Basic information
Number
N 449
Type
Որոշում
Act type
Base act (01.07.1999-18.10.1999)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.07.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.07.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.07.1999
Effective date
01.07.1999

040.0449.01.07.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

1 հուլիսի 1999 թվականի N 449

քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին» N 8 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի N 596, 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «1999 թվականի հուլիսի 1» բառերը փոխարինել «2000 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան