Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 մայիսի 2012 թվականի N 20
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի նիստի N 20 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Փոքր և միջին քիմիան խիստ գիտատար ոլորտ է, որն ուղղված է փոքրատոննաժ (գրամներից, կիլոգրամներից մինչև մի քանի տասնյակ տոննա) բազմատեսակ անհատական օրգանական, էլեմենտօրգանական, պոլիմերային, ինչպես նաև անօրգանական, կոմպոզիցիոն ու հատուկ նշանակության նյութերի ստեղծմանն ու արտադրությանը: Միկրո- փոքրա- և միջին տոննաժ քիմիայի արտադրություններն սկզբունքորեն տարբերվում են խոշորատոննաժ քիմիական արտադրություններից, քանի որ միավորում են հիմնարար գիտության, տեխնոլոգիաների նորագույն նվաճումները, իսկ արտադրանքի շուկայական արժեքը, բարձր ավելացված արժեքի շնորհիվ, համեմատելի է, իսկ երբեմն նաև գերազանցում է ոսկու և թանկարժեք քարերի գները:
2. Փոքր և միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում՝ բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, պարֆյումերային արդյունաբերություն, կենցաղ, և, առաջին հերթին, գիտական հետազոտություններում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, առաջադրված հատկություններով օժտված նոր նյութերի լայն տեսականու կիրառությամբ:
3. Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող և նորացվող տեսականու շարունակաբար աճող պահանջարկով: Ոլորտում ձևավորված աշխատանքի համաշխարհային բաժանման առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ճանաչված ֆիրմաները հիմնականում գնում են գիտատար արտադրանքն այն երկրներից, որտեղ կենտրոնացած են բարձր մասնագիտական որակավորմամբ գիտատեխնիկական ներուժը, արհեստավարժ կադրային ռեսուրսները և որտեղ հնարավոր է ստեղծել նման արտադրանք: Գնված արտադրանքը սպառողին է հասնում այդ ֆիրմաների մակնշմամբ:
4. Հայաստանը պատկանում է քիմիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ, գիտատար մշակումներ ստեղծելու ունակ երկրների թվին՝ քիմիական գիտության ավանդաբար բարձր մակարդակի և արհեստավարժ կադրերի պատրաստման համակարգի շնորհիվ, ինչը թույլ է տալիս Հայաստանում փոքր և միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված համարել:
5. Հայաստանի համար ստեղծված տրանսպորտային իրավիճակի տեսանկյունից՝ խիստ կարևոր է նաև վերջնական արտադրանքի փոքրածավալ և թանկարժեք լինելը, քանի որ նույնիսկ օդային տրանսպորտով արտահանելու դեպքում այն շարունակում է մնալ խիստ շահութաբեր:
6. Նշված բնագավառում բարձրագույն կրթությամբ կադրեր են պատրաստում Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը:
7. Ներկայումս ավելի բարդ է միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման խնդիրը, քանի որ պահանջարկի բացակայության պատճառով ուսանողների ընդունելությունը դադարեցրել է նման մասնագետներ պատրաստող փաստորեն միակ հաստատությունը՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը: «Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում» մասնագիտությամբ մասնագետներ է պատրաստում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջը:
8. Քիմիական գիտության տարբեր ուղղություններով հետազոտություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, «Արիակ» կիրառական քիմիայի, «Երևանի «Պլաստպոլիմեր», «Նյութաբանություն» ինստիտուտներում, ինչպես նաև վերը նշված բուհերի մասնագիտական ամբիոններում: Գիտական հետազոտություններին զուգահեռ վերջիններս հաջողությամբ զբաղվում են տեխնոլոգիաների մշակմամբ: Մշակված նոր նյութերն ու տեխնոլոգիաներն արդիական են, չեն զիջում, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են միջազգային չափանիշները և ունեն առևտրայնացման բարձր ներուժ:
9. Գերխնդիրը նման աշխատանքների իրականացման, նոր տեխնոլոգիաների մշակման համար անհրաժեշտ գիտահետազոտական ու արտադրական բազային արդիականացմանը զուգահեռ՝ մշակված տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի ակտիվացման, պատվերների ձևավորման մեխանիզմների ու որակի վերահսկման ժամանակակից համակարգ ստեղծելն է:
10. Նոր քիմիական նյութերի արտադրության կազմակերպումը (մինչև 100 տ/տարում) նախատեսվում է արտաքին և, մասամբ, ներքին շուկաներում վաճառքի նպատակով: Ներքին շուկայում դրանք կարող են օգտագործվել նաև որպես բազային հումք լայն տեսականու թանկարժեք և բարձր որակի քիմիական ռեակտիվների սինթեզի համար: Այդ գործընթացին կարող են ներգրավվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ, «Վիտամինների գործարան» ՓԲԸ, «Մետտա Գրուպ» ՍՊԸ, «Քիմռեակտիվ» ԲԲԸ, «Երևանի «Պլաստպոլիմեր» ԳՀԻ» ՓԲԸ փորձնական գործարանը և այլն:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացմանն ուղղված 2012-2013 թվակաների միջոցառումների ծրագրի հիմնական խնդիրներն են.
1) ոլորտի զարգացմանն աջակցության պետական քաղաքականության ձևավորում.
2) ոլորտի համար անհրաժեշտ հումքային բազայի վերականգնում և զարգացում.
3) ոլորտի բազային ենթակառուցվածքային ձեռնարկությունների և համալիրների վերակառուցում ու զարգացում.
4) ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում, ներդրումների ներգրավման մեխանիզմների մշակում.
5) բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման պատվերի ձևավորման մեխանիզմների մշակում.
6) ոլորտի փոքր ու միջին ինովացիոն ձեռնարկություններին աջակցության մեխանիզմների ներդրում.
7) ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված մրցունակ արտադրությունների կազմակերպման ծրագրերին աջակցություն.
8) քիմիական տեխնոլոգիաների մշակման ու փոխանցման ծրագրերին աջակցություն.
9) գիտություն–արտադրություն կապերի, այդ թվում՝ գիտական հետազոտությունների ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը նպաստող մեխանիզմների զարգացմանն ուղղված նորմատիվ - իրավական հիմքերի ստեղծում:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
12. Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, ինչպես նաև նոր աշխատատեղեր հետևյալ ոլորտներում.
1) քիմիական ռեակտիվներ. անհատական օրգանական, էլեմենտօրգանական և անօրգանական նյութերի լայն տեսականու արտադրություն.
2) շինարարական քիմիա. նոր տեսակի ներկերի, հիդրոֆոբ լուծույթների, հատուկ հատկություններով պլաստմասսաների, վինիլակրիլային հիմքի վրա ընդհանուր և հատուկ նշանակության ջրադիսպերսիոն սոսինձների, ներկերի արտադրություն.
3) կենցաղային քիմիա. ժանգի ձևափոխիչների, լվացող, օսլայող, մաքրող, սպիտակեցնող միջոցների արտադրություն.
4) գյուղատնտեսական քիմիա. միկրոպարարտանյութերի, թունաքիմիկատների, բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն.
5) բժշկություն, անասնաբուժություն և սննդի արդյունաբերություն. ախտահանիչ միջոցների, վիտամինների, դեղահումքի, կենսաբանական ակտիվ հավելումների, ճառագայթա-ջերմային այրվածքների բուժման պոլիմերային նյութերի արտադրություն.
6) հատուկ նշանակության նյութերի արտադրություն. մոնոբյուրեղների, այդ թվում՝ սապֆիրի բյուրեղների, լազերային ակտիվ և պասիվ ապակիների, զոդիչ, կապակցող, ոչկապարային ապակիների, տրանսպորտի հատուկ միջոցների անբեկոր ապակեպատման համար սոսնձող թաղանթների արտադրություն:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի նիստի N 20 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառում |
Կատարողներ |
Վերջնաժամկետ |
1. |
Հանրապետության քիմիական արտադրության հզորությունների գույքագրում, առկա ռեսուրսների և գիտատեխնիկական ներուժի գնահատում, համապատասխան զեկույցի ներկայացում ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդին |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ), «Տեքնոլոջի տրանսֆեր ասոցիացիա» իրավաբանական անձանց միություն (համաձայնությամբ) |
2012թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2. |
«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2012թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
3. |
Միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման համակարգի վերականգնման (զարգացման) ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդին |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013թ. մարտի 1-ին տասնօրյակ |
4. |
Ոլորտի ձեռնարկությունների կողմից համապա-տասխան մասնագետների պատվերի ձևավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված օրենսդրական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2013թ. մարտի 2-րդ տասնօրյակ |
5. |
Գիտաինովացիոն ծրագրերի պետական աջակցության միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության հիման վրա առաջարկների մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդին |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, «Տեքնոլոջի տրանսֆեր ասոցիացիա» իրավաբանական անձանց միություն (համաձայնությամբ) |
2013թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
6. |
Ոլորտի գիտաինովացիոն ծրագրերի պետական աջակցության, այդ թվում՝ ֆինանսավորման և համաֆինանսավորման մասին օրենսդրական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, «Տեքնոլոջի տրանսֆեր ասոցիացիա» իրավաբանական անձանց միություն (համաձայնությամբ) |
2013թ. ապրիլի 1-ին տասնօրյակ |
7. |
«Պլաստպոլիմեր» ԳՀԻ ՓԲԸ զարգացման հայեցակարգի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2013թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
8. |
Գիտական հետազոտությունների, գյուղմթերքների վերամշակման, սննդի արդյունաբերության, դեղագործության, արդյունաբերության և այլ ճյուղերի կարիքների բավարարման հնարավո-րությունների գնահատում, ամփոփ հաշվետվության ներկայացում ՀՀ վարչապետին կից գիտատեխ-նիկական խորհրդին |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2013թ. մայիսի 2-րդ տասնօրյակ |
9. |
Եվրոպական միության նորմերին համապատասխան որակի կառավարման համակարգի մշակում և ներդրում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
10. |
Հանրապետությունում փոքր ու միջին քիմիայի բնագավառի գիտատեխնոլոգիական ծրագրերի և նախագծերի հավաքագրում, շարունակաբար թարմացվող տվյալների շտեմարանի ստեղծում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
Շարունակական |