Basic information
Number
N 577
Type
Որոշում
Act type
Base act (18.09.1999-till now)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.09.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.09.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.09.1999
Effective date
18.09.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1999 թվականի N 577

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`

ա) որոշման N 1 հավելվածի` Սևան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի «NN 1, 2, 3, 4, 7 միջնակարգ դպրոցներ, N 9 արհեստագործական ավագ դպրոց» տողը «4» թվից հետո լրացնել «5, 6» թվերով.

բ) նույն ցանկի «NN 5, 6, 8 ութամյա դպրոցներ» տողը փոխարինել «N 8 ութամյա դպրոց» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ