Basic information
Number
N 1035-Ն
Type
Որոշում
Act type
Base act (23.08.2012-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.970
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.08.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.08.2012
Effective date
23.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1035-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Խնկոյանի համայնքի ղեկավարի՝ 2012 թվականի օգոստոսի 26-ի նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 614.779 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 874 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1035-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

N 29 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

 այդ թվում`

195000

 

1) հանձնաժողովի նախագահի

65000

 

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

65000

 

3) հանձնաժողովի քարտուղարի

65000

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

41250

 

 Ընդամենը

236250

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1035-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ՀՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

 այդ թվում`

292500

 

1) հանձնաժողովի նախագահի

65000

 

2) հանձնաժողովի քարտուղարի

32500

 

3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 32500 դրամ)

195000

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

75875

3.

Կապի ծառայություններ

1000

4.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3000

5.

Տրանսպորտային նյութեր

5000

6.

Այլ ծախսեր (քվեաթերթիկների տպագրություն (224 ընտրող + 224 x 0,03 x 5 դրամ)

1154

 

 Ընդամենը

378529

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1035-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1.

Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 224 ընտրող x 3,9 դրամ)

874

 

 Ընդամենը

874

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation