Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (23.03.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

18 մարտի 2011 թվականի N 10

 

16. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ  ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

մարտի 18-ի նիստի N 10

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 

1. Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) բնագավառի հիմնախնդիրների, դրանց լուծումների և զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ միջոցառումների ամբողջություն է: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության հիմնադրույթներին համապատասխան:

2. Ծրագրի նպատակն է` ապահովել հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացումն ու համապատասխանեցումը հասարակության և տնտեսության արդի պահանջներին, բարձրացնել միջազգային գիտական տարածքի հետ բնագավառի ինտեգրվածության մակարդակը:

3. Հասարակական գիտությունների բնագավառն ընդգրկում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ ոլորտները` ըստ Ֆրասկատիի դասակարգման.

1) հոգեբանություն,

2) տնտեսագիտություն և գործարարություն,

3) մանկավարժական գիտություններ,

4) սոցիոլոգիա,

5) իրավունք,

6) քաղաքական գիտություններ,

7) սոցիալական և տնտեսական աշխարհագրություն,

8) զանգվածային լրատվություն և հաղորդակցություն,

9) այլ հասարակական գիտություններ:

 

II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

4. Հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող գիտական ծրագրերին և թեմաներին Հայաստանի Հանրապետութան 2010թ. պետական բյուջեից հատկացվել է գիտության ծախսերի համար նախատեսված ընդհանուր ֆինանսավորման ծավալների մոտ 4 տոկոսը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման 11 ծրագրեր և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 63 գիտական թեմաներ: Այդ ծրագրերը և թեմաները կատարվում են 14 գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնցից 3-ը ներկայացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, 10-ը՝ Կրթության և գիտության նախարարությունը, 1-ը՝ Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև «Նորավանք» հիմնադրամում, «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունում, ու մեկ գիտական թեմա էլ կատարվում է անհատ հետազոտողի կողմից:

5. 2010թ. տվյալներով՝ հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող մասնագետների թիվը 270 է, որոնցից 60-ն ունեն գիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 210-ը՝ գիտության թեկնածուի: Գիտության դոկտորների միջին տարիքը 65.5 է, իսկ թեկնածուներինը՝ 47.6:

6. 1994-2009թթ. ընթացքում հասարակական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի վկայագիր են ստացել 1623 մարդ (գիտական աստիճան ստացածների ընդհանուր թվի մոտ 28 տոկոսը), որոնցից 2010թ. դրությամբ պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված են 194-ը կամ` ընդհանուրի մոտ 12 տոկոսը (տե՛ս Գծապատկեր 1):

7. Հասարակական գիտությունների բնագավառում ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդունվող պարբերական գիտական հրատարակությունների քանակը 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ 27 է, որոնցից 25-ը հրատարակվում են հայերեն և 2-ը՝ ռուսերեն լեզուներով:

 

Ներմուծեք նկարագրությունը_1904


Գծապատկեր 1. Հասարակական գիտությունների բնագավառում 1994-2009թթ. ընթացքում գիտական աստիճանի վկայագիր ստացածների (մուգ գույնի հիստոգրամներ) և 2010թ. դրությամբ դրանցից պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվող գիտական ծրագրերում ու թեմաներում ընգրկվածների (բաց գույնի հիստոգրամներ) թվաքանակները (մեծ գծապատկեր), ինչպես նաև վերջիններիս մասնաբաժինը ընդհանուրի մեջ (տոկոսներով, փոքր գծապատկեր)` ըստ Ֆրասկատիի դասկարգման ոլորտների և գիտական աստիճանի վկայագիր ստացածների թվաքանակի նվազման աստիճանի: Ոլորտների նշանակումները. 1-ինը` տնտեսագիտություն և գործարարություն, 2-ը` մանկավարժական գիտություններ, 3-ը` իրավունք, 4-ը` հոգեբանություն, 5-ը` սոցիալական և տնտեսական աշխարհագրություն, 6-ը` քաղաքական գիտություններ, 7-ը` սոցիոլոգիա:

 

8. Ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարեկան հաշվետվություններով ներկայացված տվյալների, հասարակական գիտությունների բնագավառում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների արդյունքում 2008-2009թթ. հրատարակվել է 1762 գիտական աշխատություն, որոնցից 1345-ը հայերեն, 351-ը՝ ռուսերեն, 66-ը՝ այլ լեզուներով (տե՛ս Գծապատկեր 2): Դրանց մեջ ռուսերեն լեզվով հրապարակումները կազմում են 20 տոկոս, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ եվրոպական լեզուներով՝ 4 տոկոս(բնագավառի համաշխարհային հրապարակումների բացարձակ մեծամասնությունն անգլերեն է):

 

Ներմուծեք նկարագրությունը_1905


Գծապատկեր 2. Հասարակական գիտությունների բնագավառում 2008-2009թթ. պետական գիտական ծրագրերի և թեմաների շրջանակներում իրականացվող հետազոտությունների արդյունքում հրապարակված գիտական աշխատությունների բաշխումն ըստ հրապարակման լեզուների:

 

9. Հասարակական գիտությունների բնագավառում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

1) գիտական հետազոտությունները հիմնականում չեն արտացոլում ու անհրաժեշտ գիտական հենքով չեն ապահովում հանրապետությունում տեղի ունեցող հասարակական և տնտեսական փոփոխություններն ու զարգացումները.

2) ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան չեն համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին.

3) թույլ են գիտական հետազոտություններ – հասարակական զարգացումներ կապերը, ցածր է տնտեսական զարգացումների գիտական հիմնավորվածության մակարդակը.

4) անբավարար է հայերեն լեզվով ժամանակակից մասնագիտական և գիտամեթոդական գրականության հրատարակման մակարդակը.

5) ցածր է գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության արդյունավետությունը և շարունակվում է բարձր մասնագիտական մակարդակ ունեցող կադրերի արտահոսքը.

6) գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևն ու բովանդակությունը չեն համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին.

7) ցածր է ատենախոսությունների մասնագիտական մակարդակը, դրանց թեմաները միտված չեն հանրապետական, տարածաշրջանային և համընդհանուր մարտահրավերների լուծումներին ուղղված հետազոտությունների իրականացմանը.

8) փոքր թիվ են կազմում ոլորտի համընդհանուր մարտահրավերների լուծումներին միտված ու համաշխարհային գիտական հասարակությանը հասանելի հրապարակումները.

9) ցածր է միջազգային համագործակցության, միջազգային գիտական տարածքի հետ ինտեգրվածության մակարդակը.

10. Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման համար ձևակերպվել են հասարակական գիտությունների զարգացման հեռանկարային նպատակակետերը և դրանց հասնելու միջոցառումները:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԵՐԸ

 

11. Հասարակական գիտությունների զարգացման հիմնական նպատակակետերն են.

1) գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում.

2) հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում.

3) հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում.

4) միջազգային համագործակցության զարգացում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

12. Նպատակակետ 1: Հասարակական գիտությունների բնագավառում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում.

1) միջոցառումները՝

ա. բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին.

բ. հայերեն հրատարակվող ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական և մասնագիտական գրականության արդիականացում.

գ. մասնագետների պատրաստման որակի բարձրացում, այդ թվում` դասավանդման գործընթացում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կամ այլ կազմակերպություններում աշխատող և որակավորման բարձր աստիճան ունեցող մասնագետների ներգրավում.

դ. գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների ներդրում, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների գիտակրթական կազմակերպություններում կամ միջազգային գիտական կենտրոններում կադրերի պատրաստման մեխանիզմների մշակում և ներդրում.

ե. գիտական կադրերի պատրաստման գործում օտարերկրյա մասնագետների ներգրավում, այդ թվում՝ ատենախոսությունների համաղեկավարության մեխանիզմների մշակում և ներդրում.

զ. ատենախոսությունների թեմաների համապատասխանեցում հասարակական և տնտեսական զարգացումների ժամանակակից պահանջներին.

է. որոշ մասնագիտությունների գծով օտարերկրյա պետությունների մասնագետների հետ ատենախոսությունների համատեղ փորձաքննության անցկացման մեխանիզմների մշակում:

 

13. Նպատակակետ 2: Հասարակական գիտությունների բնագավառում հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում.

1) միջոցառումները՝

ա. հասարակական գիտությունների հիմնադրամի ստեղծում.

բ. ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում.

գ. հանրապետական միասնական գիտատեղեկատվական ցանցի ստեղծում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ազատ օգտագործման պայմանների ապահովում.

դ. ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների համար ընդունելի հանրապետական գիտական պարբերականների մասնագիտական մակարդակի բարձրացում, այդ թվում` հանրապետական գիտական պարբերական հրատարակությունների արդիականացման ծրագրերի իրականացում.

ե. հասարակական գիտությունների ինդեքսավորված ամսագրերում գիտական հրապարակումների խրախուսուման մեխանիզմների ներդրում:

 

14. Նպատակակետ 3: Հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում. 

1) միջոցառումները՝

ա. կիրառական հետազոտությունների խթանման մեխանիզմների մշակում և ներդրում.

բ. հասարական գիտությունների բնագավառում դրամաշնորհային ծրագրերի իրականացում.

գ. տարածաշրջանի և հնարավոր գործընկեր երկրների պատմության, մշակույթի, հասարակության և քաղաքականության ուսումնասիրման, եվրաինտեգրման ծրագրերի իրականացում:

 

15. Նպատակակետ 4: Հասարակական գիտությունների բնագավառում միջազգային համագործակցության զարգացում. 

1) միջոցառումները՝

ա. միջազգային համագործակցության զարգացման պետական միասնական ծրագրի մշակում.

բ. գիտական և գիտամանկավարժական կադրերի փոխանակման ծրագրերի իրականացում, համաֆինանսավորման սկզբունքով միջազգային համատեղ գիտական խմբերի, կենտրոնների և լաբորատորիաների ստեղծում.

գ. օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների հետ համատեղ ծրագրերի իրակաանցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. ապրիլի 30-ի N 459-Ն որոշմամբ հաստատված «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի» շրջանակներում:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

16. Ծրագրի ֆինասավորման աղբյուրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

2) արտաբյուջետային միջոցները, այդ թվում՝ դրամաշնորհները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների գիտական և (կամ) գիտակրթական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գիտական կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:

 

VI. ԱՄՓՈՓՈՒՄ

 

17. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հասարակական գիտությունների բնագավառի հետազոտությունները կհամապատասխանեն ժամանակակից գիտության պահանջներին, կբարձրանա դրանց մասնագիտական մակարդակն ու միջազգային գիտական և գիտակրթական տարածքի հետ ինտեգրվածության աստիճանը, և, որպես հետևանք, կբարձրանա նաև պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

մարտի 18-ի նիստի N 10

արձանագրային որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ


Հ/հ

Միջոցառում

Կատարման ժամկետ/ ֆինանսական ծավալ

Ֆինանսա- վորման աղբյուր

Կատարող

2011թ.

2012թ.

2013թ.

2014թ.

2015թ.

1

2

3

4

5

6

7

8

9

1. Հասարակական գիտությունների բնագավառում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում

1.1

Հայերեն հրատարակվող ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական և մասնագիտական գրականության արդիականացում

V

V

V

V

V

ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

1.2

Մասնագետների պատրաստման որակի բարձրացում, ուսումնական գործընթացում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կամ այլ կազմակերպություններում աշխատող և որակավորման բարձր աստիճան ունեցող մասնագետների ներգրավում

V

V

V

V

V

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

1.3

Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների, օտարերկրյա պետությունների գիտակրթական կենտրոններում կադրերի պատրաստման մեխանիզմների մշակում և ներդրում

V

V

V

V

V

ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

1.4

Ատենախոսությունների թեմաների արդիականացման, մասնագիտական մակարդակի բարձրացման, ատենախոսությունների համաղեկավարման մեխանիզմների մշակում և ներդրում

V

V

V

V

V

-

ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2. Հասարակական գիտությունների բնագավառում հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում

2.1

Հասարակական գիտությունների հիմնադրամի ստեղծում

-

V

-

-

-

ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2.2

Ենթակաոուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ծրագրերի իրականացում, մլն դրամ

-

10.0

20.0

30.0

40.0

ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

2.3

Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների համար ընդունելի գիտական պարբերականների արդիականացման ծրագրերի իրականացում, միջազգային ինդեքսավորված ամսագրերում գիտական հրապարակումների խրախուսման մեխանիզմների մշակում և ներդրում

-

12.0

14.0

24.0

36.0

ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

3. Հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում

3.1

Կիրառական հետազոտությունների խթանման մեխանիզմների մշակում և ներդրում

V

V

V

-

-

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

3.2

Հասարակական գիտությունների բնագավառում դրամաշնորհային ծրագրերի իրականացում, մլն դրամ

30.0

40.0

50.0

70.0

90.0

ՀՀ 
պետական բյուջե,

արտաբյուջե-
տային
միջոցներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

3.3

Տարածաշրջանի և հնարավոր գործընկեր երկրների պատմության, մշակույթի, հասարակության և քաղաքականության ուսումնասիրման, եվրաինտեգրման ծրագրերի իրականացում, մլն դրամ

10.0

20.0

30.0

40.0

50.0

ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

4. Հասարակական գիտությունների բնագավառում միջազգային համագործակցության զարգացում 

4.1

Միջազգային համագործակցության զարգացման պետական միասնական ծրագրի մշակում

V

-

-

-

-

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

4.2

Գիտական և գիտամանկավարժական կադրերի փոխանակման ծրագրերի իրականացում, համաֆինանսավորման սկզբունքով միջազգային համատեղ գիտական խմբերի, կենտրոնների և լաբորատորիաների ստեղծում, մլն դրամ

V

15.0

25.0

35.0

45.0

ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

4.3

Օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների հետ համագործակցության ծրագրերի իրականացում Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի շրջանակներում, մլն դրամ

-

20.0

30.0

40.0

50.0

ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան