Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 ապրիլի 2013 թվականի N 16
46. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի կատարման մասին 2012 թվականի հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 25-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(2012 թվական)
Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի (այսուհետ` ծրագիր) կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1425-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2012 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:
Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես՝
- 2012 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության N 490-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում), որով սահմանվել է վարչության ենթակայության 32 ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման ժամանակացույցը՝ 2012 և 2013 թվականների համար՝ ըստ եռամսյակների և կոնկրետ ընկերությունների.
- մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի օգոստոսի 9-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1144-Ն որոշումը, որով կանոնակարգվում է ՊՈԱԿ-ներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալությամբ տրամադրումը: Սահմանվել է ընթացակարգ ժամավճարով գույքի օգտագործման տրամադրման համար, վերաշարադրվել և առանձին հավելվածով հաստատվել է վարձավճարների նվազագույն մեծությունների հաշվարկման կարգը.
- մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 29-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1507-Ն որոշումը: Տվյալ իրավական ակտով կատարված փոփոխությունների նպատակը 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումների (մոնիթորինգ) իրականացումը պարզեցնելն է և դրանց հիման վրա ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
- մշակվել և պետական գրանցում է ստացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման կանոնակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերի հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 97-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 93-Ն հրամանը.
- մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 1-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1380-Ն որոշումը, որի նպատակը պետական գույքի օտարման աճուրդներն էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար իրավական հիմքեր ստեղծելն է:
Ծրագրի կատարողականը
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:
Ծրագրի N 1` լուծարման առաջարկվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և մասնավորեցման ծրագրում չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված «ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման նախապատրաստման փուլում (ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ, որը, սակայն, ամբողջական չի եղել. ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջվել են բացակայող փաստաթղթերը)։
Ծրագրի N 2` համայնքներին հանձնվող գույքի և բաժնետոմսերի ցանկում ընդգրկված գույքն ու բաժնետոմսերը նախատեսվում է հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ դրանք ներառելով N 6 ցանկում (ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնվող՝ չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող, կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքի ցանկում):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից առաջարկվել էր ցանկից հանել ծրագրի N 3` վերակազմակերպման առաջարկվող` 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն:
Ծրագրի N 4` առևտրային կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասերը) առաջարկվում է փոխանցել վարձակալության, հավատարմագրային կառավարման իրավունքով կամ կոնցեսիոն պայմանագրով ցանկում ընդգրկված` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի համար նախատեսված՝ իրականացվելիք միջոցառումը չի իրականացվել, սակայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջարկվել է ընկերության բաժնետոմսերը փոխանցել կոնցեսիոն պայմանագրով` 2013 թվականին:
Ծրագրի N 5` առևտրային կազմակերպությունների, որոնք պետք է շահութաբաժիններ վճարեն ցանկում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարման մասին տեղեկատվությունը ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
Ծրագրում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առԵՎտրային կազմակերպությունների շահութաբաժինների վճարման 2012 թվականի կատարողականը
NN ը/կ |
Առևտրային կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Հանրապետական գործադիր մարմնի անվանումը |
Ֆինանսական տարվա արդյունքներով շահութաբաժինների կանխատեսվող մեծությունը (հազ. դրամ) |
ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների գծով փաստացի մուտքերը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
86500.0 |
195009.2 |
2. |
«Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
3500.0 |
6641.9 |
3. |
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
800.0 |
811.2 |
4. |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Կապան, Մ. Ստեփանյան 13 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
310.0 |
5. |
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Քաջարան Բակունցի 1 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
39.1 |
6. |
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Գորիս, Տաթևացու 31 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
280.0 |
7. |
«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ (նախկին «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ) |
քաղ. Մեղրի, Օհանջանյան 92 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել: |
8. |
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Սիսիան, Չարենցի 14 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
574.0 |
9. |
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ |
քաղ. Կապան, Բաղաբերդի 48 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
48.0 |
10. |
«Տաթևի առողջության կենտրոն» ՓԲԸ |
գ. Տաթև |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
39.5 |
11. |
«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ |
քաղ. Գորիս, Օրբելյանների 5 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
20.5 |
12. |
«Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |
գ. Վերիշեն |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
71.0 |
13. |
«Արծվանիկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Արծվանիկ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
14. |
«Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Առաջաձոր |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
4.6 |
15. |
«Դարբասի առողջության կենտրոն» ՓԲԸ |
գ. Դարբաս |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
11.5 |
16. |
«Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |
գ. Անգեղակոթ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
12.0 |
17. |
«Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Բռնակոթ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
20.0 |
18. |
«Գորայքի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Գորայք |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
19. |
«Տեղի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Տեղ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
84.0 |
20. |
«Շինուհայրի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Շինուհայր |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
11.2 |
21. |
«Խնձորեսկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Խնձորեսկ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
96.0 |
22. |
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
8200 |
11843.5 |
23. |
«Հայատոմ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 50 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
3000 |
7010.0 |
24. |
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Աբովյան 27 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
640 |
1753.0 |
25. |
«Էլեկտրաէներգետի-կական համակարգի օպերատոր» ՓԲԸ |
քաղ. Երևան, Աբովյան 27 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1500 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
26. |
«Էներգակարգաբերում» ՓԲԸ |
քաղ. Երևան, Այգեձորի 67 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2500 |
3548.000 |
27. |
«Անալիտիկ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Կոմիտասի 29 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
640 |
2348.5 |
28. |
«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, Խորենացու 1-ին նրբանցք, շենք 1 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
4752.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության |
29. |
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ծիծեռնակաբեր-դի 5, Սպորտ. ավան |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
45.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության |
30. |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Հրազդան, Միկրոշրջան |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
1000.0 |
1275.1 |
31. |
«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Աբովյան, Հատիսի 6 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
640.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
32. |
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ |
քաղ. Աբովյան, Հատիսի 22 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
700.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
33. |
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Չարենցա-վան, Իսահակյան 3 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
800.0 |
2206.0 |
34. |
«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Եղվարդ, Չարենցի 196 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
850.0 |
85.0 |
35. |
«ՀՀՌՑ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Նորք, Հովսեփյան 95 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
12100.0 |
24331.0 |
36. |
«Այրվածքների և ճառագայթաբանության գիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Դավթաշեն, 25 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1539.6 |
2948.0 |
37. |
«Պրոֆ. Լ. Օ. Յոլյանի անվան արյունաբա-նական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ներսիսյան 7 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
10552.3 |
4681.5 |
38. |
«Մաշկային և սեռավա-րակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ֆուչիկի 32 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1828.8 |
1297.0 |
39. |
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Մոսկովյան 15 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
14865.6 |
62456.0 |
40. |
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, Արմենակյան 153 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
9739.4 |
4447.0 |
41. |
«Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Նուբարաշեն, 1/3 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
3128.2 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
42. |
«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Սևան |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1074.7 |
2809.0 |
43. |
«Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ |
քաղ. Երևան, Արզնու խճուղի, 10 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1657.2 |
1677.0 |
44. |
«Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Կոմիտասի 49/4 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
17112.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարվել։ |
45. |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Մալյան 6 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
2317.5 |
2040.0 |
46. |
«Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Գյուրջյան 10 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
9132.8 |
29249.5 |
Ծրագրի N 7` մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և (կամ) լուծարման առաջարկելու ժամկետների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և այլ օբյեկտների մասին տեղեկատվությունը ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ (ՉԼՈՒԾԱՐՎԱԾ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԼՈՒԾԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերության (օբյեկտի) անվանումը (ծածկագիրը՝ ըստ մասնավորեցման ծրագրի) |
Հանրապետական գործադիր մարմնի անվանումը |
Առաջարկության բովանդակու-թյունը (մասնավորեցնել կամ լուծարել) |
Առա-ջարկվող ժամկետը (տարի) |
Կատարողականը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոնի շենք (6115) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
մասնավորեցում |
2011 թ. |
Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 02.02.2012 թ. N 94-Ա որոշմամբ: |
2. |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՓԲԸ (62403) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011 թ. |
Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը։ |
3. |
Իջևանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն (6111) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011 թ. |
Իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու պատճառով չի կարող լուծարվել: Նախատեսվում է մասնավորեցնել 2013 թ.։ |
4. |
«Լուսմատ» ՓԲԸ (62407) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում |
2011 թ. |
ՀՀ կառավարության 7.06.2012 թ. N 718-Ա որոշմամբ «Լուսմատ» ՓԲԸ ներկայացվել է աճուրդի, սակայն աճուրդը չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Առաջարկվում է ներկայացնել լուծարման՝ 2013 թ.: |
5. |
«Ավտոտրանսպորտի» ՓԲԸ (90025) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011 թ. |
լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության 26.07.2012 թ. N 929-Ա որոշում |
6. |
«Երևանի թիվ 6 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ (21046) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության 14.04.2011 թ. N 394-Ա որոշում սնանկ. |
7. |
«Շենկառ» ՓԲԸ (80228) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության 21.07.2011 թ. N 997-Ա որոշում |
8. |
«Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ (90052) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N 1879-Ա որոշմամբ։ |
9. |
«Սթրես-Կենտրոն» ՓԲԸ (62405) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 24.05.2012 թ. N 667-Ա որոշմամբ։ |
10. |
«Ատոմսերվիս» ԲԲԸ (90010) |
ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N 733-Ա որոշմամբ։ |
11. |
«Էկոսերվիս» ՓԲԸ (90035) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության 26.07.2012 թ. N 929-Ա որոշում |
12. |
«Երվերելակ» ՓԲԸ (90038) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
ՀՀ կառավարության 14.06.2012 թ. N 746-Ա որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ-ն ներկայացվել է աճուրդի, սակայն աճուրդը չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: |
13. |
«Գրանիտ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
մասնավորեցում (լուծարում) |
2011-2013 թթ. |
ՀՀ կառավարության 27.09.2012 թ. N 1213-Ա որոշմամբ «Գրանիտ» ՓԲԸ-ն ներկայացվել է աճուրդի, սակայն աճուրդը չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: |