Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (09.09.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
09.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների ապահովման համար ապրանքների մատակարարման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով 1992 թվականի փետրվարի 8-ի՝ «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» Համաձայնագրի վրա,

հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հիդրոօդերևութաբանական սարքերի արտադրության գծով ձեռնարկությունների ձևավորված մասնագիտացումը,

գիտակցելով հիդրոօդերևութաբանական տեղեկությունների և բնական միջավայրի վիճակի մասին տվյալների, այդ թվում տարերային աղետների ժամանակ դիտարկումների համաձայնեցված մեթոդոլոգիայի, հավաքման, տարածման և պահպանման տեխնոլոգիայի պահման, ինչպես նաև համապատասխան պետական ծրագրերի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության շրջանակներում միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի առարկա են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում արտադրվող հիդրոօդերևութաբանական սարքերը, սարքավորումները, դրանց պահեստային մասերը, օդաբանական սպառովի նյութեր (որոնք վերաբերում են հումքային ռեսուրսներին), այսուհետ` ապրանքներ, որոնք օգտագործվում են հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների կողմից մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների նկատմամբ օպերատիվ դիտարկումների, համապատասխան տեղեկությունների հավաքի, տարածման և պահպանման ապահովման համար` համաձայն կցվող «Ապրանքային ցանկի»:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Արտահանման (ներմուծման) ենթակա ապրանքների ծավալները որոշվում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների միջև կնքվող երկկողմ պայմանագրերով (կոնտրակտներով):

Սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններով արտահանվող (ներմուծվող) ապրանքները պետք է հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների կողմից օգտագործվեն բացառապես սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված նպատակների համար:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրին համապատասխան, երկկողմ պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա մատակարարվող ապրանքները ազատվում են մաքսային տուրքերից և հարկերից, ինչպես նաև ենթակա չեն լիցենզավորման և քվոտավորման:

Նշված ապրանքների նկատմամբ չեն կիրառվում ազգային օրենսդրության ակտերով տնտեսական քաղաքականության նկատառումներով սահմանված արտահանման (ներմուծման) համար սահմանափակումներ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մի Կողմի կողմից սույն Համաձայնագրի պայմանները խախտելու փաստեր բացահայտող Կողմը իրավունք ունի նրա նկատմամբ միակողմանի կարգով կիրառել սույն Համաձայնագրի 1-ին հոդվածին համապատասխան օգտագործման ենթակա ապրանքների արտահանման և ներմուծման սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների կողմից միանալու համար, որոնք լիովին կիսում են Համաձայնագրի նպատակները և սկզբունքները:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմը իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` ենթադրվող դուրս գալուց առնվազն տասներկու ամիս առաջ իր մտադրության մասին գրավոր ձևով ծանուցելով ավանդապահին` Բելառուսի Հանրապետության կառավարությանը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նման համաձայնագրերի վավերացում կամ հաստատում, ավանդապահին իրենց վավերագրերը կամ ծանուցումները ի պահ հանձնման օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Անկախ Պետությունների Համագործակցության

մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական

ազգային ծառայությունների ապահովման համար

ապրանքների մատակարարման մասին

1994 թվականի սեպտեմբերի 9-ի Համաձայնագրին կից

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների ապահովման համար մատակարարվող հիդրոօդերևութաբանական սարքերի, սարքավորումների, դրանց պահեստային մասերի և օդաբանական սպառովի նյութերի

 

Ա Պ Ր Ա Ն Ք Ա Յ Ի Ն  Ց Ա Ն Կ

 

հհ.

Ապրանքի անվանումը

Կոդը

1

2

3

 

1. Հիդրոօդերևութաբանական դիտարկումների և աշխատանքների համար սարքեր և սարքավորումներ

 

1.1

Երկրաբանական (ներառյալ լուսանկարաչափական), հիդրոգրաֆիկ, օվկիանոսագրական, հիդրոբանական, օդերևութաբանական և երկրաֆիզիկական սարքեր և գործիքներ, հեռաչափեր, ավտոմատ օդերևութաբանական կայաններ

9015

1.2

Ջերմաչափեր, ծանրաչափեր, խոնավաչափեր, ծանրաչափեր

9025

1.3

Ներքին այրման մխոցային շարժիչով և կայծային միացմամբ էլեկտրակուտակիչ սարքեր

8502 20 990

 

2. Շրջակա միջավայրի վիճակի նկատմամբ դիտարկման համար սարքեր և սարքավորում

 

2.1

Ֆիզիկական և քիմիական անալիզի համար սարքեր և սարքավորումներ

9027

2.2

Տատանացույցեր, լուսակաչափեր. էլեկտրական մեծությունների չափման և հսկողության համար այլ սարքեր և սարքավորում, ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական և այլ իոնացված ճառագայթումների բացահայտման և չափման համար սարքեր և սարքավորումներ

9030

2.3

Լաբորատոր ապակե տարաներ` աստիճանանշված կամ ոչ աստիճանանշված, տրամաչափարկված կամ ոչ տրամաչափարկված

7017

2.4

Հատուկ նշանակության ավտոմեքենաներ (բնական միջավայրի աղտոտման հսկողության համար շարժական լաբորատորիաներ)

8705 90 900

2.5

Կշեռքներ

9016 00 100

2.6

Թերմոստատներ

9032 10

 

3. Օդաբանական դիտարկումների համար սարքեր և սպառովի նյութեր

 

3.1

Ռադիոլոկացիոն սարքավորում

8526

3.2

Ուտիչ նատր, կաուստիկ սոդա կարծր վիճակով

2815 11 000

3.3

Ռետինից փչովի սարքեր (մթնոլորտի զոնդավորման համար ծածկաշերտեր)

4016 95 000

3.4

Ֆերոսիլիցիում

7202 29 000

3.5

Ալյումինե փոշի և թեփուկներ

7603 20 000

3.6

1000 լիտրից պակաս ծավալ ունեցող խտացրած կամ հեղուկ գազի համար սև մետաղներից տարաներ

7311 00 910

3.7

Օդերևութաբանական այլ սարքեր (ռադիոզոնդեր)

9015 80 190

3.8

Թուղթ և ստվարաթուղթ, որոնք օգտագործվում են ջերմազգայուն կամ էլեկտրազգայուն թղթի կամ ստվարաթղթի համար որպես հիմք

4802 20 000
4810 11 100

 

4. Հիդրոօդերևութաբանական տեղեկատվության հավաքման և տարածման համար սարքավորումներ

 

4.1

Էլեկտրական հեռախոսներ և հեռագրակապեր լարային կապի համար

8517

4.2

Հեռախոսային ինքնապատասխանիչներ

8520 20 000

4.3

Փոխանցող սարքավորում ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի համար

8525

4.4

Ընդունող սարքավորում ռադիոհեռախոսային և ռադիոհեռագրային կապի համար

8527

 

5. Պահեստամասեր

 

5.1

Էլեկտրակուտակիչներ

8532

5.2

Էլեկտրական ռեզիստորներ

8533

5.3

Էլեկտրական և գազալիցքաթափման թեժացման լամպեր

8539

5.4

Էլեկտրոնային լամպեր

8540

5.5

Դիոդներ, տրանզիստորներ, կիսահաղորդիչ սարքեր

8541

 

 *Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի սեպտեմբերի 9-ից: