Basic information
Number
N 497
Type
Որոշում
Act type
Base act (17.08.2000-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.09.01/21(119)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.08.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.08.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.08.2000
Effective date
17.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2000 թվականի N 497
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի Նորաշենիկ և Գեղանուշ գյուղերի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան