Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 ապրիլի 2013 թվականի N 15
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը`
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013‑2017 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2013‑2017 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված ծրագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսեր պահանջող միջոցառումների ֆինանսավորման հարցը քննարկել ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 18-ի նիստի N 15 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում ֆիզիկական կուլտուրան և սպորտը հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության հանգստի ակտիվ կազմակերպման համար: Սակայն, վերջին ժամանակաշրջանում, նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում:
2. Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում, որտեղ առանձնակի կարևորվում է փոխադարձ հարգանքը, հավասարության սկզբունքը, մարդու արժանապատվությունը, երբեմն կարող են դրսևորվել խտրականության երևույթներ, անհանդուրժողական կամ անտարբեր վերաբերմունք սոցիալական որևէ խմբի հանդեպ: Այս երևույթի դրդապատճառները տարբեր են` ռասայական, ազգային, սեռական պատկանելություն, հաշմանդամություն և այլն:
3. Քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգընթաց` զգալի տեղաշարժ է կատարվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրման հարցում:
4. Հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես հասարակության մյուս անդամները, պետք է ապրեն լիարժեք կյանքով և իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման տարբեր ոլորտներում:
5. Անհրաժեշտ է փոխել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերը, նրանց վերաբերվել հարգանքով` որդեգրելով իրավահավասարության և արժանապատվության սկզբունքը:
6. Մեր հասարակության ներկայիս վիճակը պահանջում է իր կյանքի բոլոր կողմերի հումանիտարացում: Այդ առումով հատուկ ուշադրություն պետք է դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց վրա:
7. Հաշմանդամությունը կապված է ոչ միայն աշխատունակության կորստի, այլ նաև շարժողական գործունեության սահմանափակման հետ, հետևաբար մարդկանց տվյալ կատեգորիան գտնվում է ֆիզիկական գործունեության սահմանափակ պայմաններում: Այդ իսկ պատճառով հաշմանդամություն ունեցող մարդիկ զգալի կերպով հակված են հիպոդինամիայի և հիպոկինեզիայի բացասական գործոնների ազդեցությանը:
8. Ֆիզիկական կուլտուրան ունի հաշմանդամություն ունեցող անձի շարժունակության ճշգրտման և կատարելագործման լայն հնարավորություններ: Ֆիզիկական վարժությունների բազմազանությունը և դրանց կատարման տարատեսակությունը թույլ են տալիս ընտրելու նպատակահարմար համակցություններ յուրաքանչյուր առանձին դեպքի համար, ինչը պայմանավորում է ֆիզիկական դաստիարակության միջոցների նախընտրելիությունը:
9. Ֆիզիկական դաստիարակությունը նպաստում է բազմաթիվ շեղումների որոշ չափով հարթեցմանը և հաղթահարմանը, քանի որ հենց շարժումն է իրականացնում մարդուն շրջապատող միջավայրի հետ անմիջական կապը, որն ընկած է նրա օրգանիզմի և ընդհանուր առմամբ հոգեկան գործընթացների զարգացման վրա:
10. Միջազգային փորձը վկայում է, որ հիպոդինամիան ինչպես ֆունկցիոնալ հնարավորությունների և մասնագիտական պիտանելիության ժամկետի նվազեցման, այնպես էլ կյանքի տևողության կրճատման պատճառ է: Այդ իսկ պատճառով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը սպորտի և ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների մեջ դիտվում է որպես վերջիններիս ոչ միայն առողջության բարելավման, այլև «սոցիալականացման» գործոններից մեկը:
11. Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունն անհրաժեշտ նախադրյալ է զանգվածային սպորտով զբաղվելու և պարտադիր պայման անհատի ֆիզիկական կուլտուրայի ձևավորման համար, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի գործունեության արժևորված կողմնորոշում, կազմակերպվածություն, նպատակաուղղվածություն:
12. Ադապտիվ սպորտը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակական կյանքին, սոցիալական շփումների լայնացմանը: Սպորտում հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ինքնադրսևորման և ինքնակատարելագործման հնարավորություն:
13. Ներկայումս Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքներն ընթանում են 4 տեսակի ֆունկցիայի խանգարումներով` տեսողության, լսողության, հենաշարժական համակարգի և մտավոր խնդիրներ ունեցող անձանց շրջանում:
14. Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության և սպորտով զբաղվելու հարցերով հիմնականում զբաղվում են հասարակական կազմակերպությունները:
15. Իրենց գործունեությամբ հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ուրույն տեղ ունեն և կայացած ու ճանաչված են «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», «Հայաստանի կույրերի միավորում հաշմանդամների հասարակական կազմակերպություն» հասարակական կազմակերպությունները:
16. «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության և մարզական պատրաստության հարցերով, հասել են բավական լուրջ հաջողությունների հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
17. «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության մարզիկները մասնակցել են տարբեր մարզական մրցումների, ինչպես նաև պարալիմպիկ խաղերի և արժանացել մրցանակների:
18. «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզիկները նույնպես մասնակցել են տարբեր մարզական մրցումների, ինչպես նաև սուրդլիմպիկ խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և արժանացել մրցանակների:
19. Ներկայումս «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով իրականացվում է պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող վերոնշյալ չորս հասարակական կազմակերպություններին, որոնք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով օգնում են հենաշարժական համակարգի, տեսողության, լսողության հետ կապված խնդիրներ ունեցող, մտավոր խանգարումներով մարդկանց ինքնադրսևորվելու և հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելուն:
20. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նրանց տրամադրվող 9.000.000 դրամը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող լրացուցիչ միջոցները վերոնշյալ հասարակական կազմակերպություններն օգտագործում են հանրապետությունում տարբեր տիպի մարզական միջոցառումների անցկացման, ինչպես նաև իրենց միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող պաշտոնական մրցումներին մասնակցելու համար (պարալիմպիկ խաղեր, սուրդլիմպիկ խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, վարկանիշային մրցաշարեր):
21. Հաշմանդամային սպորտի զարգացումը, մարզադպրոցների և նրանցում դասավանդման որակի բարելավումն առաջնային խնդիր է ոչ միայն պետության մարզական, այլ նաև սոցիալական քաղաքականության համար:
22. Հաշմանդամային սպորտի զարգացումը խոչընդոտող խնդիրների լուծումը կարող է տալ դրական արդյունքներ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագրում և միջոցառումների ցանկում (այսուհետ` ծրագիր) ամրագրված դրույթների իրագործմանը խթանող համակարգված մոտեցումների շնորհիվ:
23. Ծրագրում ընդգրկված են նրա իրագործման հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, պատասխանատու մարմինները, ակնկալվող արդյունքները:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
24. Վերջին տասնամյակում փոխվել է հաշմանդամության գաղափարախոսությունը, փոխվել են մոտեցումները` բժշկական մոդելը փոխարինվել է սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև հավասար հնարավորություններ և պարտականություններ: Այս գաղափարախոսությունն ամրագրված է ՄԱԿ-ի ընդունած «Հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոններում», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում» և ընկած է «Հաշմանդամների իրավունքների, հասարակության մեջ նրանց լիարժեք մասնակցության ապահովման, կյանքի որակի բարձրացմանն ուղղված Եվրախորհրդի 2006-2015 թթ. գործողությունների ծրագրի», ինչպես նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:
25. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը: Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվությունը հասարակության մյուս անդամների համեմատ ցածր է, այդ իսկ պատճառով նրանց համար չափազանց կարևոր է պահպանել ֆիզիկական ակտիվության հնարավորինս բարձր մակարդակը ոչ միայն առողջության ընդհանուր պահպանման և հիվանդությունների կանխման, այլև հաշմանդամության հիմնական պատճառով պայմանավորված երկրորդական բարդությունների զարգացման վտանգը նվազեցնելու համար:
26. Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և առողջության մակարդակի բարձրացման համար:
27. Ծրագիրը կողմնորոշված է հաշմանդամային սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման հետագա կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:
3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են վերջիններիս ֆիզիկական վերականգնումը և ըստ բնակության վայրի ֆիզիկական վարժություններով զբաղվելու համար համապատասխան պայմանների ստեղծումը:
29. Հաշմանդամային սպորտի զարգացումը:
30. Հաշմանդամային սպորտի բուժսպասարկման կատարելագործումը:
31. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով պետական և ոչ պետական կառույցների գործունեության համակարգումը, ռեսուրսների և հնարավորությունների օգտագործումն ու գործընկերության զարգացումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու համակարգի տեղի ու դերի հստակեցումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների ամրագրումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման համար:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
32. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղվող քայլերի, հաշմանդամային սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական վարժություններով մշտական զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացմանը և իրագործմանը, հաշմանդամության տարբեր խմբերի անձանց հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանմանը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի մարզական ոլորտում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»)` միջազգային հաշմանդամային մարզական կազմակերպություններին ինտեգրման, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների միջև համագործակցության գործընթացների խթանմանը նպաստելն է:
33. Ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը, պետական և ոչ պետական կազմակերպությունների համագործակցությանը նոր որակ հաղորդելու նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի ապահովմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին: Ծրագիրը նաև ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց մեջ առավել ուշադրություն պահանջող խմբերի նկատմամբ հատուկ մոտեցում (երեխաներ, երիտասարդներ, կանայք, բազմահաշմանդամություն ունեցող անձինք):
34. Ծրագրի խնդիրներն են՝
1) հաշմանդամային սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմների մշակումը և իրագործումը.
ա. պետական և հասարակական կազմակերպությունների հետ հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական ծրագրերի համատեղ մշակումը,
բ. մարզական օջախների ֆիզիկական մատչելիության բացակայությունը,
գ. համապատասխան մասնագետների ոչ բավարար որակավորումը, տեղեկատվության ու քարոզչության պակասը,
դ. հաշմանդամային սպորտին ուղղված միջոցառումների և ֆինանսական աջակցության ոչ բավարար քանակությունը,
2) անկախ սեփականության ձևից` պետական և մասնավոր հատվածում հաշմանդամային սպորտի զարգացմանը նպաստող հատուկ պայմանների ստեղծումը,
3) պարալիմպիկ, սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար հաշմանդամություն ունեցող մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման ապահովումը,
4) հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ աշխատող կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործումը,
5) հաշմանդամային սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը,
6) բժշկա-մանկավարժական վերահսկողության կազմակերպումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
35. Ակնկալվող արդյունքներն են՝
1) հաշմանդամության նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը,
2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդումը, աշխատունակության բարձրացումը, երկարակեցության, ակտիվ հանգստի կազմակերպման և վերականգնման ապահովումը, առողջ ապրելակերպի արմատավորումը,
3) որակյալ մարզիկների և մարզիչների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և անհատ մարզիկների մասնակցության ապահովումը, պարալիմպիկ, սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը:
36. Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղված պետական և ոչ պետական մարմինների միջև սոցիալական գործընկերության սկզբունքների կիրառմանը, ինչպես նաև նրանց միջև գործընկերության արդյունավետ ապահովմանը` հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների ու հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ:
37. Ծրագիրը նախատեսում է հաշմանդամային սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները, որոնք հիմք կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համար հաշմանդամային սպորտի զարգացման տեղական ծրագրեր մշակելիս:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
38. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է: Ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել դրամաշնորհները, բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները, տարբեր հիմնադրամները, հովանավորչական հատկացումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:
7. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39. Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական զարգացում և դաստիարակություն
1) Նպատակն է՝
ա. համալիր միջոցառումների մշակումը, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երեխաների և երիտասարդության շրջանում ֆիզիկական դաստիարակության համակարգի գործունեության արդյունավետությունը,
բ. հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երեխաների և երիտասարդության ֆիզիկական դաստիարակության համակարգի կատարելագործումն ու զարգացումը,
գ. կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական կուլտուրան և սպորտը կրթական ծրագրերով, չափորոշիչներով և տիպային կանոնադրություններով կանոնակարգումը,
դ. ֆիզիկական կուլտուրայով և սպորտով կանոնավոր և կազմակերպված զբաղվող հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական վերահսկողությունը:
2) Խնդիրներն են՝
ա. հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության համակարգի զարգացումն ապահովելու նպատակով իրավական դաշտի կատարելագործումը,
բ. հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստականության մակարդակն ապահովող կրթական ծրագրերի մշակումը և կատարելագործումը,
գ. նախադպրոցական հիմնարկների և ուսումնական հաստատությունների բոլոր սովորողներին ուսումնական տարվա սկզբին բժշկական զննման ենթարկումը, որի արդյունքում սովորողները կընդգրկվեն ֆիզիկական դաստիարակության հատուկ խմբերում,
դ. հաշմանդամային սպորտով զբաղվողների բժշկամանկավարժական հսկողության համակարգի կատարելագործումը:
40. Ըստ բնակության վայրի հաշմանդամային սպորտ
1) Նպատակն է` հաշմանդամություն ունեցող անձանց մասսայական ներգրավումը ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական ուղղվածության` կազմակերպված և ինքնուրույն պարապմունքներին։
2) Խնդիրն է` ստեղծել ըստ բնակության վայրի կատարվող ֆիզկուլտուրային‑առողջարարական աշխատանքների գիտականորեն հիմնավորված համակարգ:
41. Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական վերականգնում
1) Նպատակն է` հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական վերականգնման համակարգի ստեղծումը, որը կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ադապտացմանը և ինտեգրմանը հասարակությանը, նրանց ներգրավմանը լիարժեք կյանքին:
2) Խնդիրներն են՝
ա. ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքներում և մարզական զանգվածային միջոցառումներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը, նրանց առողջության ամրապնդումը,
բ. ակտիվ կենսակերպը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում արմատավորելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքի կազմակերպումը,
գ. ադապտիվ ֆիզկուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը:
42. Հաշմանդամային սպորտի գիտական ապահովում
1) Նպատակն է` հաշմանդամային սպորտի առողջարարական և մարզական վեկտորների զարգացմանն ուղղված հիմնարար և կիրառական հետազոտությունների բարելավումը:
2) Խնդիրներն են՝
ա. հաշմանդամային սպորտի բնագավառում գիտական հետազոտությունների խրախուսումն ու խթանումը,
բ. բնագավառում իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտությունների հիմնական ուղղությունների որոշումը,
գ. բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստումը:
43. Հաշմանդամային սպորտի բժշկական վերահսկողության ապահովում
1) Նպատակն է` բժշկական հետազոտությունների և բժշկական վերահսկողության ժամանակակից, արդյունավետ համակարգի ստեղծումը հաշմանդամային սպորտով պարապողների համար:
2) Խնդիրներն են՝
ա. բժշկական վերահսկողության համակարգի կատերելագործումը,
բ. հաշմանդամային սպորտի բժիշկ մասնագետների որակավորման բարձրացումը,
գ. ախտորոշման, բուժման և վերականգնման ժամանակակից միջոցները հաշմանդամային սպորտով զբաղվողների համար օգտագործումը,
դ. սպորտային բժշկության նյութատեխնիկական բազայի ընդլայնումը:
44. Հաշմանդամային սպորտի տեղեկատվական ապահովում
1) Նպատակն է` հաշմանդամություն ունեցող անձանց կողմնորոշումը դեպի ֆիզիկական կուլտուրան և սպորտը` որպես սոցիալական արժեքի:
2) Խնդիրներն են՝
ա. առողջ կենսակերպի քարոզչության և սպորտի պարապմունքներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման նպատակով զանգվածային լրատվական միջոցների հետ համագործակցումը,
բ. ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզչական ծառայությունների մասին տեղեկատվության մատուցումը,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում հաշմանդամային սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների հայրենական և օտարերկրյա փորձի տարածումը, հանրության իրազեկումը,
դ. պարալիմպիկ շարժման գաղափարների քարոզչությունը:
45. Միջազգային գործունեություն
1) Նպատակն է միջազգային մարզական կապերի զարգացումը:
2) Խնդիրներն են՝
ա. միջազգային մարզական միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությանն աջակցումը,
բ. օտարերկրյա գործընկերների հետ ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների կազմակերպման, «Սպորտը բոլորի համար» շարժման զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքների, փորձի փոխանակման իրականացումը,
գ. հաշմանդամային սպորտի բնագավառում լայն համագործակցության իրականացումը:
8. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
46. Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է աջակցել և քաջալերել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ներգրավվելու մարզական և առողջարարական գործունեության մեջ, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիությունն ու հասանելիությունը:
47. Հաշմանդամային տարբեր կազմակերպություններին և հանրապետության ներառական դպրոցներին լայնորեն ընդգրկել անցկացվող միջոցառումներին:
48. Աջակցել հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին նրանց կողմից կազմակերպվող մարզական միջոցառումների պատշաճ իրականացման գործում:
49. Կազմակերպել ֆիզիկական ակտիվության նպատակային ծրագրեր՝
1) Հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսայգիներում ոտքով քայլողների և անվասայլակով զբոսնողների խմբեր, զբոսայգիներում հատուկ սարքերի տրամադրում (օրինակ՝ ձեռքով աշխատող հեծանիվների վարձույթ), հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր միջոցառումների մեջ ընդգրկելուն ուղղված ծրագրեր, ինչը նախընտրելի է վերջիններիս համար առանձին ծրագրեր ստեղծելուց:
2) Անցկացվող միջոցառումների քարոզչություն և գովազդում տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների միջոցով: Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց մարդկանց շրջանում ակտիվ կենսակերպի ժողովրդականացում: Աշխատանքների ծավալում զանգվածային լրատվամիջոցների հետ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ եղած այն նախապաշարմունքների և վնասակար կարծրատիպերի վերացմանը, որոնք կասկածի տակ են դնում ակտիվ կենսակերպ վարելու նրանց ունակությունը:
3) Հաշմանդամային սպորտի զարգացման խթանումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի զարգացումը և տարածումը, սոցիալական հավասարության խթանումը, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացումը և իրագործումը, հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի` հասարակություն ինտեգրման գործընթացի խթանումը, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, միջոցառումների համապատասխան ադապտացիան, շրջակա միջավայրի հարմարեցումը և օժանդակ սարքավորումների կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտան լիարժեք մասնակցելու հասարակության կյանքին և ֆիզիկապես ավելի ակտիվ լինելուն:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 18-ի նիստի N 15 արձանագրային որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N |
Միջոցառումներ, հանձնարարություններ, աշխատանքներ |
Կատարող կազմակերպությունը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1. |
Ֆիզիկական դաստիարակության ծրագրերի կատարելագործում` հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին համապատասխան |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն |
2013-2015թթ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Ֆիզիկական դաստիարակության ծրագրերի վերանայում` նրանցում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում, հաշմանդամություն ունեցող անձանց (սովորողների) ֆիզիկական դաստիարակության գործընթացի առանձնահատկություններն արտացոլող ֆիզիկական դաստիարակության ծրագրերի ստեղծում (ներառյալ արտադասարանական ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերը) |
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային-մարզական միջոցառումների անցկացում, այդ թվում` հանրապետության ներառական դպրոցներում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարարական կազմակերպություն (համաձայնությամբ), հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
Ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային-մարզական միջոցառումների անցկացման միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում և առողջության ամրապնդում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռում, սոցիալական, սեռային հավասարության գործընթացի խթանում |
3. |
Սպորտով զբաղվող հաշմանդամություն ունեցող անձանց առողջական վիճակի գնահատում և վերահսկում |
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
Բժշկական վերահսկողության գործընթացի պարբերական և հետևողական իրականացում` Երևան քաղաքի և ՀՀ մարզկենտրոնների բուժհիմնարկներում տարեկան 2 անգամ սպորտով պարապող հաշմանդամություն ունեցող անձանց բուժական կանխարգելիչ հետազոտությունների անցկացում |
4. |
Հաշմանդամային սպորտով զբաղվող «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ապահովում` զանգվածային-մարզական միջոցառումներ անցկացնելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում, զանգվածային-մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների օրացուցային պլանի կենսագործման ապահովում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռում, սոցիալական հավասարության և հաշմանդամների տարբեր խմբերի հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանում` հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում |
5. |
2013 թվականին Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային (սուրդլիմպիկ խաղեր) մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2013թ. |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի ամառային օլիմպիադային ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում |
6. |
2014 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին հայկական պատվիրակության նախապատրաստության և մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարարական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2014թ.մարտ |
ՀՀ պետական բյուջե |
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, մարզիկների մարզական վարպետության կատարելագործում |
7. |
2016 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ամառային Պարալիմպիկ խաղերին հայկական պատվիրակության նախապատրաստության և մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարարական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2016թ. սեպտեմբեր |
ՀՀ պետական բյուջե |
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, մարզիկների մարզական վարպետության կատարելագործում |
8. |
Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մարզիչ-մանկավարժների համար սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցի ուսումնասիրում և առաջարկությունների մշակում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարարական կազմակերպություն (համաձայնությամբ), հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հենքի վրա կադրերի վերապատրաստման համակարգի ստեղծում, սեմինարների և դասընթացների կազմակերպման ծրագրերի մշակում, կադրերի որակավորման բարձրացում |
9. |
Հաշմանդամային սպորտի զարգացման տարածաշրջանային ծրագրերի մշակում |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարարական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2013-2014թթ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամային սպորտի զարգացման ծրագրերի առկայություն |
10. |
Հաշմանդամային սպորտի բժիշկ-մասնագետի պատրաստման նպատակով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրայի ընդունելության անվճար տեղերի սահմաններում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտերի հիման վրա 1 (մեկ) տեղի հատկացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
Հաշմանդամային սպորտի բնագավառը մասնագետ բժիշկներով համալրում, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամային սպորտի որակյալ բժիշկ-մասնագետների ծառայությունների մատուցում |
11. |
Միջազգային և օտարերկրյա հաշմանդամային մարզական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում` միջազգային կապերի ստեղծում և ամրապնդում |
Հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013-2017թթ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Օտարերկրյա կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային հաշմանդամային մարզական կազմակերպությունների հետ համագործակցության իրականացում (մասնակցություն միջազգային հաշմանդամային մարզական կազմակերպությունների կողմից անցկացվող կոնգրեսներին, համաժողովներին, խորհրդակցություններին, մարզչական, մրցավարական, բժշկական, հակադոպինգային սեմինարներին, օտարերկրյա կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից անցկացվող գիտաժողովներին և այլն) |
12. |
Տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցներով առողջ ապրելակերպի, պարալիմպիկ շարժման գաղափարների քարոզչություն |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարարական կազմակերպություն (համաձայնությամբ), հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցներով հանրությանը իրազեկում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում կատարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական զանգվածային աշխատանքների, անցկացվող միջոցառումների մասին, սպորտի՝ որպես ամուր ընտանիքի ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադրիչի գովազդում |
13. |
2014 թվականին Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2014թ. |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում |
14. |
2015 թվականի Թաիլանդում կայանալիք խուլերի ֆուտզալի աշխարհի առաջնությանը մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2015թ. |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի ֆուտզալի աշխարհի առաջնությանը ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում |
15. |
2015 թվականին Մոլդովայում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնությանը մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2015թ. |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնությանը ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում |
16. |
2016 թվականին Երևանում կայանալիք խուլերի շախմատի աշխարհի առաջնության անցկացման ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
2016թ. |
ՀՀ պետական բյուջե |
Երևանում կայանալիք խուլերի շախմատի աշխարհի առաջնության պատշաճ մակարդակով կազմակերպում և անցկացում, ինչպես նաև ՀՀ մարզական պատվիրակության ըստ արժանվույն մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում, հանրապետությունում մարզական կյանքի աշխուժացում |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 18-ի նիստի N 15 արձանագրային որոշման |
ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2013-2017 թվականների
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը, ինչպես նաև առողջապահությունը, կրթությունը և մշակույթը հավասար չափով կարևորագույն ռազմավարական միջոցներ են հասարակության ու առանձին մարդու լիարժեք և առողջ զարգացման համար, որոնք կախում ունեն ոչ միայն ցանկացած պետության սոցիալական համակարգից, այլև իրենց հերթին ակտիվորեն ազդում են հասարակական կյանքի տարբեր ուղղությունների և ոլորտների վրա՝ քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլն:
2. Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն իր դրական ազդեցությունն է թողել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ընթացքի վրա` մեծապես հաղթահարվել են 90‑ական թվականների բացասական հետևանքները: Այնուհանդերձ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ներկա մակարդակը չի համապատասխանում սոցիալ‑տնտեսական ընդհանուր դրական վերափոխումներին: Դա հավասարապես վերաբերում է ինչպես մասսայական սպորտի, այնպես էլ մարզական հերթափոխի պատրաստման և բարձր նվաճումների սպորտի զարգացման մակարդակին:
3. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյա-կամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
4. Ծրագրի կատարողներն են՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները:
5. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար` իրականացման ժամկետներն են 2013-2017 թվականները:
2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
6. Ակներև է, որ մասսայական սպորտը կամ բոլորի համար սպորտը կոչված է լուծելու սոցիալ-տնտեսական շատ հիմնախնդիրներ. այն համախմբում է հասարակությանը, երիտասարդությանը զերծ է պահում վատ սովորություններից ու զբաղմունքներից, երկարացնում է կյանքի տևողությունը և բարձրացնում որակական մակարդակը: Սակայն, Հայաստանում բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ՝ աճում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Տարբեր վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել են եզրակացություններ առ այն, որ սպորտով զբաղվողները սպորտով չզբաղվողների համեմատությամբ երկու անգամ ավելի քիչ են հիվանդանում ոչ վարակիչ հիվանդություններով: Ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն սպորտի և ֆիզդաստիարակության, այլև առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է և անհրաժեշտ է ընդհանուր բարեկեցության համար:
7. Ակտիվ ապրելակերպը նպաստում է ոչ միայն անհատական ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև ողջ հասարակության մակարդակով սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը: Ֆիզիկական ակտիվության համար հնարավորությունները չեն սահմանափակվում սպորտով և ակտիվ հանգստի կազմակերպված ձևերով: Դրանք գոյություն ունեն ամենուր, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են` տան հարևանությամբ, կրթական և առողջապահական հիմնարկներում և այլն:
8. Պետության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնահարցերը, որի նպատակն է ճիշտ օգտագործել ֆիզիկական կուլտուրան և սպորտը բնակչության առողջության ամրապնդման, երիտասարդության դաստիարակության, ընտանիքում առողջ ապրելակերպի ամրապնդման համար:
9. Մասսայական սպորտի զարգացման խնդիրների շարքում անհրաժեշտ է կարևորել բնակչության ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեջ: Քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը տարբեր պատճառներով հնարավորություն չունի կանոնավոր կերպով զբաղվելու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով:
10. Կանոնավոր մարզումների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման հարցում բնակչության տարբեր տարիքային խմբերի ու շերտերի համեմատությունն ի ցույց է դնում, որ առավել բարենպաստ սուբյեկտ են համարվում դպրոցահասակ երեխաները և ուսանող երիտասարդությունը:
11. Բացակայում է դպրոցականների և ուսանողների ազատ ժամանակ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների արդյունավետ ձևերի կազմակերպումը, ինչպես նաև ոչ արդյունավետ է օգրտագործվում նրանց արձակուրդային ժամանակահատվածում ֆիզկուլտուրա-մարզական աշխատանքների կազմակերպումը:
12. Նման աշխատանքները մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում, փոխարենը` անգնահատելի է դրանց գործունեության սոցիալական ազդեցությունը:
13. Հանրակրթական դպրոցների մարզադահլիճները վարձակալական հիմունքներով տրվող միջոցներից վաստակած գումարները գերադասելի է ուղղել արտադասարանական աշխատանքները կազմակերպելուն:
14. Բարձրագույն նվաճումների և մանկապատանեկան սպորտը նույնպես ունի չլուծված մի շարք խնդիրներ:
15. 30-րդ օլիմպիական խաղերի արդյունքները բացահայտեցին, որ անհրաժեշտ է կանգ առնել որոշ համակարգային հիմնախնդիրների և ռազմավարական վրիպումների վրա, որոնք համատեղ հանգեցրին ծրագրված և իրականում նվաճած մեդալների որակի ու քանակի միջև եղած մեծ անհամապատասխանությանը: Ըստ երևույթին կարելի է հավաստել, որ բարձրագույն նվաճումների սպորտի համակարգը անկատար է, և անհրաժեշտ է կատարել արմատական բարեփոխումներ: Նախ, բոլոր մակարդակներում բացակայում է հավաքական թիմերի պատրաստման համար և ցուցաբերած արդյունքներին համապատասխան հստակ պատասխանատվության չափը: Պատասխանատվությունը բաշխված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև:
16. Թեև 30-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստման համար ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ձյուդոյի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի նյութատեխնիկական և ֆինանսավորման ապահովումը համեմատաբար բարելավվել է, օրակարգում են նշված մարզաձևերի հայաստանցի մարզիկների որակական և համակարգային պատրաստվածության հարցերը: Բացահայտվեց, որ մի շարք դեպքերում մարզչական աշխատանքները տարվում են ցածր պրոֆեսիոնալ մակարդակով. մարզիկների պատրաստման մեթոդիկայում չկան վճռական փոփոխություններ:
17. Ժամանակակից մարզական աշխարհում սպորտի բարձրագույն նվաճումների զարգացման կարևոր գործոններից է գիտամեթոդական ապահովման մակարդակը։ Գիտությունն է այն ներուժը, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակամիջոցում լուծելու մրցունակ հավաքական թիմերի և առանձին մարզիկների կայացման խնդիրները: Անհրաժեշտ է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բազայի հենքի վրա ուժեղացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գիտահետզոտական աշխատանքները` ապահովելով համապատասխան ֆինանսավորումը:
18. Հանրապետությունում բարձրակարգ մարզիկների և մարզական հերթափոխի պատրաստմանն են կոչված պետական աջակցություն ստացող 30 մարզաձևերի ազգային ֆեդերացիաները, 4 մարզական հասարակական կազմակերպություններն ու միությունները և 170 մանկապատանեկան մարզադպրոցները:
19. Հանրապետությունում ստեղծված մարզական հերթափոխի պատրաստման համակարգում առավել թույլ օղակ է համարվում ՀՀ ազգային, երիտասարդական և պատանեկան հավաքական թիմերի միջազգային պաշտոնական մրցումներին նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, նրանց ծրագրային, ուսումնամեթոդական, գիտական և բժշկական ապահովումը և ուսումնամարզական գործընթացի վերահսկումը: Բարձրակարգ մարզիկների պատրաստման կարևորագույն ուղղություններից է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում հանրապետական հավաքական թիմերի պատրաստման կենտրոնների կազմավորումը:
20. Ըստ արժանվույն գնահատելով մարզական հասարակական կազմակերպությունների ներդրումը սպորտի զարգացման ուղղությամբ՝ 90-ական թվականների սկզբներից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզական հասարակական կազմակերպությունները ստանում են պետական աջակցության ֆինանսական միջոցներ:
21. Մարզական հասարակական կազմակերպությունների կանոնադրական գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելուն խոչընդոտում են մի շարք չլուծված խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական միջոցների սղության հետ:
22. Մարզական հասարակական կազմակերպությունները նշված պատճառով չունեն հնարավորություն անցկացնելու ներքին առաջնություններ և դրա արդյունքներով կոմպլեկտավորելու կազմակերպությունների հավաքական թիմերն ու նրանց նախապատրաստելու և մասնակցելու հանրապետության առաջնություններին: Կազմակերպությունների մենապայքարային մարզաձևերում հավաքական թիմերը դիտվում են որպես ազգային հավաքական թիմի պահեստային կազմ, որն ապահովում է անհրաժեշտ քանակի սպարինգ-խաղակիցներ ՀՀ հավաքական թիմի առաջատար մարզիկների համար:
23. Հանրապետությունում 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 170 մանկապատանեկան մարզադպրոց և օլիմպիական հերթափոխի պետական մարզական երկու քոլեջ, որտեղ գործող 3701 խմբերում մարզվում են 41517 պարապող 1880 մարզիչ-մանկավարժի գլխավորությամբ:
24. Վերջին տարիներին մանկապատանեկան սպորտի ոլորտում իրականացված բարեփոխումները հիմնականում ուղղված են օրենսդրական դաշտին, ֆինանսական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման խնդիրներին:
25. Հայաստանցի մարզիկները 2011 թվականին նվաճել են 135 մեդալ` 38 աշխարհի (10 ոսկե, 8 արծաթե, 20 բրոնզե), և 97 Եվրոպայի (24 ոսկե, 29 արծաթե, 44 բրոնզե) մեդալներ: Տարբեր մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերում ընդգրկված վերոնշյալ մարզադպրոցների մարզիկները (այդ թվում նաև` երկու մարզական քոլեջի) 2011 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 91 մեդալ, համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցներ՝ 56, «Հայաստան» մարզական միություն՝ 10, «Սևան» մարզական հասարակական կազմակերպություն` 19 և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպություն` 6 մեդալ: Նշված 91 մեդալները նվաճվել են հետևյալ մարզաձևերից` ծանրամարտ՝ 40, հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 13, սամբո՝ 18, ձյուդո՝ 3, բռնցքամարտ՝ 11, շախմատ՝ 4, հեծանվային սպորտ՝ 2:
26. Վերլուծելով և համեմատելով տարբեր գերատեսչական ենթակայության մարզադպրոցների աշխատանքները՝ ակնհայտ է, որ համայնքային ենթակայության մարզադպրոցները զիջում են այլ գերատեսչությունների մարզադպրոցներին ինչպես մարզական արդյունքներով, այնպես էլ ընտրած մարզաձևում պատանիների զանգվածային ներգրավմանն ուղղված չափազանց անարդյունավետ աշխատանքով: Այսպիսով՝ ըստ մարզադպրոցներից ներկայացված հաշվետվությունների՝ 2011 թվականին կատարված աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մեկ մարզադպրոցում միջին հաշվարկով ներգրավված են եղել 331 պատանի, իսկ համայնքային ենթակայության մեկ մարզադպրոցում՝ 207 պարապող, որոնց թիվը 124-ով կամ շուրջ 38 %-ով քիչ է: 2011 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հանրապետության հավաքական թիմերի մարզիկների նվաճած 135 մեդալներից 56-ը կամ մեդալների 41 %-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության 25 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզական 2 քոլեջների մարզիկներինն են, 35-ը կամ մեդալների 26 %-ը` պետական աջակցություն ստացող մարզական հասարակական «Հայաստան», «Սևան», «Դինամո», «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիկներինը, և միայն 11-ը համայնքային ենթակայության 102 մարզադպրոցի մարզիկների ձեռքբերումներն են:
27. Լուրջ մտահոգության տեղիք է տալիս մանկապատանեկան մարզադպրոցների կադրային ապահովության հարցը: Տարեցտարի մարզիչ-մանկավարժների մասնագիտությունը կորցնում է իր վարկանիշը ցածր վարձատրության պատճառով. ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտները, ավարտելով բուհը, նախընտրում են տեղավորվել բարձր վճարվող այլ աշխատանքի: Այդ ամենը չի նպաստում մարզչական կադրերի սերնդափոխությանը և որպես հետևանք՝ համակարգը ծերացման կայուն միտում ունի:
28. Շարունակվում են մտահոգիչ մնալ մանկապատանեկան սպորտի ոլոտում մրցումների անցկացման հետ կապված հիմնախնդիրները: Մանկապատանեկան մարզական միջոցառումների օրացուցային պլանը, հանրապետական և քաղաքային մրցումների անցկացման մակարդակը չեն նպաստում մարզիկների մարզական կատարելագործմանը: Գրեթե բոլոր մարզերում չեն անցկացվում ներքին մարզային առաջնություններ ոչ միայն ֆինանսական միջոցների սղության պատճառով, այլև կազմակերպչի բացակայության հետևանքով:
3. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29. Ծրագրի գերակայություններն են՝
1) բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը.
2) սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
30. Ծրագրի նպատակը` սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է:
31. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումը և իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
32. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,
2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,
3) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
33. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
7. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
34. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է: Ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել դրամաշնորհները, բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները, տարբեր հիմնադրամները, հովանավորչական հատկացումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 18-ի նիստի N 15 արձանագրային որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N |
Միջոցառումներ, հանձնարարություններ, աշխատանքներ |
Կատարող կազմակերպությունը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1. |
Տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված մասսայական-մարզական միջոցառումների կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ), մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, Համայնքային բյուջեներ, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային-մարզական միջոցառումների անցկացման միջոցով բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում և առողջության ամրապնդում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռում, սոցիալական, սեռային հավասարության գործընթացի խթանում, ֆիզկուլտուրայի և սպորտի՝ որպես ամուր ընտանիքի ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադրիչի կարևորում |
2. |
Ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրում և ուսումնամեթոդական նյութերի մշակում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2016-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների վերաբերյալ ոլորտի միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում և ուսումնամեթոդական նյութերի մշակում` ըստ այդմ աշխատանքների կազմակերպում |
3. |
Ըստ բնակության վայրի ընդհանուր ֆիզիկական պատրաստականության և առողջարարական միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
2014-2017թթ. |
Համայնքային բյուջեներ, ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Ըստ բնակության վայրի խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (տարբեր բարձրության պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն) |
4. |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
4.1. Պատանիների, երիտասարդների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի օլիմպիական հերթափոխի պատրաստման հարցում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի լիազոր մարմնի և մարզաձևերի ֆեդերացիաների իրավասությունների հստակեցում (օրենսդրական փոփոխություններ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում) 4.2. ՀՀ բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման հայեցակարգի մշակում 4.3. Միջազգային մրցասպարեզներում բարձրագույն նվաճումների հասած մարզիկներին (նրանց մարզիչներին, բժիշկներին) դրամական պարգևատրումների համակարգում փոփոխությունների իրականացման առաջարկների մշակում` ա) պարգևավճարումներում նվազագույն աշխատավարձի չափման միավորի ներդրում, բ) մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության, աշխարհի գավաթի խաղարկության ու աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիրների և աշխարհի ուսանողների առաջնության ու Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիրների պարգևավճարների հավասարեցում, ե) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների, պատանիների և ոչ օլիմպիական մարզաձևերի մրցանակակիր մարզիկների (նրանց մարզիչների, բժիշկների) պարգևատրման գումարների ավելացում, (ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի N 462 որոշում) 4.4. Մարզական հասարակական կազմակերպություններին պետական աջակցության հատկացման հայեցակարգի մշակում 4.5. Ֆիզկուլտուրայի և սպորտի ֆինանսավորման նոր մոդելի մշակում` պետություն-համայնք-մասնավոր հատվածի համագnրծակցnւթյան սկզբունքի հիման վրա 4.6. Սպորտային կրթության նկատմամբ նոր պահանջների ներկայացում` սպորտային դպրոցների՝ որպես լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների կարգավիճակի վերանայում 4.7. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի ֆինանսավորման կառուցվածքի, աղբյուրների, սկզբունքների ուսումնասիրում, չափորոշիչների հստակեցում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորման հայեցակարգի մշակում |
5. |
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հասանելիության և մատչելիության ապահովում, սպորտային խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածության ընդլայնում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013թ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
5.1. ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում առկա մարզադպրոցների, մարզադահլիճների, մարզահրապարակների, խաղահրապարակների տեխնիկական, վիճակի, մարզագույքային և կադրային ապահովվածության խնդիրների ուսումնասիրում և առաջարկությունների ներկայացում 5.2. ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային-մարզական միջոցառումների տարեկան ծրագրի մշակում և իրականացում |
6. |
Նախադպրոցականների, դպրոցականների և ուսանողների առողջության գնահատման գործընթացի ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Բժշկական վերահսկողության գործընթացի պարբերական և հետևողական իրականացման միջոցով նախադպրոցականների, դպրոցականների և ուսանողների առողջության գնահատում` առողջական շեղումներ ունեցող անձանց ի հայտ բերում և նրանց հետ առանձին մարզական պարապմունքների կազմակերպում |
7. |
«Ֆիզիկական կուլտուրա» և «Ֆիզիկական դաստիարակություն» առարկաների ուսումնական ծրագրերի, քննական չափորոշիչների և ստուգարքային ձևերի լրամշակում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2014թթ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
«Ֆիզիկական կուլտուրա» և «Ֆիզիկական դաստիարակություն» առարկաների ուսումնական ծրագրերի, քննական չափորոշիչների և ստուգարքային ձևերի լրամշակում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հատուկ խմբերում (առողջական շեղումներ ունեցող անձինք) ընդգրկված անձանց, ինչպես նաև հատուկ և ներառական դպրոցում սովորողներին վերաբերող դրույթներին |
8. |
Հանրակրթական դպրոցների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների, գործնական պարապմունքների կազմակերպում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Հանրակրթական դպրոցների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչների գիտելիքների արդիականացում, ուսումնական գործընթացի բարելավում |
9. |
Մարզակառույցների ցանցի ընդլայնում և հագեցվածության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2016-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Կիրառական մարզաձևերի մասսայականացման և հետագա զարգացման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում պարզ տիպի հրաձգարանների և լողավազանների, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող սովորողների համար մասնագիտացված մարզասրահների ստեղծում |
10. |
Հանրակրթական դպրոցի «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ» առարկաների ուսումնական դասագրքերի մշակում և հրատարակում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Ուսումնառաության արդյունավետության բարձրացում, «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ» առարկաների դասագրքերի պահանջարկի բավարարում |
11. |
Բուհական համակարգում գործող մարզական ակումբների կարգավիճակի վերականգնում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում արտադասարանական մարզական խմբերի ստեղծում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2014-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Բուհերում մարզական ակումբների կարգավիճակի վերականգնում, ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականության, առողջ ապրելակերպի, երիտասարդության զբաղվածության ապահովում, մարզական ակումբների դերի բարձրացում |
12. |
Մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին պետական աջակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Մարզիկների վարպետության բարձրացում, մրցանակային տեղերի ավելացում, ՀՀ առաջնությունների անցկացման, հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցաշարերի, գավաթի խաղարկությունների, համաշխարհային ունիվերսիադաների և այլ միջազգային մարզական միջոցառումների կազմակերպում և մասնակցում |
13. |
Պետական աջակցության «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (մասնակցություն միջազգային մրցումներին)
Եվրոպայի ամառային փառատոն (Ուտրեխտ, Նիդերլանդներ)
Ձմեռային օլիմպիական փառատոն (Բուխարեստ, Ռումինիա)
Ֆրանկաֆոնյան միջազգային խաղեր (Նիս, Ֆրանսիա)
Ձմեռային օլիմպիական խաղեր (Սոչի, ՌԴ)
Պատանեկան օլիմպիական խաղեր (Նան Ջինգ, Չինաստան)
Ձմեռային օլիմպիական փառատոն (Բոռաբերգ, Լիխտեյնշտեյն)
Եվրոպայի ամառային փառատոն (Թբիլիսի, Վրաստան)
Ամառային օլիմպիական խաղեր (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)
Եվրոպայի ամառային փառատոն (Հունգարիա)
Ձձմեռային օլիմպիական փառատոն (Սարատով, ՌԴ)
Ֆրանկաֆոնիան միջազգային խաղեր |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն (համաձայնությամբ) |
2013-2017թթ.
2013թ. հուլիս
2013թ. փետրվար
2013թ. սեպտեմբեր
2014թ. փետրվար
2014թ. օգոստոս
2015թ. փետրվար
2015թ. հուլիս
2016թ. օգոստոս
2017թ. հուլիս
2017թ. փետրվար
2017թ. սեպտեմբեր |
ՀՀ պետական բյուջե |
Միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, մարզական արդյունքների բարելավում նախորդ տարիների հետ համեմատած, համաշխարհային օլիմպիադաների, երիտասարդական և պատանեկան ամառային և ձմեռային օլիմպիական օրերի կազմակերպում և մասնակցություն, ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի մասնակցության ընդլայնում և նրա անդամ երկրների հետ մարզական հարաբերությունների խորացում |
14. |
Ձմեռային համահայկական 1-ին խաղերի և Համահայկական 6-րդ խաղերի կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե (համաձայնությամբ) |
2014-2015թթ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացում, Հայաստանի և սփյուռքի մերձեցում, սփյուռքի հետ մարզական կապերի ամրապնդում, միջազգային մարզական միջոցառումների կազմակերպում, անցկացում և մասնակցում, սպորտի մասսայականացում |
15. |
Մարզումների համար անհրաժեշտ ժամանակակից մարզական գույքի ձեռքբերում և բաշխում` մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և մարզական հասարակական կազմակերպությունների միջև |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական կազմակերպությունները մարզման ժամանակակից գույքով ապահովում |
16. |
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի օրդինատուրայի կրթական ծրագրով` սպորտային բժիշկ մասնագիտությամբ և Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մագիստրոսի կրթական ծրագրով` սպորտային հոգեբան մասնագիտությամբ` ընդունելության անվճար տեղերի սահմաններում (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) նպատակային 2-ական տեղի հատկացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Հանրապետությունում ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող շուրջ 40.000 մարզիկներին որակյալ սպորտային բժիշկ մասնագետների և սպորտային հոգեբանների ծառայությունների մատուցում |
17. |
ՀՀ մարզերում բազմաֆունկցիոնալ մարզակառույցների կառուցում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ |
2014-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Ինչպես մասսայական սպորտի, այնպես էլ սպորտի բարձրագույն նվաճումների զարգացման, դրանց աշխարհագրության ընդլայնման, մարզերում բնակվող մանուկների և պատանիների ազատ ժամանցի կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, շնորհալի պատանիների և աղջիկների բացահայտման և ապագայում պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստելու համար տարեկան մեկ մարզում համապատասխան պայմանների ապահովում |
18. |
Մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացների, գործնական պարապմունքների շարունակական կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ-ում գործող մարզադպրոցների տարեկան շուրջ 170 մարզիչ-մանկավարժների վերապատրաստում, որակավորման բարձրացում, մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացի բարելավում |
19. |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014-2017թթ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կազմակերպված աշխատանքների հիման վրա ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գիտահետազոտական և գիտամեթոդական հենքի ամրապնդում |
20. |
Առողջ ապրելակերպի, օլիմպիական գաղափարների քարոզչություն |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ), մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013-2017թթ. |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
Գովազդային վահանակների, ցուցապաստառների, տեսահոլովակների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցներով հանրությանը իրազեկում անցկացվող միջոցառումների մասին, առողջ կենսակերպի գովազդման միջոցով բնակչության լայն խավերին ֆիզկուլտուրայի և սպորտի պարապմունքներում ներգրավում, սպորտի՝ որպես ամուր ընտանիքի ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադրիչի գովազդում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|