Basic information
Number
ՀՕ-106
Type
Օրենք
Act type
Base act (30.11.2000-16.12.2017)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.10.2000
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
20.11.2000
Effective date
30.11.2000
Interrupt date
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

«7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`

ա) միայնակ անաշխատունակ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Երևան քաղաքի համար` մինչև 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար` մինչև 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը):

8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-106

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation