Basic information
Number
N 414-Ն
Type
Որոշում
Act type
Base act (09.05.2013-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.406
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.04.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.04.2013
Effective date
09.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2013 թվականի N 414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1361-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Լ. Հունանյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Կտիկյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.

2) «Ա. Մնացականյան   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Պետրոսյան   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով.

3) «Հ. Թորոսյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության հարկային հսկողության համակարգման և կազմակերպման բաժնի պետ» բառերը փոխարինել «Հ. Թորոսյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 29

Երևան