Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԵՎ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջԵՎ փոխանցվող տեղեկատվության ձԵՎի ԵՎ ռեկվիզիտների համաձայնեցման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
կատարելով «Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության կարգի մասին» 2009 թվականի հոկտեմբերի 16-ին ք. Երևանում ստորագրված արձանագրության 3-րդ հոդվածի դրույթները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ որոշում է այն ապրանքային դիրքերի ցանկը, որոնք վերաբերում են ռիսկային խմբերին կամ որոնց վերաբերյալ մաքսային վիճակագրության տվյալներում կան անհամապատասխանություններ և որոնց համար անհրաժեշտ է տեղեկատվության մանրամասն փոխանակում, ապա գրավոր տեղեկացնում է դրա մասին մյուս Պայմանավորվող կողմին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի փոփոխել կամ լրացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքային դիրքերի ցանկը` դրա մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին առավելագույնը մինչև հաջորդ ամսվա 10-րդ օրը:
Հոդված 2
1. Տեղեկատվությունը կազմում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայն սույն Արձանագրության 1-ին հավելվածի համաձայնեցված ձևաչափով (այսուհետ` տեղեկատվություն) և ամեն ամիս փոխանցում է մյուս Պայմանավորվող կողմին հաջորդ ամսվա 22-րդ օրն իրենց երկրների օրենսդրությամբ նման կարգի տեղեկատվության համար սահմանված եղանակով:
2. Պայմանավորվող կողմերը փոխանցում են միմյանց դասակարգիչներ և այլ տեղեկատվական տվյալներ, որոնք օգտագործվում են տեղեկատվության կազմման ժամանակ:
Հոդված 3
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են օգտագործել սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ստացված տեղեկատվությունը բացառապես մաքսային նպատակների համար: Այն կարող է փոխանցվել կամ օգտագործվել այլ նպատակների համար միայն այդ տեղեկատվությունը փոխանցած Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնությամբ:
2. Փոխանցված տեղեկատվությունը ստացած Պայմանավորվող կողմը դրա համար ապահովում է գաղտնիության նույն պայմանակարգը, որը գործում է իր պետությունում նման բնույթի սեփական տեղեկատվության և դրա պահպանման համար` համաձայն ազգային օրենսդրության:
3. Այն տեղեկությունները, որոնք Պայմանավորվող կողմերի երկրների օրենսդրության համաձայն կապված են պետական գաղտնիքի հետ, սույն Արձանագրության շրջանակներում չեն փոխանցվում:
Հոդված 4
Սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն տվյալների փոխանցման կազմակերպչական-մեթոդական և տեխնիկական պայմանները համաձայնեցնում են Պայմանավորվող կողմերը լիազորված անձանց միջոցով, որոնց ցանկը բերված է սույն Արձանագրության 2-րդ հավելվածում:
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրության 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:
2. Սույն Արձանագրության հավելվածները դրա անբաժանելի մասն են: Պայմանավորվող կողմերը հնարավորին կարճ ժամկետում գրավոր տեղեկացնում են միմյանց սույն Արձանագրության հավելվածներում կատարված փոփոխությունների և լրացումների մասին առանց առանձին արձանագրություններ կազմելու անհրաժեշտության:
Հոդված 6
Սույն Արձանագրության շրջանակներում նամակագրությունը կատարվում է Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզվով, ռուսերենով կամ ցանկացած այլ ընդունելի լեզվով:
Հոդված 7
Սույն Արձանագրության դրույթների իրագործման և մեկնաբանման հետ կապված վեճերը և տարաձայնությունները կկարգավորվեն Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 8
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայկական կողմի գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ուկրաինական կողմից ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով: Արձանագրությունը դադարեցնում է գործողությունը, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին այն դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Արձանագրությունը դադարեցնում է գործողությունը մյուս Պայմանավորվող կողմից համապատասխան ծանուցումը ստանալուց 30 օր հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի հոկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն ունի ռուսերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության |
Ուկրաինայի պետական մաքսային ծառայության կողմից` |
Հավելված 1
Ներմուծում / Արտահանում
Դաշտի անվանումը |
Բովանդակությունը | Ծանոթագրություններ |
PR-KEY |
Եզակի բանալի |
Մաքսային հայտարարագրի համարը |
G1 |
Տեղափոխման ուղղությունը (IM/EX) |
IM –ներմուծում |
G8 |
Ապրանք ստացողը |
|
G8-Adres |
Ստացողի հասցեն |
|
G2 |
Ապրանք առաքողը |
|
G2-Adres |
Առաքողի հասցեն |
|
G15* |
Առաքման երկրի ծածկագիրը |
|
G17** |
Նշանակման երկրի ծածկագիրը |
|
G11 |
Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը |
|
G29 |
Սահմանի անցակետի ծածկագիրը |
|
G32 |
Ապրանքի համարը մաքսային հայտարարագրում |
|
G34 |
Ծագման երկրի ծածկագիրը |
|
G33 |
Ապրանքի ծածկագիրը |
Ապրանքի ամբողջական |
G37-1 |
Հիմնական մաքսային պայմանակարգի ծածկագիրը |
|
G37-2 |
Նախորդ մաքսային պայմանակարգի ծածկագիրը |
|
G31 |
Ապրանքի ամբողջական առևտրային անվանումը` նշված ՊՄՀ-ում |
|
G35 |
Ապրանքի բրուտտո քաշը, կգ |
|
G38 |
Ապրանքի նետտո քաշը, կգ |
|
G41 |
Ապրանքի քանակը լրացուցիչ չափման միավորով |
|
G41A |
Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը |
|
G46 |
Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով |
Որոշվում է Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով ՊՄՀ ձևակերպման օրը |
GD1 |
ՊՄՀ ձևակերպման ամսաթիվը |
* Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ծագման, առաքման կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե առաքման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, ապա տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:
** Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան), ապա տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:
Ներմուծում/Արտահանում
Տեղեկատվություն տրանսպորտային միջոցների մասին
Դաշտի անվանումը |
Բովանդակությունը |
Նշում |
PR-KEY |
Եզակի բանալի |
Մաքսային հայտարարագրի համարը |
G21 |
Տվյալներ տրանսպորտային միջոցի մասին (ծովային կամ գետային նավի, խողովակաշարի անվանումը, էլեկտրափոխանցումների գծերը, օդանավի չվերթի համարը, երկաթուղային վագոնի համարը, ճանապարհային տրանսպորտային միջոցի գրանցման համարը և այլն), որով ապրանքներն արտահանվել են մաքսային տարածքի սահմաններից դուրս (սահմանի տրանսպորտ) |
|
G25 |
Սահմանի տրանսպորտի տեսակի ծածկագիրը |
|
G44 |
Տրանսպորտային ուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները |
Հավելված 2
Ց ու ց ա կ
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության անձանց, որոնք լիազորված են իրականացնելու ուղիղ շփումներ
Հայաստանի Հանրապետության |
Ուկրաինայի պետական մաքսային |
Միրզոյան Գառնիկ Հայկի |
Օվդիենկո Նատալյա Տրոֆիմի |
Մաքսային վիճակագրության, |
Մաքսային վիճակագրության բաժնի |
Մաթևոսյան Վարդան Գալուստի |
Բոլդիշև Գլեբ Անատոլիի |
Վիճակագրական համադրությունների | |
Մաքսային վիճակագրության, |
|
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 9-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|