Գլխավոր տեղեկություն
Համար
N 20
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (23.05.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

23 մայիսի 2013 թվականի N 20

25. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու մասին

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

մայիսի 23-ի նիստի N 20

արձանագրային որոշման

 

Եզրակացություն

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ

 

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին` նշենք.

“2.2. Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ” բաժնում ներկայացված է, որ 2013 թվականին տնտեսական աճը կձևավորվի 4.7-5.7%-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակներում: Մեր կանխատեսումներով տնտեսական աճը գնահատվում է մոտ մեկ տոկոսային կետով բարձր և այդ պայմաններում իրական ՀՆԱ մակարդակը դեռևս փոքր-ինչ ցածր է լինելու իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակից: Տնտեսական աճի գնահատականների տարբերությունը հիմնականում բացատրվում է գյուղատնտեսության ճյուղի աճի գնահատականների տարբերությամբ: Մեր սպասումները գյուղատնտեսության տարեկան աճի վերաբերյալ ավելի լավատեսական են` աճի գնահատականը 4.5% է, մինչդեռ ԿԲ-ի կանխատեսումներով ակնկալվում է 2-4% աճ` չնայած որ նշվում է, որ դա առավել քիչ ռիսկային տարբերակն է:

Նույն բաժնում համախառն պահանջարկին վերաբերող հատվածում ներկայացված 2013թ.մասնավոր ներդրումների աճի 5.1 տոկոս ցուցանիշը բարձր է մեր գնահատականներից: Նկատի ունենալով, որ ներդրումների կառուցվածքում մեծ է շինարարության դերը, իսկ շինարարության կանխատեսումները հիմնականում համահունչ են մեր կանխատեսումների հետ, կարծում ենք ներդրումների բարձր աճի ցուցանիշը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Միաժամանակ, այն ենթադրությունը, որ 2013 թվականի ընթացքում տեղի կունենա առևտրի պայմանների վատացում, «Ներգիր 1»-ում բերված միջազգային ապրանքային շուկաների զարգացումներով լիարժեք հիմնավորված չէ: Մեր գնահատականներով համաշխարհային գների սպասվող զարգացումների ներքո առավել հավանական է, որ առևտրի պայմանները գոնե կմնան անփոփոխ: Այս փաստարկը հիմնավորվում է ԱՄՀ-ի կողմից կատարված կանխատեսումներով, որոնց համաձայն 2013 թվականին ակնկալվում է նավթի գների առաջանցիկ նվազում` ոչ նավթային գների նվազման համեմատ:

“2.3. Գնաճի կանխատեսումները և դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող երեք տարվա հորիզոնումբաժնի վերաբերյալ նշենք, որ դրամավարկային քաղաքականության ելակետային չեզոք սցենարի ընտրության ներքո, կենտրոնական բանկը պետք է շարունակի ցուցաբերել առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում՝ պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության ճկունությունը սահմանափակվում է պարտքի կայունության ապահովման խնդրով: Նշենք, որ ճկուն դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությունը էլ ավելի կարևորվում է համաշխարհային տնտեսության զարգացումներում պահպանվող վատատեսական սպասումների և գազի գների հնարավոր բարձրացման պայմաններում, որոնք տնտեսական աճի նվազման ուղղությամբ որոշակի ռիսկեր են պարունակում: