Basic information
Number
N 155
Type
Որոշում
Act type
Base act (17.04.2000-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.04.17/7(105)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.04.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.04.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.04.2000
Effective date
17.04.2000

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2000 թվականի N 155

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերում «(ձևը կցվում է)» բառերը փոխարինել «որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել կարգին կից «Նախահաշիվ արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման 01.01.___01.01.___ ժամանակահատվածի համար» ձևն ու «Հաշվետվություն արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման 01.01.___01.01.___ ժամանակահատվածի համար» ձև 4-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation