Basic information
Number
N 230-Ն
Type
Որոշում
Act type
Base act (28.03.2013-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.235
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.03.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.03.2013
Effective date
28.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետից և որոշմամբ հաստատված կարգի ամբողջ տեքստից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Վարկի մարման և տոկոսների վճարման ժամկետների, ինչպես նաև վարկի օգտագործման դիմաց սահմանված տոկոսադրույքի փոփոխությունները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 18

Երևան 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation