Գլխավոր տեղեկություն
Համար
N 1787-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (03.08.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.08.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 օգոստոսի 2012 թ.

ք. Երևան

N 1787-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի` 04.07.2012 թ. N 17576 դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի սեպտեմբերի 1-ին «Վանաձորի հակատուբերկուլոզային դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000236 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «Վանաձորի հակատուբերկուլոզային դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել պետական փակ բաժնետիրական ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 Դ. Դումանյան