Basic information
Number
N 440-Ն
Type
Որոշում
Act type
Base act (31.05.2012-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.05.30/27(901) Հոդ.695
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.05.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.05.2012
Effective date
31.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2012 թվականի N 440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. վերնագիրը «Հայաստանի Հանրապետության մարզպետների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի» բառերով,

բ. 6-րդ կետի 2-րդ սյունակը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 21

Երևան