Գլխավոր տեղեկություն
Համար
N 38
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (30.09.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

29 սեպտեմբերի 2011 թվականի N 38

10. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ զբաղվածության կարգավորման 2012 թվականի պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 29-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման օրենսդրական հիմքը «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է և նրանից բխող իրավական ակտերը:

2. Ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրում» ամրագրված դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878–Ն որոշման պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված գերակայությունները:

3. Ծրագրի նպատակն է`

1) բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում, զբաղվածության խթանում.

2) աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացում, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքում:

4. Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներն են`

1) Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի խորացած անհամապատասխանություն, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտներ, գործազրկության իրական բարձր մակարդակ.

2) աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովման և հասարակության մեջ ինտեգրման հարցում դժվարություններ.

3) տարածքային անհամաչափ զարգացում, առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայություն.

4) աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների և զբաղվածության ցածր մակարդակ.

5) գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածություն, ոչ գյուղատնտեսական զբաղվածության անբավարար մակարդակ, փոքր և միջին բիզնեսի ներդրման, այդ թվում` մասնագիտական որակավորումների բարձրացման և հիմնարար գիտելիքների կատարելագործման համար հնարավորությունների սահմանափակություն.

6) օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն.

7) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների հետ գործընկերային և նպատակային արդյունավետ համագործակցության ոչ բավարար մակարդակ.

8) ծրագրերի գնահատման և մոնիթորինգի բացակայություն:

5. ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատությամբ կազմել է 102.3%, իսկ 2011թ. հունվար-հունիսին 2010թ. հունվար-հունիսի համեմատությամբ` 104.5%:

2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.5 %-ով և կազմում է 6.5%: Ըստ ԱՎԾ-ի կողմից 2010թ. իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության տվյալների, գործազրկության մակարդակը` հաշվարկված Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ, հանրապետությունում կազմել է 19.0%, այն միջինից բարձր է Կոտայքի (19.2%), Լոռու (19.7%), Շիրակի (22.0%) մարզերում և Երևան քաղաքում (29.9%):

Գծապատկեր 1. 2010թ. ԱՎԾ-ի կողմից իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության նախնական տվյալներով գործազրկության մակարդակը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում /ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-ապրիլ/, տոկոսով`

 

Ներմուծեք նկարագրությունը_1944

 

2011թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8 %-ով (101.2 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.7%-ով (93.2 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 66.0% (58.2 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 20.5% (18.1հազ, մարդ): Աշխատանք փնտրողների 84.0%-ը (74.1 հազ. մարդ) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.4%-ով (84,8 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.9%-ով (78.8 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը տարեսկզբի համեմատ նվազել է` 0.1%-ով և կազմում է 70.0%: 16-30 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռը գործազուրկների թվաքանակում կազմել է 18.5% կամ 13.7 հազ. մարդ:

 

Գծապատկեր 2. Գործազուրկների կազմն ըստ տարիքային խմբերի *

 

Ներմուծեք նկարագրությունը_1945

 

 Գծապատկեր 3. Գործազուրկների կազմն ըստ կրթության*

 

Ներմուծեք նկարագրությունը_1946

 

* Ըստ ԶՊԾԳ-ի կողմից կազմված 2011թ. 2-րդ եռամսյակի վիճակագրական հաշվետվության

 

Շարունակում է բարձր մնալ մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թվաքանակը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվաքանակի 55.6%-ը: Երկարատև գործազրկությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այդ կարգավիճակում գտնվող անձինք` կորցնելով աշխատանքային հմտությունները, աշխատաշուկայում դառնում են անմրցունակ: Այս խմբում մեծ թիվ են կազմում 50-ից /32.0%/ բարձր տարիք ունեցողները և հաշմանդամները:

Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը 2010թ. կազմել է 1404, որի 50.0%-ից ավելին կրկնվող հայտերն են: 2011թ. վեց ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է 1376: Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են` աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, աշխատանքային ոչ բավարար պայմաններ, չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ, որոշ մարզերում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայություն: Եթե մայրաքաղաքում մեծ տոկոս է կազմում բանվորական և սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը (շուրջ 65.6%), մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների և ուսուցիչների պահանջարկը:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5641 աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.8%-ով (5744 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 3293-ը (60.5%-ը) կանայք են, 1468-ը (27.1%-ը) երիտասարդներ են: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են արդյունաբերության ոլորտում տեղավորվածները` 22.1%, ավտոմեքենաների առևտրի, կենցաղային արտադրատեսակների ու անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտներում տեղավորվածները` 20.4% և շինարարության ոլորտում տեղավորվածները` 12.2%:

Երիտասարդները աշխատանքի տեղավորման հարցում ունեն լուրջ խնդիրներ: Նրանք չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, հաճախ մերժվում են գործատուի կողմից: Աշխատանք փնտրողների մեջ առաջին անգամ աշխատանք փնտրող անձինք կազմել են 14889 մարդ, որոնցից 1520-ը տվյալ տարվա շրջանավարտներ են:

Զբաղվածության կարգավորման 2011 թվականի պետական ծրագրով 8 ամսվա ընթացքում միջոցառումների իրականացման արդյունքում արձանագրվել է հետևյալը.

1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10 % -ը: 6 ամսվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 103389 անձ, համասնությամբ նախատեսված 100000-ի փոխարեն, գրանցվել է 3 % աճ /սակայն «Վարձատրվող հասրակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի դադարեցման հետևանքով հնարավոր է չապահովվի նախատեսված 10%-ի աճը/ և մինչև տարեվերջ կանխատեսվում է 6% -ի աճ:

2) Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 1%-ով: 8 ամսվա ընթացքում զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թիվը կազմել է 2522 աշխատանք փնտրող (միջազգային կազմակերպությունների միջոցով իրականացված ծրագրերում ընդգրկվել են ևս 150 աշխատանք փնտրող): Տարվա համար ակտիվ ծրագրերում նախատեսված էր ընդգրկել 6952 աշխատանք փնտրող, սակայն «Վարձատրվող հասրակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի դադարեցման հետևանքով` 4959 աշխատանք փնտրողի փոխարեն ծրագրում ընդգրկվեց 1197 մարդ և նախատեսված 6952 աշխատանք փնտրողի փոխարեն կընդգրկվի 3190 աշխատանք փնտրող: Ակտիվ ծրագրերում 8 ամսվա ընթացքում /ընդգրկվածների թվաքանակով/ զբաղվածության պետական ծրագիրը կատարվել է 79.1%-ով և մինչև տարեվերջ կապահովվի ծրագրի նախատեսված 1% աճը:

3) Աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 2 %-ով: 8 ամսվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 7367 աշխատանք փնտրող, տարվա համար նախատեսված 9500-ի փոխարեն: Մինչև տարեվերջ կանխատեսվում է 10000 աշխատանք փնտրողի աշխատանքի տեղավորում և աշխատանքի տեղավորվածների ցուցանիշի աճը նախատեսված 2 %-ի փոխարեն կկազմի 5 %:

4) Հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 1%: 8 ամսվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել հաշվառված երիտասարդների 10.2%-ը (1961 անձ), նախատեսված 1%-ի փոխարեն:

5) Հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 1%-ով, առաջին կիսամյակի ընթացքում աշխատանքի է տեղավորվել աշխատաշուկայում անմրցունակ անձանց (19404 անձ) 3.5%-ը` տարվա համար նախատեսված 1%-ի փոխարեն:

6) Զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 10%-ով, առաջին կիսմյակում «գործատուի հարցաթերթիկով» իրականացված ուսումնասիրության արդյունքում աճել է զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թիվը 11.1%-ով` տարվա համար նախատեսված 10%-ի փոխարեն:

7) Մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչև 50%-ի աշխատանքի տեղավորում (1 տարվա ընթացքում)՝ 2010թ. մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների 46%-ն ընդունվել է աշխատանքի և մինչև տարեվերջ կապահովվի նախատեսված 50%-ը:

6. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`

1) գործազրկության նպաստի վճարումը.

2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.

3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.

5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.

7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.

10) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.

11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.

12) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.

13) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.

14) թաղման նպաստի վճարումը:

Բնակչության զբաղվածության կարգավորումն իրականացվում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային և այլ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքում:

7. Զբաղվածության պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է.

1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 15 %-ով.

2) զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 1% -ով.

3) մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչև 50%-ի աշխատանքի տեղավորում ( 1 տարվա ընթացքում).

4) աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 20 %-ով.

5) հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 5%-ով.

6) հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 20%.

7) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 5 %-ով:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 29-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

հ/հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության տրամադրում և հաշվառում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրականացնել շուրջ 247500 աշխատանք փնտրող անձանց խորհրդատվություն, որի մեջ ներառվում է նաև հաշվառվող անձանց թվաքանակը

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

2.

Աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրականացնել շուրջ 11500 աշխատանք փնտրող չզբաղված անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

3.

Աշխատուժի առաջարկի և պահանջարկի գնահատման նպատակով աշխատաշուկայի վերաբերյալ տվյալների հավաքագրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Գործատուների հետ համագործակցության արդյունքում յուրաքանչյուր ամիս ստանալ 1300-1350 թափուր աշխատատեղի հայտ

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

4.

Ծրագրերի արդյունավետության մոնիտորինգ և գնահատում, տեղեկատվական բազաների տվյալների համադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կատարել համակարգում իրականացվող զբաղվածության ծրագրերի մոնիտորիգ և գնահատում

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

5.

Գործատուների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ձևերի և մեթոդների կատարելագործում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կատարել ուսումնասիրություն` տարեկան 2 անգամ, ընտրանքով ձևավորված 4000 գործատուի մոտ

տարվա ընթացքում

միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

6.

Համակարգի տեղեկատվական բազաների շարունակական կատարելագործում, շահագործում, տեղեկատվական հոսքերի փոխանակման ապահովում («Գործ» ծրագիր)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կատարել համակարգում հաշվառված շուրջ 75000 գործազուրկների և զբաղվածների տվյալների բազայի համադրում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

7.

Սոցիալական գործընկերության ամրապնդում և զարգացում, զբաղվածության պետական ծրագրերի մշակմանը և իրականացմանը սոցիալական գործընկեր կողմերի մասնակցության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Հրավիրել հանրապետական համաձայնեցման կոմիտեի նիստ եռամսյակը մեկ անգամ և անհրաժեշտությունից ելնելով

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

8.

Զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Օրենսդրության կատարելագործում

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

9.

Զբաղվածության պետական ծրագրերի հանրային իրազեկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Յուրաքանչյուր ամիս և անհրաժեշտությունից ելնելով տեղեկատվություն տալ համակարգում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

10.

Գործազրկության նպաստի վճարում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վճարել գործազրկության նպաստ ամսական միջին թվով 20850 գործազուրկի

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

11.

Գործազուրկների մասնագիտական ուսուցման կազմակերպում և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել 1346 գործազուրկի, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող 336 աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

12.

Հաշմանդամների աշխատանքային ունակությունների վերականգնում և մասնագիտական ուսուցման կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել 77 հաշմանդամի աշխատանքային ունակությունների վերականգնում և մասնագիտական ուսուցում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

13.

Երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացման կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել 15 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

14.

Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ 30 գործազուրկի և հաշմանդամի նյութական ծախսերի հատուցում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

15.

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար 140 գործազուրկի և հաշմանդամի ֆինանսական աջակցության տրամադրում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

16.

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ 180 անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

17.

 Թաղման նպաստի վճարում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վերջին 3 տարվա վերլուծության արդյունքներով` կանխատեսվում է 126 գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

18.

Աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրականացնել մեկ հետազոտություն աշխատաշուկայի կանխատեսման նպատակով

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

19.

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանք փնտրող անձանց ապահովել ժամանակավոր աշխատանքով

տարվա ընթացքում

Համայնքային բյուջե, միջազգային կազմակերպություններ

20.

Թափուր աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպում, արդյունքների գնահատում և կատարելագործում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել 6 աշխատանքի տոնավաճառ առնվազն 200 գործատուի մասնակցությամբ, որի արդյուքում կհամալրվի թափուր աշխատատեղերի 30%-ը

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

21.

Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող 300 գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկան գործատուի մոտ

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

22.

Գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել աշխատանք փնտրող չզբաղված 55 հաշմանդամների համար հարմարեցված աշխատատեղեր գործատուի մոտ

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

23.

Աշխատանքի ակումբների աշխատանքների կազմակերպում և համակարգում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Զբաղվածության կենտրոններում ստեղծված 11 աշխատանքային ակումբներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում խմբային աշխատանքներում կընդգրկվի միջինը 200 աշխատանք փնտրող չզբաղված անձ

տարվա ընթացքում

միջազգային դոնոր կազմակերպություններ

24.

«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5000 շահառուի աշխատանքի ընտրության և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության տրամադրում

տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

25.

 Մասնագիտական ուսուցման կազմակերպում այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում (միջազգային կազմակերպություններ, ՀԳՀՄ Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն, ՀԿ-ներ, ուսումնական կենտրոններ, գործատուներ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կազմակերպել աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցում

տարվա ընթացքում

Հասարակական կազմակերպություններ,
միջազգային դոնոր կազմակերպություն- ներ