Basic information
Number
N 536
Type
Որոշում
Act type
Base act (24.09.2000-04.07.2015)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2000.09.14/22(120)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.09.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.09.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.09.2000
Effective date
24.09.2000
Interrupt date
04.07.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2000 թվականի N 536
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները` հետախուզում հայտարարվելու դեպքում`

ա) սահմանված կարգով դուրս են գրվում տվյալ պետական մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից.

բ) տվյալ պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի գրությամբ հանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում հաշվառումից:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտրանսպորտային միջոցները` հայտնաբերման դեպքում սեփականատիրոջը հանձնման վերաբերյալ փաստաթղթի և տվյալ պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի գրության հիման վրա անվճար վերահաշվառվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում:

3. Քաղաքացիներին պատկանող հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները`

ա) հետախուզում հայտարարվելու դեպքում և սեփականատիրոջ դիմումի հիման վրա հանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում հաշվառումից.

բ) հայտնաբերման դեպքում սեփականատիրոջը վերադարձնելու վերաբերյալ փաստաթղթի և սեփականատիրոջ դիմումի հիման վրա անվճար վերահաշվառվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում:

4. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող հափշտակված ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից կատարվում է հատուկ հաշվառում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններից հափշտակված տրանսպորտային միջոցների հաշվառման և հայտնաբերման դեպքում դրանց հետագա տնօրինման մասին» N 465 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
04.06.2015, N 621-Ն 04.07.2015, N 536
Changed acts
Changing Act Corresponding incorporation