Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 հունվարի 2013 թվականի N 1
21. ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան և ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի նիստի N 1 արձանագրային որոշման |
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ
Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկը կատարել հետևյալ հերթականությամբ.
1. Հաշվարկել 15-ից 74 տարեկան բնակչության քանակը` կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը (ՀԲԹ):
2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները (ԲԹ):
3. Հաշվարկել ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-սp) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները) (ՖԲԹ):
4. Հաշվարկել առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (ՍSB) մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները (ԱՇԲԹ):
5. Հաշվարկել ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը) (ՇԲՔ):
6. Ինտերնետից օգտվողների թվի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.
ԻՕԹ= (ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ)* ՀԲԹ+50% ԱՇԲԹ
7. Ինտերնետից օգտվող բաժանորդների մասնաբաժնի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.
ԻՕԹ= [(ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ)* ՀԲԹ+50% ԱՇԲԹ] /ԲԹ*100
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի նիստի N 1 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N Ցուցանիշի անվանումը Տրամադրող կամ հրապարակող մարմին Տրամադրման ամսաթիվը 1. 15-ից 74 տարեկան բնակչության քանակը` կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 20 2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 20 3. Ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-սp) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մինչև փետրվարի 20 4. Առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (USB) մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մինչև փետրվարի 20 5. Ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մինչև փետրվարի 20
(համաձայնությամբ)
(համաձայնությամբ)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.04.2015, N 17 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|