Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (21.09.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2000
Ստորագրման ամսաթիվ
25.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2001

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական երաշխիքների մասին» 1992 թվականի փետրվարի 14-ի` Համաձայնագրին կից

 

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական երաշխիքների մասին» 1992 թվականի փետրվարի 14-ի` Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ՝ Համագործակցության պետություններ,

ելնելով զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ու իրավական պաշտպանվածության ապահովման հարցերում համաձայնեցված գործողությունների հետագա անցկացման անհրաժեշտությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Նախկին ԽՍՀ Միության զինված ուժերի զորամասերում, այլ զորքերում, զինվորական կազմավորումներում ու մարմիններում զինվորական ծառայությունը անցկացրած և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժեր, այլ զորքեր, զինվորական կազմավորումներ ու մարմիններ զինվորական ծառայության տեղափոխված (ընդունված) քաղաքացիների վրա, մի Համագործակցության պետությունից մյուսը մշտական բնակության վայր նրանց տեղափոխելու դեպքում, տարածվում են մշտական բնակության համար ընտրված Համագործակցության պետության զինծառայողների համար օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու արտոնությունները, երաշխիքներն ու փոխհատուցումները:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Զորահավաքների կանչված զինծառայողների կամ քաղաքացիների ընտանիքների անդամներին Համագործակցության պետության քաղաքացիություն ունեցող ընտանիքների անդամների համար սահմանված նորմերով և կարգով, որի զինված ուժերում, այլ զորքերում, զինվորական կազմավորումներում և մարմիններում զինվորական ծառայություն են անցել (զորահավաքներ) զինծառայողները (քաղաքացիները), վճարվում են՝

նպաստներ և փոխհատուցումներ՝ նրանց կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահվան) դեպքում կամ ստացած հաշմության (վիրավորման, խեղման, կոնտուզիայի) հետևանքով զինվորական ծառայությունից (զորահավաքից) ազատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում մահանալու դեպքում, կամ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ առաջացած հիվանդության դեպքում,

ապահովագրական գումարներ՝ զորահավաքներ կանչված զինծառայողների կամ քաղաքացիների՝ զինվորական ծառայության ընթացքում (զորահավաքների ժամանակ) զոհվելու (մահվան) դեպքում, կամ ստացած հաշմության (վիրավորման, խեղման, կոնտուզիայի) հետևանքով զինվորական ծառայությունից (զորահավաքից) ազատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում մահանալու դեպքում, կամ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ առաջացած հիվանդության դեպքում:

Նպաստների, փոխհատուցումների և ապահովագրական գումարների վճարման ծախսերը կատարվում են Համագործակցության պետությունների կողմից, նրանց բյուջեների հաշվին՝ առանց պետությունների միջև հաշվարկների գանձումների:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Զինվորական ծառայությունից ազատված Համագործակցության պետությունների զինծառայողները, քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները Համագործակցության պետության տարածքում զինվորական ծառայության կամ մշտական բնակության նոր վայր մեկնելիս պետական սահմանի հատման դեպքում առանց մաքսային մուծումների, հարկերի և տուրքերի անց են կացնում անձնական գույքը, բացառությամբ այն առարկաների, որոնց արտահանումը (ներմուծումը) արգելված է համապատասխան Համագործակցության պետության օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Համագործակցության պետությունների զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները կարող են ուսուցանել Համագործակցության պետությունների բարձրագույն, միջնակարգ և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում, օգտվել նախադպրոցական մանկական հաստատություններից, ինչպես նաև հատուցել մանկական նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում երեխաների խնամելու ծախսերը, անկախ նրանց քաղաքացիությունից, այն Համագործակցության պետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանված կարգով և չափերով, որի տարածքում գտնվում են նշված հաստատությունները:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Համագործակցության պետությունների զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն իրավունք ունեն՝

Համագործակցության պետությունների տարածքով երկաթուղային, օդային, ջրային և ավտոմոբիլային (բացառությամբ տաքսիների ծառայության) տրանսպորտով անվճար երթևեկել զինվորական ծառայության նոր վայր մեկնելիս, տարին մեկ անգամ՝ արձակուրդի օգտագործման վայր մեկնելիս և վերադառնալիս, զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում՝ մշտական բնակության վայր մեկնելիս,

փոխանակել զբաղեցրած բնակարանները այլ Համագործակցության պետությունների քաղաքացիների հետ, մեկ այլ Համագործակցության պետություն ծառայության նոր վայր և մշտական բնակության վայր տեղափոխման հետ կապված, Համագործակցության պետություններում սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում Արձանագրությունը ստորագրած Համագործակցության պետությունների կողմից բոլոր անհրաժշետ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Համագործակցության պետությունների համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Արձանագրությունը բաց է Արձանագրության նպատակներն ու սկզբունքները կիսող Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հունվարի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Արձանագրության հաստատված պատճենը:

 

*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 21-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան