Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 հունիսի 2011 թվականի N 23
15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության ռազմավարությանը և դրա իրականացման 2011-2013 թվականների միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման |
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական (այսուհետև` ՆՄՄԿ) ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության միջնաժամկետ ռազմավարության ծրագիրը մշակվել է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների երաշխավորությունների հիման վրա, որոնք արդյունք են արդեն շուրջ 5 տարի շարունակվող քննարկումների:
Ռազմավարական ծրագիրը ներառում է ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության վերանայման անհրաժեշտության, գործընթացի իրականացման հետ կապված գործառույթների և մեխանիզմների հարցերը: Ենթադրվում է, որ հաստատությունների գերատեսչական ենթակայության վերանայումը և դրանք մեկ գերատեսչական ենթակայության` այս դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերային վարույթի ամբողջական ներդրմանը, պատվիրատու - սոցիալական ենթակառուցվածքներ - իրականացնող շղթայի արդյունավետ փոխկապակցմանը:
Մասնավորապես 2005 թվականին Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հրավերով Հայաստան ժամանած ՄԿՈՒ ոլորտի միջազգային փորձագետ Յանիս Սոֆիանոպուլոսը նախապատրաստել էր «Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի գնահատման զեկույցը», որում նշվում է, որ ՄԿՈՒ համակարգում կարևորագույն հիմնախնդիրներից է ուսումնական հաստատությունների ենթակայության հարցը:
Կրթության ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (միջազգային, հասարակական, բարեգործական և այլն) նույնպես նախապատվությունը տալիս են ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությանը` որպես համակարգի պատասխանատուի:
Խնդրի շուրջ քննարկումներից ակնհայտ է այն, որ պատվեր ձևավորողը, կադրեր պատրաստողը և կրթության որակի ապահովումը վերահսկող պատասխանատուն չպետք է լինի նույն պետական մարմինը: Կրթական քաղաքականությունը պետք է հստակորեն սահմանի պատասխանատվությունների և իրավասությունների բաշխումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կառավարության ու սոցիալական գործընկերների միջև:
Ռազմավարական ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել երկրի ընդհանուր կրթական քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացման ազգային ծրագրին ու գերակայություններին համապատասխանեցնելու վերաբերյալ պահանջը:
Իրավիճակի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության համակարգը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբներին և իր գոյության ու գործունեության ընթացքում պատրաստել է հարյուր հազարավոր մասնագետներ, որոնք անգնահատելի դեր են կատարել Հայաստանի տնտեսության ստեղծման ու զարգացման գործում: Սակայն 80-ական թվականներից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգը հետընթաց ապրեց, իսկ 90-ականներին համակարգի դերակատարումը տնտեսության մեջ բոլորովին անտեսվեց:
Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Նրա ապահովումն ու մատչելիությունը հանրապետության տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության նվազեցման կարևորագույն գործոններից մեկն է:
Վերջին տասնամյակի ընթացքում ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և շահագրգիռ մարմինների կողմից քայլեր են ձեռնարկվել շտկելու իրավիճակը և իրականացվել են մի շարք բարեփոխումներ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների իրականացման էական քայլ հանդիսացավ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումն Ազգային ժողովի կողմից 2005 թվականին: Նշված օրենքը կարգավորում է ՆՄՄԿ համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:
2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների թիվը կազմել է 105, որից 77-ը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են, իսկ 28-ը` արհեստագործական ուսումնարաններ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ըստ գերատեսչական ենթակայության գտնվում են 6 նախարարությունների և 1 վարչության ենթակայության տակ: 28 արհեստագործական ուսումնարաններից 15-ը գտնվում են 1 նախարարության, իսկ 13-ը` մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Ըստ գերատեսչական ենթակայության ուսումնական հաստատությունների բաշխվածության առավել հստակ պատկերը ներկայացված է ստորև բերված աղյուսակում:
ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բաշխվածությունը ըստ գերատեսչական ենթակայության
N |
Նախարարության, գերատեսչության անվանումը |
Հաստատությունների թիվը | ||
Ընդամենը |
որից | |||
միջին մասնագիտական |
նախնական | |||
1. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
66 |
51 |
15 |
2. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
9 |
9 |
- |
3. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
11 |
11 |
- |
4. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2 |
2 |
- |
5. |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2 |
2 |
- |
6. |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1 |
1 |
- |
7. |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
1 |
1 |
- |
8. |
Երևանի քաղաքապետարան |
5 |
- |
5 |
9. |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
1 |
- |
1 |
10. |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
1 |
- |
1 |
11. |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
1 |
- |
1 |
12. |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
2 |
- |
2 |
13. |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
1 |
- |
1 |
14. |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
1 |
- |
1 |
15. |
ՀՀ Լոռու մարզպետարան |
1 |
- |
1 |
Ընդամենը |
105 |
77 |
28 |
2. Հիմնախնդիրները
Ներկայացված տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ 105 մասնագիտական ուսումնական հաստատությունները գտնվում են 15 տարբեր ենթակայությունների ներքո, ընդ որում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տարբեր նախարարությունների ենթակայությամբ, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունները` մարզպետարանների և քաղաքապետարանի: Միայն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ են գործում և' նախնական մասնագիտական (արհեստագործական), և' միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Թվում է, որ որևէ խնդիր այստեղ չի կարող առաջանալ, որովհետև բոլոր նախարարությունները և մարզպետարանները պետական կառույցներ են և իրենց մոտեցումների մեջ պետք է ղեկավարվեն կրթության ոլորտում պետական ռազմավարությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված նույն իրավական ակտերով և տրամաբանությամբ: Դա իրոք այդպես է, եթե խոսվում է ընդհանուր մոտեցումների մասին: Սակայն հարցի հետ կապված մանրամասները ավելի հանգամանալից դիտարկելու պարագայում ի հայտ են գալիս հետևյալ հիմնախնդիրները.
1. Ոլորտային գերատեսչությունների ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում պատվիրատու (գործատու) - սոցիալական ենթակառուցվածքներ - կրթության կազմակերպում ուղիղ և հակադարձ շղթայում տեղի են ունենում շահերի բախում:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորումները և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները որակավորումերի ազգային շրջանակի սանդղակում (նախագիծը շրջանառվում է) գտնվում են հարակից, իսկ որոշ դեպքերում էլ նույն մակարդակում: Սա նշանակում է, որ այդ մակարդակների կրթական ծրագրերի իրականացման ժամանակ ուսումնական հաստատությունները իրենց աշխատանքի ընթացքում շատ սերտ համագործակցության մեջ պետք է լինեն: Տարբեր գերատեսչական ենթակայությամբ գործելու պարագայում համագործակցության և աշխատանքների փոխհամաձայնեցման բնագավառում առաջանում են տարբեր խնդիրներ, որոնց հաղթահարումը լրացուցիչ ժամանակ է պահանջում, նվազում է հարցերի լուծման արդյունավետությունը: Նույնը նկատելի է նաև տարբեր ենթակայություն ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում, չնայած դրանք նույն մակարդակի կրթական ծրագրեր են իրականացնում:
3. Բոլոր պետական մասնագիտական ուսումնական հաստատությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ընդ որում տարբեր ենթակայությունների պարագայում պետական բյուջեից հատկացումը նրանց տրամադրվում է տարբեր ճանապարհներով: Այստեղ, թվում է, թե որևէ խնդիր չկա: Սակայն եթե բյուջետային հատկացումը դիտարկվում է որպես մասնագիտական կրթության կարիքների համար պետական բյուջեի նույն հոդվածով կատարվող միասնական ծախս, պարզվում է, որ տարբեր ենթակայությունների գոյության դեպքում բյուջետային ծախսի տվյալ հոդվածի ամբողջությունը բաժանվում է մասերի: Սովորաբար դա հանգեցնում է հատկացված միջոցների փոշիացման և ոչ ռացիոնալ օգտագործման: Մասնավորապես, նույն նախարարությունը կարող է ըստ ստեղծված փաստացի վիճակի ուսումնական հաստատությունների միջև միջոցների որոշակի չափով վերաբաշխում կատարել: Տարբեր ենթակայությունների դեպքում դա հնարավոր չէ: Ստացվում է, որ 105 ուսումնական հաստատություններից 39-ը ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործմանն ուղղված այս կարևոր գործընթացից դուրս են մնում: Արդյունքում, կարող է մի նախարարությունում մասնագիտական կրթության համար պետական բյուջեից ստացված ֆինանսավորման մի մասը չօգտագործվել, իսկ մյուսում` պահանջ առաջանալ:
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ունեցող նախարարությունները և մյուս կազմակերպությունները ունեն համապատասխան ստորաբաժանումներ կամ առանձին մասնագետներ, ովքեր կանոնակարգում և համակարգում են հաստատությունների գործունեությունը: Հանրապետության մասշտաբով այդ աշխատողների թիվը զգալի չափով գերազանցում է իրականում պահանջվող աշխատողների թվին: Դա նշանակում է, որ հաստատությունների տարբեր գերատեսչական ենթակայության գոյության պարագայում կառավարման համակարգում աշխատողների թիվը արհեստականորեն ուռճացված է, ինչը լրացուցիչ բյուջետային ծախսեր է պահանջում:
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառի աշխատանքերի բարելավմանն ուղղված միջոցառումներն ընդլայնվում են և ներառում բոլոր ուսումնական հաստատությունները: Այդ նպատակով մշակվում են կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներ, կազմվում ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր: Դրանք արդեն իսկ ներդրված են ուսումնական հաստատություններում: Բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շարքում առանձնահատուկ տեղ է հատկացվում ուսումնական հաստատությունների աշխատակիցների նպատակային վերապատրաստումներին, ներդրվում են կառավարման նոր մոդելներ, ուսումնական հաստատությունները պետք է մշակեն իրենց աշխատանքային տարեկան բիզնես պլաններ, միջնաժամկետ զարգացման ծրագրեր: Տարբեր ենթակայությունների պարագայում այս աշխատանքների ընթացքը որոշակի չափով դանդաղում է, հաճախ էլ կարող են հակասական իրավիճակներ առաջանալ:
Նշված հիմնախնդիրների առկայությունը պահանջում է համապատասխան լուծումներ, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները բերել մեկ ենթակայության` որպես կրթության կառավարման պետական լիազորված մարմնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության:
3. ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության միջնաժամկետ ռազմավարության ծրագրի իրականացումը
Հաշվի առնելով, որ ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխման գործընթացը ներառում է մի խումբ ենթագործընթացներ (ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն, բյուջետային ֆինանսավորման վերանայում, ուսումնական հաստատությունների հանձնում-ընդունում և այլն), այն կիրականացվի 2011-2013 թվականների ընթացքում` 3 փուլերով. առաջին փուլով` 2011 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն 13 արհեստագործական ուսումնարաններ, երկրորդ փուլով` 2012 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող): 2011 թվականի ընթացքում այս ուսումնական հաստատություններում կճշգրտվեն և ավարտուն վիճակի կբերվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան առավել պահանջարկված մասնագիտությունների ցանկը և կիրականացվեն ենթակայության փոփոխման հետ կապված նախապատրաստական աշխատանքները: Երրորդ փուլով` 2013 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: 2011-2012 թվականների ընթացքում այս ուսումնական հաստատություններում կճշգրտվեն և ավարտուն վիճակի կբերվեն առողջապահության ոլորտում առավել պահանջարկված մասնագիտությունների ցանկը և կիրականացվեն ենթակայության փոփոխման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Ուսումնական հաստատության անվանումը |
Ենթակայությունը |
ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ենթակայության փոխանցման ժամկետը | ||
2011 թ. |
2012 թ. |
2013 թ. | |||
1. |
Երևանի N 4 արհեստագործական ուսումնարան |
Երևանի քաղաքապետարան |
|||
2. |
Երևանի N 5 արհեստագործական ուսումնարան |
Երևանի քաղաքապետարան |
|||
3. |
Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան |
Երևանի քաղաքապետարան |
|||
4. |
Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան |
Երևանի քաղաքապետարան |
|||
5. |
Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան |
Երևանի քաղաքապետարան |
|||
6. |
Էջմիածնի արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
|||
7. |
Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
|||
8. |
Արագածի արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
|||
9. |
Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
|||
10. |
Աբովյանի N1 արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
|||
11. |
Սևանի արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
|||
12. |
Բերդի արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
|||
13. |
Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարան |
ՀՀ Լոռու մարզպետարան |
|||
14. |
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
15. |
Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
16. |
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
17. |
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
18. |
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
19. |
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
20. |
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
21. |
Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
22. |
Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|||
23. |
Երևանի մշակույթի պետական քոլեջ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
|||
24. |
Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
|||
25. |
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
26. |
Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
27. |
Գյումրու պետական բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
28. |
Վանաձորի պետական բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
29. |
Կապանի պետական բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
30. |
Դիլիջանի պետական բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
31. |
Արմավիրի բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
32. |
Հրազդանի բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
33. |
Արարատի բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
34. |
Գավառի բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|||
35. |
Մարտունիի բժշկական քոլեջ |
ՀՀ առողջապահության նախարարություն |