Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 մարտի 2011 թվականի N 9
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 8 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորումների` կարողությունների ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման հայեցակարգին ու գործողությունների ցանկին հավանություն տալու մասին» N 8 արձանագրային որոշման 14-րդ կետով հավանության արժանացած` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորումների` կարողությունների ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման գործողությունների ցանկի «Խնդիր 1. Հայաստանի Հանրապետությունում ՄԿՈՒ չափորոշիչների մշակման ու ներդրման արդի մոտեցումների կիրառումը երաշխավորող` միասնական իրավական դաշտի ապահովում» բաժնի «Կատարման ժամկետը» սյունակի բոլոր կետերում «2010» թիվը փոխարինել «2011» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 12 Երևան |