Basic information
Number
N 691
Type
Որոշում
Act type
Official Incorporation (01.01.2013-24.07.2014)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.605
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.07.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.07.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.07.2001
Effective date
20.08.2001
Interrupt date
16.04.2016

040.0691.31.07.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2001 թվականի N 691
քաղ. Երևան

 

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ 183 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.09.12 N 1230-Ն)

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.09.12 N 1230-Ն)

1. Սահմանել, որ հարկերի և պարտադիր կուտակային վճարների (այսուհետ` պարտավորություններ) վճարումն ուշացնելու դեպքում լիազոր մարմինները դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում դատարան` հարկ վճարողին (այսուհետև` պարտապան) անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացնում հետևյալ դեպքերում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության է արժանացել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը, սահմանվել է պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակացույց, և պարտապանն իր պարտավորությունները կատարում է սահմանված ժամանակացույցին համապատասխան.

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մասնավորեցման ժամկետում և այդ ժամկետում մասնավորեցման գործընթացի ավարտի դեպքում` նաև դրան հաջորդող 60 օրվա ընթացքում.

գ) պարտապանն ունի «Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների մասով հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված և չվճարված տույժեր` պարտավորությունների այդ մասով:

(1-ին կետը փոփ. 27.09.12 N 1230-Ն)

2. Սահմանել, որ`

ա) պարտապանը միևնույն ժամկետանց պարտավորության մասով կարող է օգտվել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված բացառությունների միայն մեկ դեպքից.

բ) սույն որոշմամբ սահմանված կարգով անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չներկայացնելու բացառության դեպքի վերացումից հետո պարտավորություններ ունենալու դեպքում լիազոր մարմինները պարտապանին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները դատարան են ներկայացնում բացառության դեպքի վերացման պահից 10-օրյա ժամկետում: Մասնավորապես, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված բացառության դեպքի վերացման դեպք է համարվում նաև սահմանված ժամանակացույցով նախատեսված վճարման ժամկետներից որևէ մեկի խախտումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
31.03.2016, N 315-Ն 16.04.2016, N 691
03.07.2014, N 701-Ն 24.07.2014, N 691
27.09.2012, N 1230-Ն 01.01.2013, N 691
Changed acts
Changing Act Corresponding incorporation