Basic information
Number
N 48-Ն
Type
Որոշում
Act type
Base act (17.03.2012-01.01.2024)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀԳՏ 2012.03.07/7(420) Հոդ.85
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
22.02.2012
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
22.02.2012
Effective date
17.03.2012
Interrupt date
01.01.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2012 թ. 

ք. Երևան

N 48-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) 2-2 ձևով սահմանված տեղեկատվությունը` կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:».

2) Կարգի N 2 հավելվածի 2-2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2012 թվականի փետրվարի 22-ի

N 48-Ն որոշման

 

«Ձև 2-2

_____________________________________________________________

(ընկերության անվանումը)

_____________________________________________________________

(վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի անվանումը և տեսակը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

201.... թ. ..........................................-ից 201.... թ. .......................................... –ը

(նշել ժամանակաշրջանը)

 

NN

 

Չափի միավորը

Աճողական ընթացիկ տարվա սկզբից

Հաշվետու ժամանա-կաշրջանի կտրվածքով (կիսամյակ) ընդամենը

այդ թվում՝ ըստ ամիսների

……….

……….

……….

……….

……….

……….

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

Էլեկտրական էներգիայի արտադրությունը

հազ. կՎտժ

               

2

Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը(տ.1 - (տ.3.1 + տ4.1))

հազ. կՎտժ

               

3

Էլեկտրական էներգիայի ծախսը սեփական և տնտեսական կարիքների համար՝

                 

3.1

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

               

3.2

տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ)

%

               

4

Էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստները կայանի տարրերում՝

                 

4.1

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

               

4.2

տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ)

%

               

5

Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից գնված էլեկտրական էներգիայի քանակը, սակագինը և արժեքը, ընդամենը

հազ. կՎտժ

               

դրամ/կՎտժ

               

մլն դրամ

               

 

1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:

 

________________________________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)

Կ.Տ.

__________________________________________»:

(անունը, ազգանունը)

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation