Basic information
Number
N 105-Ն
Type
Որոշում
Act type
Official Incorporation (11.11.2012-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.05.15/13(426) Հոդ.158
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
11.04.2012
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Signing date
11.04.2012
Effective date
01.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 ապրիլի 2012 թ.
ք. Երևան

N 105-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնների 77-րդ`

ա. կետից հանել «, նրա գրավոր դիմումի հիման վրա,» բառերը.

բ. կետում «50 %-ի չափով» բառերը փոխարինել «20 տոկոսի չափով» բառերով.

գ. կետի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում, սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով:».

2) Կանոնների 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Մատակարարը սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են մատակարարի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևները, ձնաբուքը, սողանքները), սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են մատակարարի գործունեությունը կամ հանգեցնում են նրա ստանձնած պարտավորության կատարման ձգձգմանը կամ դադարեցմանը` անկախ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 03.10.12 N 379-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
03.10.2012, N 379-Ն 11.11.2012, N 105-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation