երեխաների հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

 

Ծրագրի նպատակն է`

1. երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումը և խթանումը,

2. երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության պետական աջակցության ցուցաբերում,

3. արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանումը,

4. արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավումը

5. երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովումը

6. նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը:

 

Ծրագրի խնդիրն է`

1. գեղարվեստական կրթության մատչելիության ապահովումը` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ,

2. գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովումը` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ,

3. ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում՝ մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովմամբ,

4. երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը,

5. երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը,

6. ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցումը,

7. տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտումը, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովումը,

8. մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպումը.

9. շնորհալի երեխաների բացահայտումը և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերումը, այդ թվում՝ համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծումը:

ՀՀ ոստիկանության կողմից հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող խնդիրներից է հանդիսանում ինչպես անչափահասների կողմից, աjնպես էլ նրանց նկատմամաբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության ԱԳ ծառայության և «Փրոջեքթ Հարմոնի», «Վորլլդ Վիժըն» միջազգային հասարակական կազմակերպություների հետ համատեղ Երևան,Վանաձոր, Գյումրի, Թումանյան, Իջևան, Ճամբարակ, Թալին և Կապան քաղաքներում շեղվող վարքագիծ դրսևորող անչափահասների համար բացվել են համայնքային վերականգնողական կենտրոններ, որոնք աննախադեպ են այն առումով, որ այս հաստատությունում ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ:

Կենտրոնների հիմնական խնդիրն այն է, որ իրավախախտ անչափահասները տեղափոխվեն այնպիսի միջավայր, որտեղ կարևորվում են բարոյականությունը, մարդկանի արժեքները, պատասխանատվությունը: Վերջիններիս հնարավորություն է ընձեռվում` զինվելու հասարակության լիարժեք անդամ դառնալու համար անհրաժեշտ հմտություններով:

Ներկայում օրինազանց անչափահասների նկատմամաբ` ելնելով վերջինների կողմից կատարված օրինախախտման աստիճանից, ցուցաբերվում է այլ մոտեցում. նրանց մի մասն ուղղորդվում է համայնքային վերականգնողական կենտրոններ:

Հարկ է նշել, որ վերականգնողական կենտրոններ է ուղղորդվել 476 անչափահաս, այդ թվում 420-ի նկատմամբ իրականացված աշխատանքները դրական արդյունք են տվել:

Իրականացվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է ընդլայնել համայնքային վերականգնողական կենտրոնների ցանցը, ինչը հնարավորություն կտա վերոհիշյալ անչափահասների շրջանում աշխատանքներ իրականացնել նաև հանրապետության այլ համայնքներում:

Վերլուծելով անչափահասներիի կողմից կատարված իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, պետք է փաստել, որ դրանք դրական արդյունքներ են տվել, սակայն դեռևս բավարար չեն իրավախախտ անչափահասների խնդիրները լիովին լուծելու համար:

ՀՀ ոստիկանության կողմից առաջարկվել է որպես միջանկյալ օղակ 14-18 տարեկան արական սեռի դժվար դաստիարակվող անչափահասների համար ստեղծել հատուկ ուսումնադաստիրակչական հաստատություն, քանի որ որոշ անչափահասների հետ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ` վերապատրաստված և իրավախախտ անչափահասների հետ աշխատելու փորձ ունեցող մանկավարժներ ու դաստիարակներ: Նշված աշխատանքները կնպաստեն ինչպես իրավախախտ անչափահասների դաստիարակությանը, այնպես էլ նրանց կողմից կատարվող կրկնահանցագործությունների նվազեցմանը:

 

IV. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

2012 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2012 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 29-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 7 մանկատանը կխնամվի 790 երեխա

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

2.

Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 8 գիշերօթիկ հաստատությունում կխնամվի 800 երեխա

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

3.

Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների սոցիալական հոգածության 2 կենտրոնում 200 երեխայի կտրամադրվեն համապատասխան ծառայություններ

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

4.

Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 40 շահառուի:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

5.

Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ /բեռնաթափում/

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում ընտանիք կվերադառնա 40 երեխա, կկանխարգելվի 10 երեխայի մուտքը հաստատություններ

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

6.

Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տավուշի մարզում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 4 ցերեկային կենտրոնում` Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և նրանց հարակից գյուղերի` հաշմանդամություն կամ սոցիալ- հոգեբանական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող շուրջ 250 երեխայի մատուցվող ծառայությունների համար կտրամադրվի աշխատավարձ:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

7.

Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Խնամատար ընտանիքումներում կիրականացվի 25 երեխայի խնամքը

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

8.

Մանկատներում խնամվող դպրոցահասակ երեխաներին դրամական աջակցության տրամադրում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մանկատներում խնամվող դպրոցահասակ`

7-18 տարեկան 264 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար /գրպանի ծախս/:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

9.

Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շահառուներին կտրամադրվի կրկրթաթոշոկ և միանվագ դրամական օգնություն:

2011 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

10.

Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին դրամական օժանդակության փաթեթի տրամադրում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կենսաբանական 50 ընտանիքի կտրամադրվի դրամական օժանդակություն

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

11.

Երեխաների տվյալների «Մանուկ» տեղեկատվական համակարգի վարման, սպասարկման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կապահովվի ՀՀ որդեգրման ենթակա երեխաների և որդեգրողի թեկնածուների տվյալների մուտքագրումը /շուրջ 600 մուտքագրում/:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

12.

Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը:

2012 թ. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

13.

Հայաստանի Հանրապետությունում «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգի» համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարաններ տրամադրելու նպատակով կենտրոնացված հաշվառման իրականացում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարաններ տրամադրելու նպատակով կենտրոնացված հաշվառումը:

2012 թ. ընթացքում.

ֆինանսավորում չի պահանջվում

14.

«Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների» տեղեկատվական համակարգի շահագործման և վարման նպատակով աջակցություն «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ -ին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կապահովվի «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների» տեղեկատվական համակարգի շահագործումը:

2012 թ. ընթացքում

Միջազգային կազմակերպություններ

15.

Մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիր: Պետության կողմից երաշխավորված երեխաների անվճար բուժօգնություն և սպասարկում.

 

 

 

 

• 0-18 տարեկան երեխաների ամբուլատոր պոլիլինիկական բուժօգնություն և սկրինինգ

 

 

 

• 0-7 տարեկան և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բուժօգնություն

• երեխաների ստոմատոլոգիական խնդիրների կանխարգելման /6 տարեկան և 12 տարեկան/ տարեկան ծրագիր

 

• 0-8, 12 տարեկան և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական մասնագիտացված բուժօգնություն

 

• Նորածնային սկրինինգի ծրագիր

 

• 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ծրագիր:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

- Կիրականացվի մինչև 18 տարեկան երեխաների հիվանդությունների կանխարգելում և բուժում (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական)` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

-Սահմանված տարիքային խմբերի բերանի խոռոչի զննում և ստոմատոլոգիական առաջնային կանխարգելում:

-Հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, բնածին խլության և անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշման և դրանց հետևանքով առաջացող հաշմանդամության կանխարգելման նպատակով հանրապետության ծննդատներում կիրականացվի նորածինների սկրինինգ:

- 15 տարեկան աղջիկների վերարտադրողական մեկնարկային առողջության համալիր գնահատում և հայտնաբերված հիվանդությունների բուժում

2004-2015 թթ.

 

 

 

 

 

 

 

 

 

2012 թ. ընթացքում

 

 

 

 

 

2012 թ. ընթացքում

 

 

 

 

2012 թ. ընթացքում

 

 

 

 

2012 թ. ընթացքում

 

 

 

 

 

2012 թ. ընթացքում

 

 

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

16.

0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության ապահովման ծրագրի շարունակական իրականացում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության բարելավում

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

17.

Երեխաների առողջության առաջնային պահպանման ծրագրի շարունակական իրականացում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Երեխաների համար առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատչելիության ապահովում

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

18.

Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Երեխաների պատվաստումներով ընդգրկվածության նպատակային ցուցանիշների ապահովում, կառավարելի հիվանդությունների կանխարգելում

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, միջազգային կազմակերպություն

19.

Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության /ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման/ ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հղիների և ծննդաբերողների համար բուժօգնության մատչելիության ապահովում

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

20.

«Ներառական կրթություն» ծրագրի իրականացում 64 դպրոցներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան

Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կապահովվեն կրթության մատչելիություն և հավասար պայմաններ, մտավոր և ֆիզիկական թերություններով երեխաների համար 64 հանրակրթական դպրոցներում կիրականացվի ներառական կրթություն

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություննր

21.

Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ու նրա 2 մասնաճյուղերի կարողությունների զարգացում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Կբացահայտվեն ու կգնահատվեն 3-18 տարեկան ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, կրթության մեջ ներառման նպատակով նրանց կտրվեն համապատասխան եզրակացություններ:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություններ

22.

Նախադպրոցական կրթության զարգացման ծրագրի իրականացում`

 

0-6 տարեկանների նախադպրոցական կրթության չափորոշիչների մշակում,

 

 նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում,

 

 ռազմավարական ծրագրի իրականացում 8 մարզերում

ՀՀ մարզպետարաններ

Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը, հանրապետության 8 մարզերում կներդրվի այլընտրանքային ծառայությունների փորձնական ծրագիր, նախադպրոցական կրթության մեջ 5-6 տարեկանների ընդգրկվածությունը կմեծանա տարեկան շուրջ 7%-ով

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություններ

23.

Դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (15 առարկաներից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կկազմակերպվեն հանրապետական օլիմպիադաներ 15 առարկաներից, իսկ լավագույնները կմասնակցեն 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 41565.0 հազ. դրամ

24.

«Դպրոցականների օրվա ռեժիմի կազմակերպման հիգիենիկ պահանջներ» ձեռնարկի հրատարակում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների սովորողների, ուսուցիչների, ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպիչների և ծնողների շրջանում կբարձրանա իրազեկվածությունը երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

25.

«Ճանաչիր քո իրավունքները» ձեռնարկի հրատարակում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երեխաների և նախադպրոցական հաստատությունների դաստիարակների շրջանում կբարձրանա իրազեկվածությունը երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

26.

Հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրապետության դպրոցականներին կուսուցանվի առողջ ապրելակերպի գիտելիքներ, սովորողները ձեռք կբերեն կյանքի հմտություններ

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություններ

27.

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կկազմակերպվի շուրջ 2556 երեխաների ամառային հանգիստը

հուլիս-օգոստոս

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 202603.9 հազ. դրամ

28.

Դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրակրթական դպրոցների շուրջ 4500 աշակերտների համար կանցկացվեն ամենամյա հանրապետական սպորտային խաղեր 7 մարզաձևերով: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին կմասնակցեն շուրջ 2650 աշակերտներ:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 35.000.0 հազ. դրամ

29.

Դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հանրապետության բոլոր մարզերում կկազմակերպվեն դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ

2012 թ. ընթացքում

Միջազգային և հասարակական կազմակերպություններ

30.

Երաժշտական և արվեստի դպրոցներում «Ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

ՀՀ 144 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2443 սովորող կստանան ուսման վարձավճարների փոխհատուցում, ինչը կնպաստի գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

31.

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում

Հայաստանի

Հանրապետության մշակույթի նախարարություն

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

32.

Գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում

Հայաստանի

Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկական գրականության հրատարակումը կնպաստի մանուկների աշխարհայցքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրկանության համալրմանը:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

33.

Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրեր, այդ թվում`
Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառում գյուղական մանկահասակ բնակչության համար

Հայաստանի

Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազ-գային փառատոնների անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառումը հնարավորություն կտա գյուղաբնակ երեխաներին հաղորդակցվելու ազգային արժեքներին, ընդլայնել աշխարհայացքը:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

34.

Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն /«Աջակցություն մանկապատանեկան միջոցառումներին»/ ծրագիր

Հայաստանի
Հանրապետության մշակույթի նախարարություն

Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը կնպաստի մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

2012թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

35.

Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրիի 4 մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում /շարունակական է/

Հայաստանի
Հանրապետության մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության «Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 3 և Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրիի 4 մասնաճյուղե-րում, Սպիտակում, Գավառում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ավելի քան 614 երեխաներ կստանան արվեստների և արհեստների ուսուցում:

2012թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

36.

Իրավախախտումներ կատարած անչափահասների համար հատուկ հաստատություններում մշակութային մասնագիտությունների ուսուցման կազմակերպում /շարունակական է/

Հայաստանի
Հանրապետության մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի (գործում է 2007 թ.) գործունեության արդյունքում քրեակատարողական հիմնարկներում և դրանցից դուրս իրավախախտում կատարած անչափահասների համար կկազմակերպվի արվեստի և արհեստների մասնագիտական ուսուցում:

2012թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե

37.

Անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` նրանց համար նախատեսված ուղղիչ հիմնարկում մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով

2012 թ.
/շարունակական/

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

38.

Պարբերական մշակութային ծրագրերի, ներառյկալ մշակութային ուսուցման և միջոցառումների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Կկազմակերպվեն պարբերական մշակութային ծրագրեր, ներառյալ մշակութային ծրագրեր և միջոցառումներ` անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում:

2012 թ.
/շարունակական/

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

39.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԱԳ ծառայության և «Պրոջեքթ Հարմոնի», «Վորլդ Վիժըն» միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող համայնքային 7 (Երևան, Վանաձոր, Գյումրի, Թումանյան, Իջևան, Ճամբարակ, Թալին) վերականգնողական դեպարկենտրոններում աշխատանքների իրականացում, նոր կենտրոնների ցանցի ընդլայնում

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և հանցագործությունների թվի նվազեցում, իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների սոցիալ-հոգեբանական վերականգնում, վերադաստիարակում

2011-2012 թթ.
ընթացքում

Միջազգային կազմակերպություններ ԱՄՆ Պետտամենտ

40.

Մարզական առաջնությունների անցկացում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Անչափահաս դատապարտյալների ֆիզիկական առողջության ամրապնդում

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

41.

Մարզամշակութային ամսագրերի բաժանորդագրություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` նրանց համար նախատեսված «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահասներին պահելու վայրում մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով

2012 թ. ընթացքում

Միջազգային կազմակերպություններ

42.

Արհեստագործական ուսուցում, այդ թվում` համակարգչային դասընթացների անցկացում,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

43.

Արտադրական-գործնական ուսուցում քարի վերամշակման արտադրամասում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` գործնական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալներին»
հիմնադրամ

44.

Տոնական օրերին մշակութային ցերեկույթների կազմակերպում,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Կապահովվի անչափահաս դատապարտյալների մշակութային դաստիարակությունը

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

45.

Գեղարվեստական, մշակութային ուսուցում, այդ թվում` խեցեգործություն և փայտի գեղարվեստական փորագրություն, այդ շրջանակներում մշակութային ցուցահանդեսների կազմակերպում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Կապահովվի անչափահաս դատապարտյալներ զբաղվածությունը` մշակութային դաստիարակություն ապահովելու և մշակութային կյանքում ընդգրկելու միջոցով:

2012 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե