ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (17.03.2012-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.199
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. փետրվարի 27
Երևան |
|
| |
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 23-ի N 179-Ն որոշման |
| |
«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
|
|
NN ը/կ |
«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված կազմակերպությունները |
Ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը |
|
1. |
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, Երևանի քաղաքապետարան |
01.04.2012 թ. |
|
2. |
01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում 500 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ |
01.07.2012 թ. |
|
3. |
ՀՀ քաղաքային համայնքներ, քաղաքային համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքների հիմնարկներ,
01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ |
01.01.2013 թ. |
|
4. |
ՀՀ գյուղական համայնքներ, գյուղական համայնքային առևտրային կազմակերպություններ, գյուղական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, գյուղական համայնքային հիմնարկներ |
01.01.2016 թ. | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |