Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (14.01.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

10 հունվարի 2013 թվականի N 1

21. ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան և ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին` համաձայն N N 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

հունվարի 10-ի նիստի N 1

արձանագրային որոշման

 

 Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ

 

Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկը կատարել հետևյալ հերթականությամբ.

1. Հաշվարկել 15-ից 74 տարեկան բնակչության քանակը` կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը (ՀԲԹ):

2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները (ԲԹ):

3. Հաշվարկել ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-սp) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները) (ՖԲԹ):

4. Հաշվարկել առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (ՍSB) մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները (ԱՇԲԹ):

5. Հաշվարկել ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը) (ՇԲՔ):

6. Ինտերնետից օգտվողների թվի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.

ԻՕԹ= (ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ)* ՀԲԹ+50% ԱՇԲԹ

7. Ինտերնետից օգտվող բաժանորդների մասնաբաժնի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.

ԻՕԹ= [(ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ)* ՀԲԹ+50% ԱՇԲԹ] /ԲԹ*100

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

հունվարի 10-ի նիստի N 1

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

N

Ցուցանիշի անվանումը

Տրամադրող կամ հրապարակող մարմին

Տրամադրման ամսաթիվը

1.

15-ից 74 տարեկան բնակչության քանակը` կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
(համաձայնությամբ)

մինչև փետրվարի 20

2.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
(համաձայնությամբ)

մինչև փետրվարի 20

3.

Ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-սp) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

մինչև փետրվարի 20

4.

Առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (USB) մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

մինչև փետրվարի 20

5.

Ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

մինչև փետրվարի 20