Գլխավոր տեղեկություն
Համար
N 896-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (26.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.15/28(441) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հոկտեմբերի 2012 թ.

N 896-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԶՈՎԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ» ԱՁ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրությունը և «Զովանուշ Գրիգորյան» ԱՁ-ի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «Զովանուշ Գրիգորյան» ԱՁ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա՝ գործունեության իրականացման վայրը Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա թիվ 28 մասնաշենք (վկայական N 06092012-06-0200)։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի աոաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

Տ. Դավթյան