Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 փետրվարի 2011 թվականի N 5
13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 49 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի նիստի N 49 արձանագրության 28–րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման հավելվածի ցանկի 4-րդ կետում ամրագրված «Ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր էներգետիկ նախագծերի իրականացում» մասի 5-րդ և 6-րդ միջոցառումները (3-րդ և 4-րդ սյունակներ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3 |
4 |
● Հողհատկացում և հողերի կատեգորիայի փոփոխություն |
Ներդրող ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետում |
● Կառուցման լիցենզիայի ստացում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում |
Ներդրող ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հայտ ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 14 Երևան |